00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ էր ձեռնտու «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի փլուզումը. Հեքեքյանը կդիմի դատարան

© Sputnik / Aram NersesyanОбрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван
Обрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին շենքը, որում գործում էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը, հնարավոր էր փրկել, համոզված է դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Պատմամշակութային հուշարձանի`«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի շենքի փլուզումը կանխամտածված էր։ Դրանում համոզված է «Փոքրիկ երգիչներ» համույթի գեղարվեստական ղեկավար և երգչախմբի գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

Հունվարի 11-ի ուշ երեկոյան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին տրամադրած պատմական շենքի պատը փլուզվեց։ 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ էին իրականացվում, որոնց ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Մասնավորապես, 11 մետրանոց փոս է փորվել, որը նորմերին չի համապատասխանել։

Обрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван - Sputnik Արմենիա
Փլուզվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատը. լուսանկարներ

«Շենքն ամուր հիմք ուներ, այն ոչինչ չէր քանդի։ Սակայն հին շենքի մոտ նախկին իշխանությունները թույլ էին տվել փոս փորել, քանդել բնահողը, իսկ նոր իշխանությունները, չգիտես ինչու, լռում էին», –երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Հեքեքյանը։

Նրա խոսքով` երեք հարկ խորությամբ փոս է փորվել (թույլատրված 2-ի փոխարեն)։ Դիրիժորն ընդգծեց, որ «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը նախատեսում էր քանդել «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է։

Հեքեքյանը ընդգծեց` քանի որ կառավարությունը կարգադրել էր ձեռք չտալ հին շենքերին, Վարդանյանը որոշեց այլ ճանապարհով գնալ։ Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` «Հին Երևան» նախագծի շրջանակներում իրականացվող շինարարության ժամանակ պատմամշակութային հուշարձանների սկզբունքը պահպանելու անհրաժեշտության մասին։

«Հին Երևան» նախագծի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն այդ հատվածում տարվում են 2018 թվականի փետրվարից, փակվել է Տերյան փողոցի մի հատվածը, սակայն ոչ ոք իրավախախտներին պատասխանատվության չի ենթարկել։

Հեքեքյանն ընդգծեց, որ բազմիցս խոսել է «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու անհրաժեշտության մասին։ Նա այդ հարցը քննարկել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ։

Մշակույթի նախարարության միակ սխալը, ըստ Հեքեքյանի, այն է, որ գերատեսչության ղեկավար Լիլիթ Մակունցը պետք է քննարկեր և լուծեր այդ հարցը Փաշինյանի հետ։

«Ստացվում է, որ ամբողջ այս ընթացքում վարչապետի հանձնարարությունն անտեսվում էր։ Հատուկ ոչինչ չէր արվում, որպեսզի շենքը չփլվի, և դա ակնհայտ է», – համոզված է երգչախմբի ղեկավարը։

Главный архитектор Еревана Артур Месчян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնում տեղի ունեցած փլուզումը պետք է դաս լինի․ Մեսչյան

Մոտակա օրերի ընթացքում Հեքեքյանը մտադիր է դիմել դատարան։

ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանն իր հերթին կարծում է, որ շենքը հնարավոր էր փրկել, եթե հիմքը ժամանակին ամրացվեր։

«Մեր գերատեսչությունը կատարել է օրենսդրությամբ նախատեսված բոլոր գործառույթները։ Սակայն հարցն այն է, որ քաղաքապետարանը թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել առանց մշակույթի նախարարության համաձայնության։ Մենք բազմիցս հայտարարել ենք նորմերը խախտելու մասին», – ասաց Աբրոյանը։

Միակ բանը, որին Մշակույթի նախարարությունը հավանություն է տվել «Հին Երևան» նախագծի շրջանակում` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի հիմքը ամրացնելն է։

Մի քանի ամիս առաջ Մշակույթի նախարարությունը շենքի ամրացման նախագիծ էր ներկայացրել, որն ուղարկվել էր քաղաքաշինության կոմիտե, սակայն մերժվել էր։

Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն և հիմա հետաքննություն է գնում։

Հիշեցնենք, որ, բարեբախտաբար, շենքի պատի փլուզումից ոչ ոք չի տուժել. ամեն ինչ տեղի էր ունեցել ուշ երեկոյան։ Սակայն հիմա «Հայաստանի փոքրիկ երգիչները» ստիպված են ձմեռվա կեսին պատսպարվել վթարային շենքում։ Որտեղ են նրանք փորձ անելու`պարզ չէ։

Լրահոս
0