00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

© Photo : press office of the SNS of RAВачаган Казарян
Вачаган Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերաքննիչ դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի փաստաբանի ներկայացրած բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանքը գրավով փոխարինելու բողոքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Դատարանը մերժեց մեր բողոքը։ Այս պահին դեռ որոշումը չենք ստացել, ես որևէ մեկնաբանություն անել չեմ կարող, տոներից հետո կստանանք ու արդեն կկարողանանք գնահատական տալ։ Բայց միանշանակ մենք համաձայն չենք մերժման հետ և որոշումը ստանալուց հետո բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»,– ասաց նա։

Ситуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

Հիշեցնենք`ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Նախաքննական մարմնի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը փոխարինել էր 1 միլիարդ դրամի գրավով։

Ապա` Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը:

Կալանքի առավելագույն 2 ամիս ժամկետը լրանալուց հետո նախաքննական մարմինը դարձյալ միջնորդությամբ դիմել է առաջին ատյանի դատարան` այն ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։

 

Լրահոս
0