00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան գումար է պետք Ամանորը ռեստորանում կամ փաբում դիմավորելու համար

© Sputnik / Aram NersesyanПоследняя ночь 2017 года. Вход в ресторан.
Последняя ночь 2017 года. Вход в ресторан. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարին ռեստորանում դիմավորելը լավ տարբերակ է տնային մի շարք հոգսերից խուսափելու համար, բայց դրա համար պետք է լայն բացել քսակը։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Ոչ բոլորն են նախընտրում Նոր տարին դիմավորել տանը հարազատների ու մտերիմների հետ։ Ռեստորաններում, փաբերում և բարերում տոնական երեկույթներ անցկացնելու սիրահարներ նույնպես կան։

Տունը մաքրելն ու զարդարելը, տոնական ճաշատեսակներ պատրաստելն ու Ամանորի սեղան գցելը շատերի համար հոգնեցուցիչ զբաղմունք է։ Էլ չասենք, որ աշխատող մարդիկ այդ ամենի ժամանակը պարզապես չունեն։

Ամանորի նախատոնական խառնաշփոթում կինն ինչպե՞ս ամեն ինչ հասցնի ու չմոռանա ամենակարևորի մասին - Sputnik Արմենիա
Ինչպես կինը պետք է գործերը հասցնի մինչև Նոր տարի և չմոռանա գլխավորի մասին. տեսանյութ

Մենք արդեն գրել ենք, որ տարեցտարի աճում է տոներն արտասահմանում նշելու ցանկություն ունեցողների թիվը։

Կան մարդիկ, որոնք նախընտրում են Ամանորը դիմավորել տանը, բայց այդ բառի լայն իմաստով․ նրանք չեն մեկնում հանրապետությունից, բայց իրեն բնակարաններում էլ չեն նստում։

Ի դեպ, նրանց համար, ովքեր բոլորովին ժամանակ չունեն կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող ինքնուրույն գլուխ հանել բոլոր ճաշատեսակներից, որոշ ռեստորաններ տոնական կերակուրների «հավաքածու» են առաջարկում Ամանորի սեղանի համար։ Գները տատանվում են 100-ից մինչև 300 հազար՝ կախված ճաշացանկից և հաստատության վարկանիշից։

Բայց եթե որոշել եք Նոր տարին դիմավորել երևանյան որևէ հաստատությունում (մարզերում սա առայժմ այդքան էլ տարածված երևույթ չէ), ապա ձեզ սպասում են ամենատարբեր առաջարկները։ Ներողություն ենք խնդրում մարզերի բնակիչներից, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի ռեստորաններին։

Երևանի հայտնի ռեստորաններից մեկում մուտքի արժեքը 7,5 հազար դրամ է։ Այդ գումարով դուք տեղ կունենաք սեղանի մոտ, դիջեյին լսելու, Ձմեռ պապին և Ձյունանուշին տեսնելու, ինչպես նաև հրավառությամբ ուրախանելու հնարավորություն (շոուն կտևի 23։00-04։00)։

Новогодний стол - Sputnik Արմենիա
Կենաց ասեք և չմոռանաք սեղանի գլխին նստեցնել ձեր տան մեծերին. Նոր տարվա հուշաթերթիկ

Եթե ուզում եք առանձին սեղան պատվիրել (12-13 հոգու համար), ապա պետք է վճարեք 60 հազար դրամ։ Պատվիրած ճաշատեսակների համար, ինչպես և առաջին դեպքում, պետք է առանձին վճարեք։

Մեկ այլ հայտնի ռեստորան առաջարկում է 10 հազար դրամով լսել «հայտնի և սիրելի աստղերին» (մի քիչ տարօրինակ պնդում է), վայելել հումորիստների շոուն, իսկ ճաշացանկի համար պետք է առանձին վճարել։

Եվս մի ռեստորան առաջարկում է չորսհոգանոց փաթեթի համար վճարել 80 հազար դրամ։ Այդ գումարով ձեզ կհյուրասիրեն պանրի տեսականի, մսային ուտեստներ, մի քանի աղցան, խորոված, խմիչքներ՝ գինի կամ շամպայն։ Այդ ամենը` «հայտնիների և սիրելիների» երգերի ուղեկցությամբ։

Ավելի բարձրակարգ ռեստորանը (քաղաքի կենտրոնում) ձեզ կառաջարկի «հեքիաթային շոու»՝ աճպարարների, մուլֆիլմերի հերոսների, Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ ու կենդանի երաժշտությամբ։ Այս ամենի համար դուք կվճարեք 20 հազար դրամ։ Ի դեպ, ռեստորաններից մեկում զգալի զեղչ են անում երեխաների մուտքի համար (իսկ ավելի փոքրերի մուտքն անվճար է)։

