ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ալեսյա Սեմերենկոն արժանացել է «Միսս Մոսկվա» տիտղոսին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
24–ամյա գեղեցկուհու անունը հայտնի դարձավ հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացավ երկուշաբթի Vegas City Hall համերգասրահում։
Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին, որ գեղեցկուհու տիտղոսը կստանա այն աղջիկ, որն ունի տաղանդ, խելք ու գեղեցկություն։
Մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում ելույթ ունեցան այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Emin, Սլավա, Ջիգան, «Բանդերոս», Աննա Պլետնևա և հայտնի այլ աստղեր։
«Միսս Մոսկվա» ամենամյա մրցույթն անցկացվում է 1994 թվականից։ Այս տարի գեղեցկուհու թագի համար պայքարում էր 49 աղջիկ։ Տարիքային շեմը 26–ից բարձրացվել էր 32–ի։
Նշենք, որ մոդել Ալեսյա Սեմերենկոն «Միսս Ռուսաստան – 2017» մրցույթի եզրափակիչ էր անցել։ Նա իր գեղեցիկ լուսանկարների շնորհիվ Instagram–ի ռուսական տիրույթի ամենահայտնի բլոգերներից է։ Դատելով սոցցանցերում Ալեսյայի էջերից` նա նկարահանումների է մասնակցել Բարսելոնայում, Նիցայում, Շանհայում և աշխարհի այլ խոշոր քաղաքներում։ Նա ավելի քան 200 հազար բաժանորդ ունի։