00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանում 2 միլիոնից ավելի պարգևավճար ստացող է եղել. հրապարակվել է ցուցակը

© Sputnik / Aram NersesyanЗаседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн
Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանն իր աշխատակիցների պարգևավճարների վրա ծախսել է 111 մլն 898 հազար 560 դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի 432 աշխատակից պարգևավճար է ստացել։

Այս մասին տեղեկությունն այսօր հայտնվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում։ Հրապարակված ցանկում երևում է, թե ով որքան 13-րդ աշխատավարձ և որքան պարգևավճար է ստացել։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պարգևավճարներն արդեն ավելի արդարացի կբաշխվեն. Փաշինյանը բացատրեց` ինչպես

Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ամենաբարձր պարգևավճար ստացողներից է։ Նա ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 2 մլն 222 հազար 200 դրամ պարգևավճար։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը 478 000 հազար դրամ է ստացել որպես 13-րդ աշխատավարձ։ Նա նաև նույնքան պարգևավճար է ստացել։

Գրեթե նույն պատկերն է քաղաքապետի մյուս տեղակալի դեպքում։ Հայկ Սարգսյանը ստացել է 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևավճար։

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նույնպես 443 000 դրամ 13-րդ աշխատավարձ ու նույնքան պարգևավճար է ստացել։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ստացել է 443 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 859 հազար 600 հարյուր դրամ պարգևավճար։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 13-րդ աշխատավարձն ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։

Վարչության պետերի պարգևավճարները անցնում են միլիոնի սահմանը։

Глава гос.комитета кадастра недвижимости Сарат Петросян на заседании Правительства (9 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կադաստրում ամենաբարձր պարգևավճարները ստացել են վարորդներն ու հավաքարարները. Կադաստրի պետ

Օրինակ` Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 1 մլն 944 հազար 600 դրամ պարգևավճար։

Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ևս ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ։ Նա նաև 1 մլն 666 հազար 670 դրամ պարգևավճար է ստացել։

Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ և 1 մլն 375 հազար դրամ պարգևավճար։

Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալու համար ծախսել է 102 մլն 927 հազար դրամ, իսկ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը եղել է 111 մլն 898 հազար 560 դրամ։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ էին տվել իրենք իրենց և աշխատակիցներին։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ էին ստացել։

Լրահոս
0