00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը 1 տարով կհետաձգվի. հաշտվե՞լ են ՀՀ–ի դիրքորոշման հետ

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կոմերսանտ» թերթի աղբյուրը հայտնել է, որ ՀԱՊԿ–ում կոլապս չկա, կազմակերպությունն աշխատում է և իրականացնում ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ–ում հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունը ևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի ունենա և այդ պարտականությունները կշարունակի կատարել Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով լավատեղյակ աղբյուրին։

Президент России Владимир Путин во время ежегодной большой пресс-конференции (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ–ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ է նշանակել

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։

«Ելնում ենք նրանից, որ մինչև 2020 թվականի սկիզբը ՀԱՊԿ–ը ղեկավարելու է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը», – ասել է ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրը։

Նույնը հաստատել է նաև ՀԱՊԿ–ի հետ առնչություն ունեցող մեկ այլ աղբյուր։

«Սպասում ենք, որ նշանակումը կլինի հաջորդ տարի։ Կոլապս չկա, կազմակերպությունն աշխատում է և իրականացնում ծրագրերը», – նշել է նա։

Председатель Совета безопасности Беларуси Станислав Зась - Sputnik Արմենիա
Տևական ժամանակ է ՀԱՊԿ–ը գլխավոր քարտուղար չունի. Բելառուսը պահանջում է արագացնել

«Կոմերսանտը» ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանն հարցրել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ստանիսլավ Զասը կհանդիպե՞ն մոտ ապագայում։ Նա էլ ի պատասխան մեջբերել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի` նման հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

Նաղդալյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչն է։

«Դրանից ելնելով` մենք շատ լուրջ ենք վերաբերվում ՀԱՊԿ–ի հետ կապված բոլոր հարցերին։ Եվ հենց այդ պատճառով էլ կազմակերպության արդյունավետության բարձրացումը, նախևառաջ իրավական բազայի բարելավումը առաջնահերթ է մեզ համար», – նշել է նա։

Ըստ պարբերականի` բարելավման կարիք ունեցող իրավական բազայի մասին խոսելիս` Երևանում նկատի ունեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վաղաժամ լքելու դեպքում նրան փոխարինելու կանոնները։

«Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում խաղի կանոններ սահմանելը մեզ համար սկզբունքային հարց է։ Դրանք սահմանելու դեպքում իրավաբանական ձևակերպման հետ մեկտեղ հնարավոր է հաջորդ երեք տարիների համար նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը մշակել», – «Կոմերսանտին» ասել է Հայաստանի պետական կառույցներից մեկի աշխատակիցը։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Այս փուլում հայտարարությունները չեն նպաստում ՀԱՊԿ-ում ընդունելի լուծում գտնելուն. ՀՀ ԱԳՆ

Նա մեկնաբանել է նաև Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ–ը հյուրանոց չէ. «Ամեն հյուրանոցն իր կանոններն ունի։ Վաղ ժամանումը լրացուցիչ վճար է ենթադրում»։

Հիշեցնենք` փետրվարի 14-ին Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը արագ լուծում է պահանջում։

Նա նշել էր, որ Մինսկում փոխըմբռնման հույս ունեն, որովհետև գլխավոր քարտուղարի պաշտոնը «հյուրանոցի սենյակ չէ, որը կարելի է ամրագրել»։ Բելառուսի ԱԳՆ–ում կարծում են, որ բոլոր երկրներն են շահագրգռված այդ հարցի լուծման գործում և որ «տեխնիկական պահը» ՀԱՊԿ–ի աշխատանքի և մասնակից երկրների երկկողմ հարաբերությունների վրա չանդրադառնա։

Լրահոս
0