00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը

© Photo : official site of Yerevan municipalityПервый вице-мэр Еревана Грачья Саркисян принял делегацию французской области Иль-де-Франс (1 февраля 2019). Еревaн
Первый вице-мэр Еревана Грачья Саркисян принял делегацию французской области Иль-де-Франс (1 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրադառնալով աղբահանությանը՝ հյուրերը նշել են, որ քաղաքն իր մաքրությամբ զարմացրել է:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ:

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանում 2 միլիոնից ավելի պարգևավճար ստացող է եղել. հրապարակվել է ցուցակը

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան: 

Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների այցը կնպաստի նշված ոլորտներում խնդիրների առավել արդյունավետ լուծմանը:

Карета скорой помощи - Sputnik Արմենիա
«Շտապօգնությունը» շտապ օգնության կարիք ունի. անձնակազմը բարեփոխումներ է պահանջում

«Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրված ճանապարհային քարտեզը գործակցության լայն շրջանակ է ներառում: Մեզ համար այսօր առաջնահերթ խնդիրներն են տրանսպորտի բարեփոխումները, աղբահանությունը, այդ թվում նոր աղբավայրի կառուցումը, նաև քաղաքաշինական որոշ հարցեր: Գիտեմ, որ այս կարճ ժամանակահատվածում հասցրել եք որոշ չափով ծանոթանալ Երևանի հիմնախնդիրներին և քաղաքային իշխանության կողմից իրականացվող ծրագրերին: Համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար կցանկանայի ծանոթանալ փորձագիտական գնահատականներին»,-ընդգծել է  Հրաչյա Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և գործնական զրույցի համար՝ պատվիրակության անդամները նկատել են, որ այն ցույց է տալիս համագործակցության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը: Անդրադառնալով աղբահանությանը՝ հյուրերը նշել են, որ, չնայած այս մասով գոյություն ունեցող խնդիրներին, քաղաքն իր մաքրությամբ հասցրել է զարմացնել:

Металлическая конструкция летнего кафе рядом со зданием Оперного театра - Sputnik Արմենիա
«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները

Քաղաքաշինության ոլորտում մատնանշվել է օրենսդրական լրացուցիչ կարգավորումների և նոր մոտեցումներով գլխավոր հատակագիծ ունենալու անհրաժեշտությունը: Ֆրանսիացի փորձագետներն առաջարկել են նաև ներդնել քաղաքային խնդիրները, ռազմավարությունն ու լուծումներն  արտացոլող ընդհանուր համակարգ:

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ծրագրված է տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծում: Քաղաքապետի առաջին տեղակալը հույս է հայտնել, որ այցի արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնել:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին փաստել են, որ աշխատաոճերի համադրությամբ առաջիկա մի քանի տարում հնարավոր է էական արդյունքներ ունենալ: Ֆրանսիական կողմը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կներկայացնի իր առաջարկներն ու մեթոդները: Առաջիկայում կսահմանվի համագործակցության քայլերի հաջորդականությունն ու կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:

Լրահոս
0