00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամի 23-ի շենքի փլուզումը նախադեպ չի լինի. քաղաքապետը խոստանում է պահպանել հուշարձանները

© Sputnik / Aram NersesyanОбрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван
Обрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի շենքի մասնակի փլուզման հետ կապված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն իր իրավասությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն բան, պահպանելու համար պատմամշակութային հուշարձանի` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի շենքի մնացած մասը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Обрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւմ էր ձեռնտու «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի փլուզումը. Հեքեքյանը կդիմի դատարան

Հունվարի 11-ի ուշ երեկոյան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին տրամադրած պատմական շենքի պատը փլուզվեց։ Մի քանի ամիս առաջ մշակույթի նախարարությունը շենքի ամրացման նախագիծ ներկայացրեց, որը ուղարկվեց քաղաքաշինության կոմիտե, սակայն այն մերժվեց։ Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն և այժմ հետաքննություն է ընթանում։

Ինչպես նշեց Մարությանը, քաղաքապետարանը մինչ այդ բոլոր քայլերը ձեռնարկել էր իր լիազորությունների շրջանակում հուշարձանը պահպանելու համար։ Մասնավորապես, բանակցություններ է վարել սեփականատերերի և կառուցապատողների հետ, քննարկել է պատերի ամրացման նախագիծը, սակայն կողմերը փոխհամաձայնության չեն եկել։ Նա հայտնեց, որ շենքի սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ–ն է և ոչ թե Երևանի քաղաքապետարանը, սակայն քաղաքային իշխանությունները մտադիր են նպաստել հուշարձանի պահպանմանը։

«Նախկին իշխանությունները շինարարության թույլտվություն են տվել, և դատախազությունն այժմ պարզում է, թե ինչի հիման վրա է տրվել այդ թույլտվությունը, ինչպես նաև արդյո՞ք խախտվել են շինարարական նորմերը։ Այս դեպքը նախադեպ չի լինի. այսուհետ մենք կանենք հնարավոր ամեն ինչ քաղաքի զարգացման և հուշարձանների պահպանության համար», – խոստացավ քաղաքապետը։

Главный архитектор Еревана Артур Месчян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնում տեղի ունեցած փլուզումը պետք է դաս լինի․ Մեսչյան

Մարությանը դժվարացավ շենքի ամրացման կոնկրետ ժամկետներ նշել, քանի որ դա նույնպես քաղաքային իշխանություններից կախված չէ։

«Հին Երևան» նախագծի շրջանակում 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ էին իրականացվում, որոնց ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Մասնավորապես, 11 մետրանոց փոս է փորվել, որը նորմերին չի համապատասխանել։

Երգչախմբի գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը մեղադրել է «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանին, որ վերջինս է ծրագրել այդ բոլոր գործողությունները, քանի որ հանդես էր գալիս պատմական շենքը քանդելու օգտին։

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանն հայտարարել էր, որ շենքը հնարավոր էր փրկել, եթե հիմքը ժամանակին ամրացվի։ Նրա խոսքով` նախկին քաղաքային իշխանությունը թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել առանց մշակույթի նախարարության համաձայնության, որը բազմիցս հայտարարել էր շինարարական նորմերը խախտելու մասին։ Միակ բանը, որ հաստատել էր Մշակույթի նախարարությունը «Հին Երևան» նախագծի շրջանակում` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի հիմքը ամրացումն է։

Լրահոս
0