00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղափոխական, թե կոմունիստական շաբաթօրյակ, կամ «Մաքուր Հայաստանի» կեղտոտ երեսը

© Sputnik / Asatur YesayantsСубботник в Ереване
Субботник в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը երեկ համայնքապետների հետ հանդիպմանը կոչ է արել բարձրացնել բնակչության կյանքի մակադրակն ու մասնակցել «համամիութենական կոմունիստական» շաբաթօրյակին։ Նախատեսում են միջոցառմանը հեղափոխական թափ հաղորդել։

Ռուբեն Գյուլմիսարյան,  Sputnik  Արմենիա

Դժվար է ասել, թե նորանշանակ համայնքապետներն արդեն սկսել են բաշխել սեփականությունն իրենց շահերից ելնելով, բայց Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նրանց հետ հանդիպմանը բավականին երկար խոսել այդ թեմայով։ Նա, մասնավորապես, դժգոհ է, որ մարզի կամ համայնքի յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում է ձևավորել ունեցվածքը, սկսում է «իր կադրերին» աշխատանքի վերցնել։

«Որ համայնք մտնում և աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում ես, պարզվում է` կա՛մ համայնքի ղեկավարինն է կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինն է: Զարմանալին այն է, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից», – ասել է Փաշինյանը։

Члены фракции Елк перед специальным заседанием парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիայի դեմ պայքար. ինչ կարևոր պահ է սպրդել Փաշինյանի կառավարության ուշադրությունից

Հնարավոր է` այս խոսքերն ասվել են կանխարգելիչ նպատակով, բայց առանց կրակի ծուխ չի լինում, ու նման երևույթները հենց ամենասկզբից պետք է արմատախիլ անել, իսկ ամենակարևորը, որ խոսքերը պարզապես խոսքեր չմնան։

Փաշինյանը շեշտը դրել է նրա վրա, որ ղեկավարն իր պաշտոնական դիրքը չպետք է օգտագործի սեփական բիզնեսն առաջ տանելու համար, նաև`պաշտոնական դիրքը չպետք է դառնա հարկեր չվճարելու ու կոռուպցիայի հիմք։

«Կոռուպցիան Հայաստանում պետք է վերացվի, ու այդպես էլ կլինի», – վստահեցրել է Փաշինյանը։

Խնդիրն այն է, որ վերջին տասն ամիսների ընթացքում կոռուպցիան մի քանի անգամ վերացվել է, ինչպես նաև բազմիցս ու վերջնականապես բացահայտվել է «Մարտի 1»–ի գործը։ Սակայն կոռուպցիան այնպիսի բան չէ, որը կարելի է վերացնել, այն ասես մոլախոտ լինի, միևնույնն է ծիլ է տալիս, աշխարհում դեռ ոչ մի երկրի չի հաջողվել արմատախիլ անել այն։

Մարտի 23–ին էլ «հեղափոխական» շաբաթօրյակ է անցկացվելու դեռ նախորդ իշխանությունների նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում։ Փաշինյանն ասել է, որ գաղափարը լավն է, թեև առիթը բաց չի թողել այդ նախկին իշխանությանը կրկին «կծելու»։

«2 տարի առաջ իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք պիտի չկրկնենք այն բացթողումները, որ այդ ծրագրի իրականացման ընթացքում եղել են։ Տեսախցիկների առաջ աղբը հավաքել են ու տարել աչքից հեռու մի տեղ թափել», – ասել է Փաշինյանը։

Աղբատար մեքենայի մեջ բեռնել ու աղբանոցում թափելն էլ է աչքից հեռու, ցանկացած աղբ այդպես են հավաքում, «աչքի առաջ» չեն թողելու, չէ՞...Եթե Փաշինյանը նկատի ունի, որ նախկինները աղբը ձևի համար էին հավաքում, ապա մենք ինչքան ուժ ունենք կերկրպագենք նոր իշխանությանն ու կհետևենք` որքանով երկիրն ավելի մաքուր կդառնա «համամիութենական կոմունիստական» շաբաթօրյակից հետո։

Пикник по-армянски - Sputnik Արմենիա
Հայաստանը կմաքրե՞ն պլաստիկից. արդյո՞ք «մեծ շաբաթօրյակը» կփրկի աղետից

Ու արդյո՞ք երկիրը երկար ժամանակ մաքուր կմնա, աղբը, գիտեք, կուտակվելու սովորություն ունի, կարծես թե մաքրել ես, իսկ որոշ ժամանակ անց նայում ես`այն նորից հավաքվել է, հատկապես, երբ հավաքողը «Սանիթեքն» է, իսկ «Սանիթեքին» հետևողն էլ քաղաքապետարանն է։ Ու թե այս առումով ինչ իրավիճակ է մարզերում, անհայտ է. լավ է, եթե այլ կերպ է։

Փաշինյանն ամփոփել է`Հայաստանում նոր փուլ է սկսվում, հետդարձի ճանապարհ չկա, որ Հայաստանը մեծ քայլերով առաջ է գնալու։

Դա էլ է լավ, եթե որոշ պահեր ճշտենք. արդյո՞ք Հայաստանը դրա համար համապատասխան ֆիզիկական վիճակում է, որ նման մեծ քայլեր անի, և ուր պետք է ուղղված լինեն այդ քայլերը։ Ի՞նչ կա այնտեղ`առջևում։

Մի բան էլ. նոր իշխանության հայտարարած Հայաստանի «շատ կարևոր փուլը» մեկնարկել է անցած տարվա ապրիլ–մայիսին, իսկ հիմա ստացվում է, որ այն նորից նոր է սկսվել։ Այնպես չստացվի, որ մենք մեծ քայլերով քայլենք, իսկ ևս 10 ամիս անց պարզվի, որ սխալ տեղ ենք գնում կամ ընդհանրապես ֆալստարտ է եղել։

Լրահոս
0