00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է

© Sputnik / Aram NersesyanКальян
Кальян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակտիվիստները պահանջում են աշխատանքային խումբ ստեղծել կառավարության, ՊԵԿ–ի, ԱՆ–ի ներկայացուցիչների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Նարգիլե առաջարկող ռեստորանների և սրճարանների տերերը բաց նամակ են նախապատրաստում Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։

Այս օրենքի նախագիծը ներկայացվել էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի վերջին։ Նախագծի համաձայն` ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։ Օրինագիծը բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու համար 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։

Запрет на курение в общественных местах вводится с 1 июня - Sputnik Արմենիա
«Галочка»-ի համա՞ր, թե՞ նարգիլեն ու ծխախոտը ատոմային ռումբի պես վնասակար են

Նարգիլեի բիզնեսով զբաղվողներից մեկի` Գոռ Գասպարյանի խոսքով, ներկայացված օրինագիծը մի շարք թերություններ ունի։ Օրինագծի հակառակորդները դիմել են Առողջապահության նախարարություն, սակայն պատասխանել են, որ այս թեմայով քննարկումներն արդեն անցկացվել են։

«Մեզ հետ որևէ քննարկում չի եղել, մեզ հետ որևէ մեկը չի խոսել, բանակցություններ չի վարել, չի ծանոթացրել օրինագծին», – ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ անկախ Առողջապահության նախարարության աշխատակցի այն հավաստիացումների, որ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կարող են լինել, փոխնախարարը կրկնեց, որ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, ընդ որում ոլորտի անհայտ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Գասպարյանը նշեց, որ իրենք պահանջում են աշխատանքային խումբ ստեղծել կառավարության, ՊԵԿ–ի, ԱՆ–ի ներկայացուցիչների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, թե արդյոք պատրաստ են, որևէ զիջումների գնալ, նա ասաց. «Պատրաստ ենք ուսումնասիրել ցանկացած տրամաբանական առաջարկ»։

«Մենք ներկայացնում ենք բիզնեսը... Մենք ֆանատիկներ չենք, ծայրահեղություններ չենք ուզում։ Եթե խելամիտ առաջարկներ լինեն, եթե մեզ հետ խոսեն` մենք պատրաստ ենք», – ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով` մի շարք հարցեր կան, որոնք քննարկել է պետք. վնաս զբոսաշրջությանը, զվարճանքների ոլորտին, աշխատատեղերի կորուստ։

Հայաստան անցած տարի այցելած զբոսաշրջիկների մեծ մասը ռուսաստանցի էին։ Նշենք, որ Ռուսաստանում առաջարկվել էր 2019 թվականի հունվարի 1-ից արգելել նարգիլեներն ու վեյպերը։ Ընդ որում, նարգիլե առաջարկող սրճարանի տիրոջ խոսքով,Հայաստան գալով, ռուսաստանցիներն առաջին հերթին նման զվարճանքի վայրեր են այցելում։

«Հայաստանն այդ առումով նրանց համար դրախտ է։ Հավատացեք, ռուսաստանցիներից շատերը Հայաստան են գալիս նարգիլեի համար։ Տարածաշրջանում (նարգիլեների որակի, սպասարկման մակարդակի առումով) մենք առաջատար ենք համարվում», – ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ եթե ուժի մեջ մտնեն նշված փոփոխությունները, մարդիկ կսկսեն գաղտնի ծխել, ինչը արդյունքում ավելի վնասակար կլինի նրանց առողջության համար։ Նարգիլեներ առաջարկող հաստատություններում որակյալ միջուկ են պատրաստում, ծխելու համար կան բոլոր պայմանները, ու նախևառաջ` օդափոխման համակարգ։

Зажженная сигарета - Sputnik Արմենիա
Հայաստանում ծխախոտը կտրուկ կթանկանա. «Հայոց աշխարհ»

«Ծխախոտն ու նարգիլեն մի հարթության վրա դնել չի կարելի։ Դրանք պետք է առանձնացնել միմյանցից», – նշեց Գասպարյանը։

Այս բիզնեսի ներկայացուցիչները կարծում են, որ նոր օրինագիծ է պետք պատրաստել, քանի որ նարգիլեն և ծխախոտը տարբեր «մշակույթ» են։

Բացի այդ ավտոմեքենաների արտանետումներից այսօր վնասն ավելի շատ է, քան նույն նարգիլեից, սակայն այդ հարցով ոչ ոք չի զբաղվում։

Ակտիվիստներն արդեն բաց նամակ են պատրաստել, որը շուտով կփոխանցեն Նիկոլ Փաշինյանին։

«Մենք ուզում ենք, որ մեզ լսեն, Առողջապահության նախարարությունում չլսեցին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք բանակցությունների սեղանի շուրջ նստել», – նշեց Գասպարյանը։

Նարգիլե սիրողների միության համակարգող Ժորա Փանոսյանն իր հերթին նշեց, որ իշխանությունների գործողությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ գործազուրկ կդառնա, երկիրը կկորցնի հարկեր և զբոսաշրջիկներ, իսկ տնտեսվարողները` գումար։

«Վերջին տարիներին ոլորտում մի քանի մլն դոլար է ներդրվել», – նշեց Փանոսյանը։

Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհն է պայքարում վնասակար սովորույթների դեմ, սակայն այնտեղ այլ կողմից են սկսել, նախևառաջ բարձրացրել են ծխախոտի ակցիզային հարկը։ Ընդ որում, այդ պայքարն արևմտյան երկրները վարում են տասնամյակներ շարունակ։

Փանոսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Գերմանիայում 2009 թվականին ընդունված նարգիլեի օգտագործումը սահմանափակող օրինագիծը երկու տարի անց չեղարկվեց։

«Մեր այս օրինագիծը հակասում է մինչ այդ արված բոլոր այդ հայտարարություններին։ Բազմաթիվ սիրիացի փախստականներ պրոֆեսիոնալ են այդ գործում, չի կարելի նրանց զրկել աշխատանքից», – նշեց Փանոսյանը։

Նշենք, որ Հայաստանում հակածխախոտային արշավը գլխավորում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա համոզված է, որ նոր օրենքը բնակչության առողջության վրա միայն դրական կանդրադառնա։

 

Լրահոս
0