00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որը քանդել, որը՝ ոչ. Հայկ Մարությանն ու ավելորդ ասեկոսեների ճամփաբաժանը

© Sputnik / Aram NersesyanЗаседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн
Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օպերայի և բալետի ազգային թատրոնի շուրջ գտնվող սրճարանների և ռեստորանների տերերը, ձեռնարկատերերը սկսում են ծանուցումներ ստանալ քաղաքային իշխանություններից, որոնք մտադիր են տարածքն ազատել նման օբյեկտներից։ Հասարակությունը մոտ 30 տարի ապարդյուն պահանջել է թույլ չտալ, որպեսզի այստեղ հանրային սննդի օբյեկտների կուտակում լինի։ Վերջապես սայլը տեղից շարժվել է, բայց ուշ չէ արդյոք։

Երեք տասնամյակ է անցել այն պահից, երբ առաջին նախագահը ձեռնամուխ է եղել քանդելու այն ամենը, ինչ հնարավոր է երկրում և մայրաքաղաքում։ Վայրի կապիտալիզմն անճանաչելիորեն փոխել է Երևանի տեսքը` շատ քիչ բան թողնելով Օպերային թատրոնի շրջակայքում գտնվող չքնաղ այգուց, որտեղ ծառերի փոխարեն հայտնվել են սրճարաններ, ակումբներ, նարգիլե ծխելու տեղեր, հանրային սննդի կետեր։

Мужчины в кафе  - Sputnik Արմենիա
Որոշումը վերջնական է. քաղաքապետարանը չի հրաժարվի Երևանի կենտրոնի սրճարանները քանդելուց

30 տարի շարունակ տարատեսակ օբյեկտների թիվը միայն աճել է։ Նրանք արդեն չէին բավարարվում այգու միջով անցնող կածաններով, զավթել էին սիզախոտերը և մոտեցել յուրահատուկ վանդակաճաղերին, որոնք պարսպում են թատրոնի շրջակայքը։  Վերացել են կապույտ եղևնիները, որոնք մի ժամանակ աճում էին այստեղ, դրանք հիմա աճում են բոլորովին ուրիշ` մասնավոր ցանկապատների հետևում։

Այս երեք տասնամյակների ընթացքում ես միլիոն անգամ գրել եմ այդ վայրի և Կարապի լճի հետ կատարված բարբարոսության մասին, իմ գործընկերներն այդ մասին միլիոնավոր հոդվածներ են գրել։ Ես դադարեցի գրել այդ մասին այն բանից հետո, երբ լճի մեջ անճոռնի գովազդային վահանակ տեղադրեցին. այդ պահից ի վեր արդեն կարելի էր չարձագանքել` հասկանալով այդ ամենի բացարձակ անիմաստ լինելը։

Ամեն ինչ անօգուտ էր, բայց ահա շատ անսպասելիորեն հնչեց քաղաքապետարանի մտադրությունը օպերային հարակից տարածքները սրճարաններից և ռեստորաններից մաքրելու մասին։ Ամբողջությամբ, թե մասամբ մաքրելու. այս փուլում առայժմ այդքան կարևոր չէ։

Թվում էր, թե պետք է ուրախանալ, քանզի ձայն բարբառո անապատին հետևեց արձագանքը։ Շատ ճիշտ ասաց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը. տարածքն անհրաժեշտ է կանաչապատել` ազատվելով «մայրաքաղաքում Բաթումի և Կոբուլեթի լողափերի էֆեկտից»,  առկայությունից այն «կետերի», որոնցից յուրաքանչյուրում թնդում է մի երաժշտությունը, իսկ այդ ամենն ամառային երեկոներին վերածվում է անհավանական կակոֆոնիայի, որը կարելի է լսել միայն նվագախմբերի պարապմունքներից առաջ, երբ երաժիշտները լարում են գործիքները։

Полиция Армении, Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնից վերացնել «Քոբուլեթ» վիճակը. քաղաքապետարանում լուրջ են տրամադրված

Թվում է, թե արժե անվերապահորեն աջակցել քաղաքապետարանի նախաձեռնությանը։ Առավել ևս, որ քաղաքապետարանը, Հայկ Մարությանի խոսքով, ականջալուր է եղել երևանցիների խնդրանքներին։

«Դա երևանցիների ցանկությունն է։ Եթե մենք ուշադիր նայենք ամբողջ աշխարհի օպերային թատրոնների շենքերին, ապա նման բան ոչ մի տեղ չենք տեսնի», – նախօրեին ասաց Հայկ  Մարությանը։

Թվում է, թե վերջապես կարևոր խոսքեր են ասվել, հիմա պետք է անցնել գործի։ Մենք հետո  կնայենք ամբողջ աշխարհի օպերային թատրոնների շենքերին, երբ ժամանակ կունենանք, բացի դրանից մեզ հետաքրքրում է հարազատ օպերային թատրոնը։

Իսկ ինչ վերաբերում է հարազատ թատրոնին և նրա շրջակայքին, ապա այստեղ տարիներ անց ամեն ինչ արդեն այդքան միանշանակ չէ։ Եվ զգացմունքները չպետք է մթագնեն տրամաբանությունն ու բանականությունը։

