00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենաց ասեք և չմոռանաք սեղանի գլխին նստեցնել ձեր տան մեծերին. Նոր տարվա հուշաթերթիկ

© Pixabay / vivienviv0Новогодний стол
Новогодний стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն օգտակար խորհուրդներ է տալիս իր, փորձագետների և Դեղին խոզի անունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սննդի անվտանգության հարցերի փորձագետ և ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգ Վիկտոր Թութելյանն առաջարկել է Ամանորի գիշերը շատ կամ քիչ ուտելու մասին չմտածել, բայց միաժամանակ խորհուրդ է տվել չչարաշահել խմիչքը։

Ինչպես ընտրել Ամանորի զգեստ. մասնագետի խորհուրդը - Sputnik Արմենիա
Ինչ է պետք հագնել Ամանորին, որպեսզի տարին հաջողակ լինի. տեսանյութ

«Եթե մարդն առողջ է, ուրեմն կարող է իրեն թույլ տալ ուտել ցանկացած բան։ Սա հույսերի ժամանակահատված է, այդ պատճառով ամեն ինչ պետք է տոնական լինի: Տոնական, համեղ ու շռայլ», – ասել է փորձագետը` մաղթելով, որ Ամանորի սեղանը հիշվի հավերժ կամ գոնե մեկ տարի։

Միանում ենք բարեմաղթանքներին, բարի ախորժակ։

Մի քանի խորհուրդ Դեղին խոզից, որի նշանի տակ կանցնի եկող տարին։ Արժեքավոր կլինեն ոչ սովորական մոտեցումները, նրանք, ովքեր նախընտրում են ստեղծագործական միտքն ու արվեստը, հեշտությամբ կհասնեն փառքի գագաթնակետին։ Բարեբեր տարի է եկամուտն ավելացնելու, սեփական գործը սկսելու, նյութական բարեկեցությունը բարձրացնելու համար։ Բարձր ինտելեկտով օժտվածները մյուսներից հաջողակ կլինեն։

Հաջողություն ենք մաղթում։

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Բախտիար Տարազի նախատոնական տեսաուղերձից։

«Իրերը ստեղծված են դրանք օգտագործելու համար, մարդիկ` սիրո»,–պնդում է բռնցքամարտիկը։ Ժամանակակից աշխարհում մարդկանց ջանում են օգտագործել, իսկ առարկաները սկսել են սիրել։ Այս տարվանից եկեք փորձենք մտապահել հետևյալ գաղափարը։

Снеговики - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է պետք երազանք պահել Ամանորի գիշերը. 7 կախարդական տարբերակ

Առարկաները պետք է օգտագործել։ Մարդկանց` սիրել։

Հետևեք ձեր մտքերին, դրանք խոսքի են վերածվում։

Հետևեք ձեր բառերին. դրանք գործողությունների են վերածվում։

Հետևեք ձեր գործողություններին, դրանք սովորույթ են դառնում։

Հետևեք ձեր սովորույթներին. դրանք բնավորություն են ձևավորում։

Հետևեք ձեր բնավորությանը. այն կերտում է ձեր ճակատագիրը։

Ասում են, որ բուրգունդական գինուց հետո սկսում ես հիմարությունների մասին մտածել, բորդոյից հետո` խոսել դրանց մասին, իսկ շամպայնից հետո` անել դրանք։

Ի՞նչ անել։

Բուրգունդական չենք խմում։ Այնքա՜ն լավ հայկական գինիներ կան, որ կարելի է և նույնիսկ հաճելի է օգտագործել սեփականը։

Հաշվի առնելով, որ շշից խցանը դուրս է պրծնում 120 կմ/ժ արագությամբ, ուրեմն փրփրուն գինին բացելիս զգույշ եղեք։ Իսկ սեղանակիցներին շամպայնով լողացնելու ցանկություն ունենալու դեպքում պետք է հիշել, որ այդ ավանդույթը ստեղծել է ավտոարշավորդ Դեն Հերնին 1967 թվականին։

