00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օպերայի մերձակայքում գտնվող բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, բայց գործարարներն արդեն անհեթեթ են անվանում այդ գաղափարը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում բուռն քննարկումներ են ընթանում Երևանի կենտրոնում` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում գտնվող բոլոր սրճարաններն ու ռեստորանները քանդելու մասին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

Пвереполненный мусорный бак перекрестке улуц Нар-Доса и Ростоми (31 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բանը հասավ Փաշինյանի՞ն. աղբամարտերը Երևանի փողոցներում ու սոցցանցերում

Որոշումը քննարկվում է քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում. քաղաքապետարանը մտադիր է սրճարանների փոխարեն կանաչ գոտի ստեղծել։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց Օպերային թատրոնի շուրջ տեղակայված մի քանի հաստատությունների հետ` սրճարանատերերի կարծիքը պարզելու համար։

Սրճարաններից մեկում ասացին, որ քաղաքապետարանի գործողություններն անհեթեթ են, և սխալ է մի որոշումով քանդել զարգացող բիզնեսը, որը ստեղծվել է երկար տարիների քրտնաջան աշխատանքով։ Մեկ այլ ռեստորանում չզարմացան, երբ լսեցին քաղաքապետարանի քննարկումների մասին։ Նրանք խոստովանեցին, որ իրենք էլ են այդ լուրը լսել սեփական աղբյուրներից և պատրաստ են պայքարել այդ որոշման դեմ, եթե ընդունվի։

Մեկ այլ հաստատության տնօրեն Արսեն Մանուկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղաքային իշխանությունն իրավունք ունի պարտադրելու հաստատություններին դադարեցնել աշխատանքը, բայց եթե փոխհատուցում տան սեփականատերերին։

Уличная торговля - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքար է հայտարարում, բայց բարեհամբույր ու բացատրելով

«Օրինակ` ես քաղաքապետարանի հետ համաձայնագիր ունեմ, որտեղ նշված է, որ մինչև 2026 թվականը վարձակալության եմ վերցնում տարածքը և բիզնես գործունեություն եմ իրականացնում», – ասաց Մանուկյանը։

Եթե քաղաքապետարանը որոշի քանդել սրճարանը, ինչի իրավունքն ունի, քանի որ տարածքի սեփականատերն է, ապա պարտավոր է փոխհատուցում վճարել նաև Մանուկյանին։ Համաձայնագրի մեջ գրված է, որ փոխհատուցումը վճարվում է համաձայնագիրը միակողմանի խզելու դեպքում։

«90 աշխատող ունեմ։ Ինչպե՞ս են նրանք փոխհատուցելու այդ ամենը` անհասկանալի է։ Ենթադրենք` քանդեն, կանաչապատ տարածք սարքեն, բայց չէ՞ որ իրենց հաշվեկշռի վրա առանց այդ էլ բազմաթիվ այգիներ կան, որոնք տեսնում ենք, թե ինչ վիճակում են։ Ստացվում է` արտասահմանյան ներդրողը ներդրող է, տեղականը` ո՞չ», – վրդովվեց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ ամեն կերպ նպաստում է ռեստորանային ոլորտի, բիզնեսի զարգացմանը, ներդրումներ է անում, որոնք կզրոյանան մի նախաձեռնության հետևանքով։

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե նման որոշում ընդունվի, Մանուկյանը կատակեց. «Կփակենք փողոցները, «դըմփ–դըմփ–հու» կգոռանք և կտեսնենք, թե ինչ կլինի հետո»։

Իսկ եթե լուրջ, ապա նա չի պատկերացնում, թե ինչպես քաղաքապետարանը կարող է նման որոշում ընդունել ոչ միայն երկար տարիներ իրականացվող բիզնես նախագծի, այլև քաղաքի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ վայելող ժամանցային վայրի վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունը պետք է լրջորեն մտածի և լավ ծանրութեթև անի։

Լրահոս
0