00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անծուխ Հայաստան». գործարարները հակածխախոտային օրենքում տեսնում են պոպուլիզմ և ձախողում

© Sputnik / Andranik GhazaryanКурильщик на улице Амиряна
Курильщик на улице Амиряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի գործարարները հակածխախոտային օրենքը համարում են ամբոխահաճություն` գեղեցիկ կարգախոսով և սատանայական մանրուքներով։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ձեռնարկատերերը շոկի մեջ են «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծից և կարծում են, որ «Անծուխ Հայաստան» կարգախոսը դատարկաբանություն է, իսկ սատանան մանրուքների մեջ է։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Система нагревания IQOS - Sputnik Արմենիա
ՀՀ-ում պետք է հսկվի ծխելու գաջեթների ու նարգիլեների ոլորտը. ՌԴ առողջապահության փոխնախարար

Նշենք` «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը ներկայացվել էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի վերջին։ Նախագծի համաձայն` ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։ Օրինագիծը բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու համար 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։

Այս շաբաթ Facebook–ում նույնիսկ ֆլեշմոբ է սկսվել. օգտատերերը զանգվածաբար սկսել են զարդարել իրենց լուսանկարները «Անծուխ Հայաստան» կարգախոսներով շրջանակներով։

Սակայն բիզնեսը շփոթության մեջ է առողջապահության նախարարության որոշումից։ Օրենքն ընդունելու դեպքում այն հարցականի տակ կդնի տասնյակ հաստատությունների աշխատանքը և կարող է գործազուրկ դարձնել մոտ 7 հազար հոգու։ Ավելին, որոշ գործարարներ, չիմանալով նման նախագծի մասին, ընդլայնել են իրենց հաստատությունները լրացուցիչ ներդրումների հաշվին, իսկ հիմա դրանք կկանգնեն փակվելու վտանգի առաջ։

«Մենք մտադիր ենք աշխատանքային խումբ ստեղծել, որը կհանդիպի Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ։ Օրենքում մեզ կոնկրետ դուր չեն գալիս ձևակերպումները։ Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչ է փակ և կիսափակ հասարակական գոտին», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով` օրենքը չի նախատեսում ըստ հետաքրքրությունների ակումբները կանոնակարգելու կետեր։ Բոլոր երկրներում ընդունված են ըստ հետաքրքրությունների ակումբները` նարգիլեի հաստատություններ, սիգար բարեր և այլն։ Օրենքը մարդկանց զրկում է ընտրության հնարավորությունից, կարծում է Բարսեղյանը։

Кальян - Sputnik Արմենիա
Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է

Նա վստահ է, որ տնտեսությունը, հասարակությունը և ընդհանուր առմամբ Հայաստանը պատրաստ չեն ծխելու դեմ աշխարհի ամենակոշտ օրենքն ընդունելուն։ Բարսեղյանը և նրա համախոհները պատժամիջոցների փոխարեն առաջարկում են ամեն ինչ ծանրութեթև անել, այլ ոչ թե միայն արգելել և մարդկանց ստիպել ծխել իրենց տներում, դաստիարակել, ընտրության հնարավորություն տալ։

Որպես իրավիճակից դուրս գալու ելք գործարարը դիտարկում է նարգիլե կամ սիգար ծխելու հաստատությունների գոյության հնարավորությունը։ Նրանք նաև վստահ են, որ արգելքը երկրի բյուջեի վրա կանդրադառնա բազմամիլիոնանոց կորուստներով։

«Ինչպիսի՞ կառույց է կարգավորելու և տուգանելու խախտողներին։ Ինչպե՞ս ենք վերահսկելու կոռուպցիոն բաղադրիչը։ Առողջապահության նախարարությունը հարկ չի համարել հանրային լսումներ կազմակերպել` նվիրված այդ օրինագծին», – ասում է Բարսեղյանը։

Նշենք, որ Հայաստանում հակածխախոտային արշավը գլխավորում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա համոզված է, որ նոր օրենքը միայն դրական կանդրադառնա երկրի բնակչության առողջական վիճակի վրա։

Լրահոս
0