Праздничные игрушки на традиционной новогодней елке в музее истории Еревана - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ձևավորել Ամանորի սեղանը. հուշում է դիզայներ Արմեն Երիցյանը

Կեսգիշերին մոտ պետք է նստել հեռուստացույցի դիմաց և սպասել ՀՀ գլխավոր անձի շնորհավորանքներին։

Եթե ինչ–որ մեկը չգիտի կամ մոռացել է, ասենք` Ամանորն առաջին անգամ խորհրդային տարիներին քաղաքացիներին շնորհավորել է Կալինինը։ 1935 թվականին էր։ Ռադիոյով։ Իսկ հետո մինչև 1953 թվականը լռություն տիրեց։ Ավանդույթը վերականգնեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պրեզիդիումի նախագահ Կլիմենտ Վորոշիլովը։

«Նոր» 1971 թվականին հեռուստատեսային ուղերձով ժողովրդին առաջին անգամ դիմեց Լեոնիդ Բրեժնևը։ Իսկ 70-ականների վերջից այդ առաքելությունը վստահվեց կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Իգոր Կիրիլովին (պատճառը Բրեժնևի վատառողջ լինելն էր)։

Հետաքրքրական փաստ. 1986 և 1988 թվականներին Ամանորի ուղերձով Միխայիլ Գորբաչովը դիմեց ԱՄՆ ժողովրդին, իսկ Ռոնալդ Ռեյգանը` ԽՍՀՄ–ի բնակիչներին։

1999 թվականի դեկտեմբերի 31-ին ժողովրդի առաջ ելույթ ունեցան Ռուսաստանի հեռացող նախագահ Բորիս Ելցինը և ապագա նախագահ Վլադիմիր Պուտինը։

Քանի որ առանց աստղերի այսօր անհնար է, երկու խոսքով էլ ասենք` ովքեր են ծնվել Խոզի տարում` Դալայ լամա, Ռոկֆելեր, Ֆրանսուազ Սագան, Գերման Տիտով, Էռնեստ Հեմինգուեյ, Լյուդմիլա Գուրչենկո...

Предпраздничная суета в магазинах Еревана - Sputnik Արմենիա
Բանանը դավաճանեց հեղափոխությանը, կամ հայկական Նոր տարվա նախատոնական առանձնահատկությունները

Իսկ հիմա կենաց։ Ասում է Վլադիմիր Պապերնին. մշակութաբան և պարզապես իմաստուն մարդ։ Այսօր ամբողջ աշխարհում օտարների և յուրայինների բաժանման գործընթաց է սկսվել։ Ոմանք չեն սիրում «կովկասյան արտաքին ունեցողներին», մուսուլմանները չեն սիրում «անհավատներին», աղքատները չեն սիրում հարուստներին, հարուստները` աղքատներին, տեղացիները` եկվորներին, հրեաները` արաբներին, մյուսները` հրեաներին և այլն։ Սա առճակատման և ագրեսիայի տանող ուղիղ ճանապարհն է։ Չգիտեմ` արդյոք մի կենացը կարող է փոխել իրավիճակը, բայց փորձել պետք է։ Այս բաժակը բարձրացնում եմ նրանց համար, ովքեր մեզ նման չեն։

Միանում ենք։ Եվ թող այսուհետ (գոնե հաճախ) և ամեն ինչում այնպես ստացվի, ինչպես Վալերի Գերգիևի մասին անեկդոտում։

Հայտնի երաժիշտը տաքսի է կանգնեցնում։ Նստում է։ Տաքսու վարորդը հարցնում է. «Ո՞ւր ենք գնում»։ Գերգիևը պատասխանում է. «Տարեք, ուր կցանկանաք, ինձ ամեն տեղ սպասում են»։

Առողջ եղեք, երկար ապրեք, թող որ ձեզ սպասեն և դուք հասնեք ամեն տեղ։ Եվ չմոռանաք սեղանի մոտ նստեցնել ձեր տան ծերերին։

Շնորհավոր գալիք Նոր տարի և Սուրբ ծնունդ։

Լրահոս
0