00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիայի դեմ պայքար. ինչ կարևոր պահ է սպրդել Փաշինյանի կառավարության ուշադրությունից

© Sputnik / Asatur YesayantsЧлены фракции "Елк" перед специальным заседанием парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн
Члены фракции Елк перед специальным заседанием парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կոռուպցիայի հիմնական պայքարն ուղղված է հանցագործներին հետապնդելուն և պատժելուն, ոչ թե նման դեպքերի կանխարգելմանը։ Սա փորձագետների կարծիքն է։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի նոր իշխանությունն իր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ հաշվի չի առնում կանխարգելիչ աշխատանքի և համապատասխան կրթության անհրաժեշտությունը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետ, իրավաբան Սյուզան Սողոմոնյանը։

Сюзанна Согомонян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սողոմոնյան. «Կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարը միայն պատժի անխուսափելիությունը չլինի»

Transparency International–ի` 2018 թվականի փետրվարին հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2017» գլոբալ վարկանիշում ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը մի քանի երկրների հետ հայտնվել էր 107-րդ հորիզոնականում։ Նույն տարում «թավշյա հեղափոխությունից» հետո նոր իշխանությունը հայտարարել էր, որ երկրում կոռուպցիայի դեմ լայնածավալ գործողություններ են իրականացվելու։

Սողոմոնյանի կարծիքով` մինչ հերթական վարկանիշի հրապարակումը շատ քիչ ժամանակ է մնացել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանն այդ ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցել։

«Դա պայմանավորված է կարևոր մեխանիզմների ներդրմամբ, ինչպես նաև նոր իշխանության քաղաքական կամքով», – կարծում է իրավաբանը։

Մասնավորապես, նա նշեց 2019-2023 թվականների համար հակակոռուպցիոն ռազմավարության մշակման կարևորությունը, որի առաջին քննարկումը վերջերս տեղի ունեցավ։ Փաստաթղթում մի քանի կարևոր տարր է ներառված, օրինակ` գողացված գումարների և երկրից դուրս բերված ակտիվների վերադարձի մեխանիզմների ստեղծման հարցը։

Այս համատեքստում լուրջ նշանակություն ունի օրենսդրության կատարելագործումը, ինչպես նաև դատական համակարգի անկախության ապահովումը։

Эксперт по борьбе с коррупцией Марат Атовмян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ատովմյան. «Հակակոռուպցիոն կրթության համակարգն անտեսված է կամ լիարժեք չի իրականացվում»

Սողոմոնյանի կարծիքով` անկախ նրանից, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը Stolen Asset Recovery Initiative (StAR) գործիքն օգտագործելու հարցով, այդուհանդերձ Հայաստանը բավականաչափ ներուժ և ռեսուրսներ ունի գումարները վերադարձնելու խնդիրն ինքնուրույն լուծելու համար։

Իսկ օրենսդրության մեջ առկա խնդիրները հետագայում կարող են անախորժությունների հանգեցնել։ Օրինակ` նախկին պաշտոնյաները մի օր կարող են հայտարարել, որ միջոցները երկրի բյուջե վերադարձնելու մասին որոշումները կայացվել են ճնշման տակ, և այդ ժամանակ Հայաստանը խնդիրների կբախվի միջազգային կառույցներում, մասնավորապես` ՄԻԵԴ–ում։

Մյուս կողմից, փորձագետի կարծիքով, հասարակությունը «կոռուպցիա» հասկացության վերաբերյալ բավականին նեղ ընկալում ունի։ Հաճախ տեսադաշտից դուրս են մնում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ապօրինի հարստացումը, պաշտոնական դիրքի չարաշահումը։

«Մենք պետք է ստեղծենք մի մարմին, որը կրթական աշխատանքով կզբաղվի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում», – կարծում է Սողոմոնյանը։

Նրա խոսքով` թեև գործող իշխանությունը հայտարարեց, որ անհրաժեշտ է այնպիսի անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծել, որը կաշխատի երեք ուղղությամբ` կոռուպցիայի կանխարգելում, կրթություն և օպերատիվ–հետախուզական գործողություններ, բայց մշակված ռազմավարության մեջ նման կետ չկա։

«Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ընթերցելիս մենք կտեսնենք, որ նախատեսվում է ստեղծել մարմին, որն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնելու։ Ամենայն հավանականությամբ, այդ մարմինը գործելու է` հենվելով ՀՔԾ–ի վրա», – նշեց փորձագետը։

Выставка Лица и происшествия революции (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակության մեջ

Ստացվում է` կրթական աշխատանքն ու կոռուպցիոն դեպքերի կանխարգելումը նոր կառույցի իրավասության շրջանակում չեն լինելու։ Հետևաբար պարզ չէ` ով է այդ ամենով զբաղվելու։

Կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետ Մարատ Ատովմյանը նույնպես նշում է, որ վերջին շրջանում կոռուպցիայի հետ կապված մի շարք քրեական գործեր են հարուցվել, որոնք հասարակության շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել և բուռն քննարկումների թեմա դարձել, բայց հակակոռուպցիոն կրթության և կոռուպցիայի կանխարգելման հարցերը չեն լուծվել։

«Հիմնական շեշտը դրվում է պատժիչ համակարգի վրա։ Նախկինում էլ ենք մենք այդ խնդիրն ունեցել, նույն մոտեցումն ունենք նաև հիմա, կանխարգելման համակարգը և հակակոռուպցիոն կրթության համակարգը մեզանում անտեսված է կամ լիարժեք չի իրականացվում», – նշեց Ատովմյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ հակակոռուպցիոն պայքարի հիմքում իշխանությունների քաղաքական կամքն է։ Միևնույն ժամանակ պայքարը պետք է մշտատև լինի։

«Ցանկալի է ունիվերսալ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին ստեղծել` աշխատանքին ներգրավվելով պրոֆեսիոնալների։ Նրանք ամեն օր կզբաղվեն տարբեր կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ», – ասաց Ատովմյանը։

Փորձագետը դժվարացավ ասել, թե կոնկրետ երբ է այդ կառույցը ձևավորվելու և ինչ ձևաչափով է գործելու։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում

Ինչպես նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Հայաստանում պայքարն առայժմ ուղղված է նախկին կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը։

Նա հույս ունի, որ նոր կառավարությունը չի կրկնի անցյալի սխալները և ինստիտուցիոնալ մեխանիզմներ կգործարկի ապագայում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համար։

«Պետք է իսկապես անկախ մարմին ստեղծել», – համոզված է Ալավերդյանը։

Ժամանակին, երբ նա «Ժառանգություն» կուսակցության մանդատ է ունեցել ԱԺ–ում, պնդել է, որ այդ մարմինը վերահսկվի և բաղկացած լինի հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից։ Բայց քանի որ նոր խորհրդարանում որպես ընդդիմություն հանդես եկող ուժերը հասարակության մեջ որպես ընդդիմություն դեռ չեն ընկալվում, ապա նոր մարմնի կազմը պետք է համալրեն նաև արտախորհրդարանական ուժերի և հասարակական հատվածի ներկայացուցիչները։

Լրահոս
0