00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում պետք է հսկվի ծխելու գաջեթների ու նարգիլեների ոլորտը. ՌԴ առողջապահության փոխնախարար

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցСистема нагревания IQOS
Система нагревания IQOS - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առողջապահության նախարարության պատվիրակությունը հայ գործընկերների հետ քննարկել է համագործակցության ու ոլորտի տարբեր հարցեր։ Սակայն հանդիպման հիմնական թեման ծխախոտային արտադրանքի շրջանառության վերահսկողության հարցն էր։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ծխելու գաջեթներն ու նարգիլեների կիրառումը պետք է վերահսկվի նույն կերպ, ինչ ծխախոտինը։ Այս մասին Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Դմիտրի Կոստեննիկովն ասաց Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Կոստեննիկովը Sputnik Արմենիայի տաղավարում
ՀՀ-ում պետք է հսկվի ծխելու գաջեթների ու նարգիլեների ոլորտը. ՌԴ առողջապահության փոխնախարար - Sputnik Արմենիա
Դմիտրի Կոստեննիկովը Sputnik Արմենիայի տաղավարում

Նրա կարծիքով` Հայաստանում այդ ոլորտը կարող է կարգավորել առողջապահության նախարարության մշակած ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրինագիծը։

Табачная фабрика - Sputnik Արմենիա
Ծխախոտային ճգնաժամ. ո՞ւմ է շահավետ գնային խառնաշփոթը ակցիզային հարկի բարձրացման պատճառով

Ռուսաստանի առողջապահության նախարարության պատվիրակությունը Երևան է ժամանել փետրվարի 5–ին։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը ԱՊՀ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու  Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակում։

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին երկու երկրներում միգրանտների բժշկական օգնություն ապահովելու, ինֆեկցիոն հիվանդություններին հակազդելու, բուհերում բժշկական կրթություն ստանալու հետ կապված հարցեր։ Կողմերը նշեցին, որ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում բժշկական զբոսաշրջության զարգացումը գերակա ուղղություններից է համարվում։

Քննարկումների հիմնական թեման այնուամենայնիվ ծխախոտի և ծխելու այլ իրերի շրջանառության հետ կապված հարցերն էին, հաշվի առնելով, որ Հայաստանում պատրաստվում են օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնել։

Կոստեննիկովը նշեց, ոչ վերահսկողության բոլոր մեխանիզմները նախատեսված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայով, սակայն ժամանակակից գաջեթների ստեղծման պայմաններում լրացուցիչ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն է առաջացել։

Кальян - Sputnik Արմենիա
Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է

«Կան երկրներ, որ որոշել են չբարդացնել գործընթացն ու հրաժարվել են շուկայում նման արտադրանքից։  Սինգապուրում անհնար է դրանք վաճառել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է, այդ ապրանքները պետք է հսկվեն նույն կերպ, ինչ ծխախոտային արտադրանքը, քանի որ գաջեթները վնասական նյութեր ու նիկոտին են պարունակում», – ասաց Ռուսաստանի առողջապահության փոխնախարարը։

Նրա խոսքով` հասարակությունը հետաքրքրված է ծխողների թվի կրճատման մեջ։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ չծխող երիտասարդները, ենթարկվելով միջավայրի ու գաջեթների գրավչությանը, սկսում են օգտագործել դրանք, հետո  անցնում են ավանդական ծխախոտներին ու հետզհետե ծխող են դառնում։

Կոստեննիկովը կարծում է, որ օրենքը պետք է անդրադառնա նաև նարգիլեներին։ Նրա կարծիքով` բավականին դժվար է հետևել, արդյո՞ք ծխելու խառնուրդներում  ծխախոտային հավելումներ են օգտագործվում, որքան վնասակար նյութեր են դրանք պարունակում, արդյո՞ք այնտեղ նիկոտին կա, թե ոչ։

Акция протеста у здания Министерства здравоохранения Армении (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում բողոքում են նարգիլե ծխելու համար. ի՞նչ են ուզում ցուցարարները

Բացի այդ` նարգիլեն վարակային հիվանդություններ է տարածում։ Տարբեր սրճարաներում ու ռեստորաններում (այնտեղ շատերն են մեկ նարգիլեից օգտվում) անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մուշտուկներում, որոնք ի դեպ մշակվում  են, նաև խողովակներում ու հեղուկում մեծ քանակությամբ ախտահարույց բակտերիաներ կան։ Մի շարք դեպքերում ստաֆիլոկոկի տարբեր տեսակներ ու տուբերկուլյոզային ցուպիկ է հայտնաբերվել։

Հայաստանում մշակված նոր օրինագիծը կարգավորում է ծխելու համար նոր սարքավորումների հետ կապված խնդիրները, ու այդ առումով այն ավելի քան առաջադեմ է», – վստահ է Ռուսաստանի առողջապահության փոխնախարարը։

Նա նշեց, որ ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել իր փորձովը  փոխանցել ու համապատասխան մասնագետների ուղարկել այս թեմայով քննարկումներին մասնակցելու։

Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Տեղին չէ խանութներին մեղադրել ծխախոտ չվաճառելու համար»

Ավելին` Կոստեննիկովը հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՀ շրջանակում քննարկում են գործողությունները, որոնք պետք է ձեռնարկել ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում` ծխախոտային ապրանքի շրջանառության վերահսկողությունը կազմակերպելու համար։

Նշենք` «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը ներկայացվել էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի վերջին։ Նախագծի համաձայն` ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։ Օրինագիծը բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու համար 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։

Լրահոս
0