Զգացմունքները մի բան են ասում, իսկ տրամաբանությունը և բանականությունը` մեկ այլ բան։

Այդ չարաբաստիկ 30 տարիների ընթացքում մի ամբողջ սերունդ հասցրել է մեծանալ և երեխաներ ունենալ, որոնք չեն պատկերացնում օպերային թատրոնի շրջակայքն առանց ռեստորանների և սրճարանների։

Մարդիկ սովոր են հանգստանալ այստեղ, երեխաները` խաղալ, հիմա մենք զրկում ենք նրանց այդ ամենից։

Акция протеста уличных торговцев перед зданием городской администрации (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փողոցային առևտրով զբաղվողների ակցիան ավարտվեց ավագանու անդամների հետ վեճով. լուսանկար

Բայց դա հենց սակավ նշանակություն ունեցող հարց է. կվարժվենք վերականգնված այգուն, մայրաքաղաքը սրճարանների և սննդի օբյեկտների պակաս չի զգում։ Այստեղ կրկին կհայտնվեն ծառեր, դրանց տակ` նստարաններ, իսկ դրանք, ինչպես հնում, կզբաղեցնեն սիրահարված զույգերը` քթները խոթած սմարթֆոնների մեջ։ Անցել են ժամանակները, երբ այգիներում համբուրվում էին, հիմա  լռության  և միայնության մեջ հեռախոսներն են զննում. տեխնիկական առաջընթաց է կոչվում։

Այստեղ ուրիշ խնդիրներ են ուրվագծվում։ Այն գործարարներին, որոնց օբյեկտները կքանդվեն, քաղաքապետարանը պարտավոր է փոխհատուցում վճարել։ Հաշվի առնելով, որ քաղաքային բյուջեի զգալի մասը քաղաքապետարանի աշխատակազմի կողմից նախատեսված է արտասահմանյան գործուղումների համար, կարելի է հասկանալ, որ փոխհատուցման գումարները պոկելու են այն ծրագրերից, որոնք քաղաքի և նրա բնակչության համար կարևոր նշանակություն ունեն, չէ՞ որ չեն կարող չեղարկել գործուղումները։ Ահա այստեղ պետք է մտածել, թե ինչն է ավելի կարևոր` սրճարանները քանդելը, թե տրանսպորտի ու վերելակների հարցերը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ

Ֆիզիկայի տարրական օրենքների համաձայն, եթե մի տեղ մի բան պակասում է, մեկ ուրիշ տեղ ավելանում է։ Հարց` ուր կտեղափոխվեն օպերայի մոտից վերացված սրճարանները։ Վերջնականապես կբետոնապատե՞նք կոնսերվատորիայի դիմացի այգին, կոչնչացնե՞նք Սարյանի հուշարձանի այգին։ Պարզ է, որ քանդված սրճարանների տերերն ուրիշ տեղ են որոնելու, և այդ տեղերը Ներքին Չարբախում կամ Նորքի 132–րդ զանգվածում չեն լինելու։

Ակնհայտ է, որ օպերայի շրջակայքի տարածքներն ամբողջությամբ չեն ազատվի սրճարաններից և ռեստորաններից։ Երեքշաբթի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի որոշումը` Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքը կանաչապատելու և «առաջին գծում» գտնվող սրճարանները քանդելու մասին, վերջնական է և անբեկանելի։ Թե որն է առաջին գիծը, որը` երկրորդը, այդքան կարևոր չէ։ Կարևոր է մեկ այլ բան։

Եթե մի քանի օբյեկտներ քանդվեն, մյուսները մնան, ապա հասարակությանը պետք է հստակ բացատրեն պատճառները, թե ինչու կոնկրետ սրճարանների ձեռք չեն տվել։ Բացատրությունը պետք է հստակ, հասկանալի և տրամաբանական լինի, չպարունակի «երկրում իրավիճակ է փոխվել» բնույթի փաստարկներ։

Обрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван - Sputnik Արմենիա
Արամի 23-ի շենքի փլուզումը նախադեպ չի լինի. քաղաքապետը խոստանում է պահպանել հուշարձանները

Այլապես խոսակցություններ կգնան «նախկիններից» վրեժ լուծելու մասին, այն մասին, որ ում օբյեկտներին ձեռք չեն տվել, վարձահատույց են եղել «անձեռնմխելիության համար», որ կանգուն մնացած օբյեկտների տերերը նոր իշխանության ազգականներն են, ընկերները և սիրուհիները։ Նման խոսակցություններ անպայման կլինեն, նույնիսկ եթե նման բան չկա։

Նման վտանգավոր խոսակցություններից խուսափելու համար պետք է հստակ և ոչ երկիմաստ հիմնավորել ընտրությունը։ Վերջնական որոշում կայացնելուց հետո արժե ևս մի անգամ մտածել` արդյոք քաղաքապետարանի բյուջեում այդ մտահղացման համար միջոցներ կա՞ն, թե՞ հանուն գեղեցիկ ժեստի կարելի է գնի մասին չմտածել։

Լրահոս
0