Նման ռեստորանը քաղաքի ծայրամասում 25 հազար դրամի դիմաց ձեզ ոչ մեծ բոնուս կառաջարկի նախուտեստների, աղցանների, խորովածի, հյութերի, օղու և շամպայնի տեսքով։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչները խոստանում են շոու, որակյալ երաժշտություն և տարբեր մրցույթներ։

Ինչպես ընտրել Ամանորի զգեստ. մասնագետի խորհուրդը - Sputnik Արմենիա
Ինչ է պետք հագնել Ամանորին, որպեսզի տարին հաջողակ լինի. տեսանյութ

Ավելի թանկ ռեստորանը մուտքի համար սահմանել է 30 հազար դրամ, գնի մեջ ներառված է նաև երաժշտությունը։ Այդ հաստատությունում առավել հայտնի «աստղերը» կերգեն։ Պատվերի համար առանձին պետք է վճարել։

Մայրաքաղաքի բարձրակարգ ռեստորաններից մեկն անհամբեր սպասում է ձեզ, եթե դուք պատրաստ եք մեկ աթոռի համար 50 հազար դրամ վճարել։ Փոխարենը ձեզ կհյուրասիրեն սառը նախուտեստներ, մի քանի աղցան, միրգ, հանքային ջուր և հյութ, ինչպես նաև շամպայն։ Հրավիրված դիջեյը և երաժշտական խմբերը կզարդարեն ձեր տոնական գիշերը։ Ճաշացանկի ուտեստները, բնականաբար, կարելի է պատվիրելով լրացուցիչ վճարով։

Հետաքրքիր է, որ Ամանորի գիշերը ոչ բոլոր ռեստորաններն են աշխատելու։ Որոշ հաստատությունների աշխատակիցները նույնպես ուզում են նշել տոնը, այնպես որ նրանք աշխատում ենք մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ այս ռեստորաններ կարելի է այցելել միայն հունվարի 1-ի երկրորդ կեսին։

Բայց ոչ բոլորն են ընտրում ռեստորանները, օրինակ` երիտասարդները նախընտրում են փաբերն ու բարերը։ Բնականաբար, եթե կա պահանջարկ, ապա կա նաև առաջարկ, իսկ գներն այստեղ ուրիշ են։

Սեղանի մոտ տեղ ունենալու գինը սկսվում է 3000 դրամից (փաբերից մեկում նույնիսկ հյուրասիրություն կառաջարկեն), թեև դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն։ Նոր տարում փաբերի համար մուտքի ստանդարտ գինը 5000 դրամ է, ոմանք գնի մեջ նաև ներառում են նաև կոկտեյլի կամ ալկոհոլային խմիչքի հյուրասիրությունը։

Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկն առաջարկում է «խելահեղ» ձևով դիմավորել Նոր տարին, բավական է գնալ նրանց մոտ, իսկ մնացածը նրանք կապահովեն։ Խոստանում են ֆեյս-ստուգում։ Եթե նախօրոք ամրագրեք տեղը, ապա մուտքի արժեքը 5000 դրամ է, իսկ եթե դուք ժամանակին չեք մտածել այդ մասին, ապա պետք է վճարեք 7 հազար դրամ։

Снеговики - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է պետք երազանք պահել Ամանորի գիշերը. 7 կախարդական տարբերակ

Հաստատությունների տերերը և աշխատակիցները խոստանում են, որ հավաքվելու են «մենք–մերոնցով»։ Հատուկ ծրագիր չկա, ամենից հաճախ առաջարկում են լավ երաժշտություն ապահովել։

Հայտնի փաբերից մեկը թույլ է տալիս իր տարածք մուտք գործել միայն զույգերով` ամենայն հավանականությամբ, հնարավոր միջադեպերից խուսափելու համար, առավել ևս, որ լինելու է պարային ծրագիր։ Նման երեկույթների ժամանակ ուրախությունը սկսվում է գիշերվա մեկին մոտ և տևում մինչև վաղ առավոտ։

Մի շարք հաստատություններում տեղերն ամրագրված էին տոնից դեռ մեկ շաբաթ առաջ, իսկ որոշ տեղերում վերջին սեղանները բաշխել են Ամանորից մեկ օր առաջ։

Հ․ Գ․ Որպես պահեստային տարբերակ` Նոր տարին կարելի է դիմավորել հենց Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և, ամենայն հավանականությամբ, հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք սիրում են ուրախանալ բաց երկնքի տակ։

Լրահոս
0