00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղարի հետ կապված տարաձայնությունների պատճառով վակուում չկա. Պեսկով

© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցБрифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова
Брифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղարի հետ կապված տարաձայնությունների պատճառով վակուում չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի վերաբերյալ, իրավիճակը հանգուցալուծման ընթացքում է։ Այս մասին ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը 1 տարով կհետաձգվի. հաշտվե՞լ են ՀՀ–ի դիրքորոշման հետ

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ–ի մյուս անդամների թվում որևէ ֆրուստրացիա չեն ապրում, և որևէ վակուում ՀԱՊԿ ղեկավարության մեջ չկա, քանի որ, գիտեք, հիմա աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, որը կկատարի պարտականությունները։ Նա օտար մարդ չէ, նա իր պարտավորությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը չպարզվի», – ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով նոր քարտուղարի ընտրության շուրջ առկա բանավեճերի մասին հարցին։

Նա նշել է, որ որոշակի տարաձայնություններ կան անդամների միջև, դրանք այս պահին կարգավորվում են, գործընթացը շարունակվում է։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։

Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։

Լրահոս
0