ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մյունխենում հրաձգության հետևանքով մահացել են երկու տղամարդ։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
ԶԼՄ–ների տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել շինհրապարակում, որտեղ նախկինում կանանց գաղութ է եղել։ Ոստիկանությունում առայժմ բացառում են ահաբեկչական գործողությունը և ենթադրում, որ մի մարդ սպանել է մյուսին, հետո ինքնասպանություն է գործել։
Իրավապահները շրջափակել են տարածքը և փոխել հասարակական տրանսպորտի երթուղին։ Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, այս պահին որևէ վտանգ չկա։