00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շտապօգնությունը» շտապ օգնության կարիք ունի. անձնակազմը բարեփոխումներ է պահանջում

© Sputnik / Andranik GhazaryanКарета скорой помощи
Карета скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Շտապօգնության» բժիշկները պահանջում են լուծել ծառայության խնդիրները։ ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես համակարգի բարեփոխման կողմնակից է, սակայն քաղաքապետարանը դեռ չի արձագանքում ոլորտում ստեղծված իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Շտապօգնություն» ՓԲԸ–ի շուրջ կրքերն արդեն մի քանի օր է չեն հանդարտվում։ Աշխատակիցները պահանջում են բարեփոխել ծառայությունն ու սպառնում են թողնել աշխատանքը, եթե նորմալ պայմաններ չստեղծվեն։

Площадь Шаумяна в Ереване - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի՝ սխալը ոչնչով փոխարինելու հանճարեղ լուծումը. որտե՞ղ կապեմ նժույգս

Բժիշկ Վահրամ Բուլղադարյանն արդեն հեռանալու մասին դիմում է ներկայացրել` հիմնավորելով իր որոշումը մի շարք հանգամանքներով, որոնք ծառայության օգտին չեն խոսում։ Մեկ այլ բուժաշխատող` Տարոն Սարիբեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ նման կերպ կվարվի, եթե պատասխանատու կառույցները չլուծեն ծառայության խնդիրները։

Մասնավորապես` խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է։ Հիմա մեկ հերթապահության համար «Շտապօգնության» բժիշկը 18 հազար դրամ է ստանում, բուժքույրը` 11 հազար, իսկ վարորդը` 10 հազար դրամ։ Նշենք, որ բժիշկները ամսական 6–7 հերթապահություն են ունենում (ամբողջ դրույք) կամ 3–4 հերթապահություն (կես դրույք)։ Ստացվում է` ամբողջ դրույքով աշխատող բժիշկը ամսական 126 հազար դրամ է ստանում։

И.о. министра здравоохранения Арсен Торосян на совещании об увеличении объема генетических исследований в области здравоохранения и разработанном для этой цели проекте “Армянский геном” (19 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բժշկական բուհի դիպլոմի առկայությունը բավարար չէ բժիշկ աշխատելու համար. նախարար

«Առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը ոչ մի կերպ չանդրադարձավ մեր աշխատավարձերի վրա։ Մեզ սոցփաթեթ, բժշկական ապահովագրություն չեն տրամադրում։ Սակայն մեզ մոտ բեռնվածությունը մեծ է, մենք տանջվում ենք հոգնածությունից և ուժասպառ ենք լինում` մոռանալով մեր առողջության մասին։ Ամենահաճախը հենց շտապօգնության աշխատակիցների վրա են հարձակումներ կատարում, սակայն մեզ վրա ոչ մի արտոնություն չի տարածվում։ Դա առնվազն անարդար է», – նշեց Սարիբեկյանը։

Բժիշկը ավելացրեց, որ ծառայության անձնակազմը լրիվ համամիտ է իր հետ ու պահանջում է  անհապաղ վերանայել աշխատավարձերի չափը, հերթապահ բրիգադների թվի ավելացում, առողջապահական ապահովագրություն ու սոցփաթեթներ։ Ավելին` ծառայության ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ համամիտ է աշխատակիցների հետ ու սատարում է նրանց նախաձեռնությանը։

Встреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում պարտադիր բուժապահովագրությունը կներդրվի 2021թ–ից. Թորոսյան

«Մեր հաստատությունը քաղաքապետարանին է ենթակա։ Աշխատակիցների հետ անցկացրած քննարկումներից հետո հայտնեցի առողջապահության կառավարման խնդիրների մասին քաղաքապետարանին։ Անձամբ ես հանգիստ եմ վերաբերում այդ հարցին, քանի որ երբ մեր աշխատակիցները իմացան  պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ու սոցիալական արտոնությունների մասին, նրան թվաց, որ իրենց մասին մոռացել են», – ասաց Ստեփանյանը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Faceook-ի իր էջում գրել էր շտապօգնության միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, կոնկրետ լիազորություններով ու պարտականությունների շրջանակով, նաև վերանայված ստանդարտ ծառայություններով։

Թորոսյանն ավելացրել էր, որ բարեփոխման աշխատանքները սկսվել են դեռ աշնան սկզբին, սակայն հիմա այդ գործընթացը կարագանա բժիշկների դժգոհության պատճառով։

Երևանի քաղաքապետարանում չպատասխանեցին` արդյոք նրանք պատրաստ են փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ն առողջապահության նախարարությանը։

Մասնավորապես` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել նախարարի հայտարարությունն այդ հարցով։

Լրահոս
0