ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը նվաճել Է «Միսս Տիեզերք-2018» տիտղոսը գեղեցկության 67-րդ միջազգային մրցույթում։
Посмотреть эту публикацию в Instagram
Երկրորդ տեղն է զբաղեցրել Վենեսուելան ներկայացնող Ստեֆանի Գուտիերեսը: Երրորդը 24–ամյա հարավաֆրիկացի Տամարին Գրինն է։
Մրցույթին մասնակցել են 90 աղջիկ։ 20–ը եզրափակիչ են անցել։ Եզրափակիչը տեղի է ունեցել Բանգոկում։
© AFP 2024 / Lillian SuwanrumphaՄիսս Ֆիլիպին
![Ֆիլիպինցի գեղեցկուհին «Միսս Տիեզերք» է դարձել Ֆիլիպինցի գեղեցկուհին «Միսս Տիեզերք» է դարձել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1620/88/16208807_0:0:3072:2048_600x0_80_0_0_4606e02c0ddf2d336c59023224df3d72.jpg)
Միսս Ֆիլիպին
© AFP 2024 / Lillian Suwanrumpha
Հաղթողին թագը հանձնել է հարավաֆրիկացի Դեմի Լի Նել Պիտերսը, որը անցած տարվա հաղթողն է։
«Միսս Տիեզերքը» Love Yourself կազմակերպության անդամ է, որը զբաղվում է ՄԻԱՎ–ի ու ՁԻԱՀ–ի կանխարգելման հարցերով։
Посмотреть эту публикацию в Instagram