00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր են տանում ամբոխին. Հայաստանում 90-ականների «կարգուկանո՞նն» է

© Sputnik / Aram NersesyanЗахват оппозиционерами Дома Радио (14 апреля 2018). Ереван
Захват оппозиционерами Дома Радио (14 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր ժամանակները, հատկապես հեղափոխական, իրենց հետ նոր բարքեր և սովորույթներ են բերում, երբեմն` օգտակար, երբեմն` հանդուրժելի, իսկ հաճախ` այլանդակ։ Այն, ինչ նորմալ է անհաշտ քաղաքական դիմակայման թեժ պահին, տեղափոխվում է «խաղաղ» կյանք` այն անտանելի դարձնելով։

Հայաստանի  հանրային ռադիոյի արդեն պաշտոնաթող տնօրեն, հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը Facebook-ում պատմել է  այն մասին, թե ինչն է նրան ստիպել հրաժարական տալ։

Հայաստանի  հանրային ռադիոյի աշխատակիցների մի խումբ մի քանի օր շարունակ գործադուլ էր անում` պահանջելով տնօրենի հրաժարականը։ Նրանք անանուն նամակ էին գրել, որտեղ իրենց պահանջներն էին ներկայացրել, և ուղարկել բոլոր ԶԼՄ–ներին։ Այնուհետև նրանք մտել էին տնօրենի աշխատասենյակ և պահանջել նրա հրաժարականը։ Պաշտոնը լքելու մասին դիմումը Մարկ Գրիգորյանը գրել էր գրեթե անմիջապես։

«Տհաճություն զգացի, ֆիզիկական տհաճություն», – այդպես էր նա նկարագրել իր վիճակը։

Չենք միջամտի Հանրային ռադիոյի գործերին և կողքից չենք դատի աշխատակիցների և ղեկավարության հարաբերությունների մասին. իրավասու չենք։ Սակայն այստեղ ղեկավարի հրաժարականը պահանջելու էին եկել գոնե աշխատակիցները։

Выставка Лица и происшествия революции (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խցանումներ և հանցագործությունների աճ. ինչու՞մ է մեղավոր ՀՀ ոստիկանությունը

Վերջին ամիսների ընթացքում քանի անգամ ենք հաղորդագրություն ստացել բացարձակ օտար մարդկանցից նույն պահանջներով, օրինակ, ուսումնական հաստատության ղեկավարության հասցեին, տեղական ինքնակառավարման մարմինների վարչակազմին։ Ի վերջո քանի՞ անգամ են բացարձակ օտար մարդիկ պահանջել Կաթողիկոսի հրաժարականը։

Բավական տհաճ և վտանգավոր միտում է. աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ մենք վերադարձել ենք 90-ականներին։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք, իր նպատակները հետապնդելով, կարող է մտնել ցանկացած ղեկավարի մոտ (ոչ ամենաբարձր ռանգի, բնականաբար, այդ դեպքում ոստիկանությունն անմիջապես կմիջամտի) և պահանջել նրա հրաժարականը։ Այն, որ հետապնդվող նպատակները շահադիտական են, կասկած չկա. չէ՞ որ որևէ մեկից սեփական ցանկությամբ հենց այնպես, հանուն արվեստի նկատմամբ ունեցած սիրո, չես գնա և պահանջի դիմում գրել։

Իսկ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ նման մարդիկ պատճենում են այն մեթոդը, որը մեկ անգամ արդեն հաջողությամբ է պսակվել։

««Թավշյա հեղափոխության» կողմնակիցները պահանջեցին պետության ղեկավարի հրաժարականը, Սերժ Սարգսյանը հեռացավ, ուրեմն մեզ մոտ ևս կստացվի»,- մտածում են նրանք։

Губернатор Араратской области Гарик Саркисян во время торжественных мероприятий в честь 70-летия подвига Александра Корякова (2 августа 2018). Арарaт - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Եթե հավաքվեն շատ ստորագրություններ, կողմ կլինեմ քաղաքապետի հրաժարականին»

Ամբոխը մի շղթայով է կապված և  պատճենում է այն վարքագիծը, որը մի անգամ արդեն հաջողություն է բերել։ Հատկապես, եթե այդ ամբոխին որևէ մեկը չի կանգնեցնում։

Երբ հեղափոխության ալիքը հանդարտվեց, բոլորին ասացին` ցրվեք, մի խոսքով գիշերը շերեփներով չենք խփում, ապրում ենք օրենքով։ Սակայն այն գետը, որը մի անգամ արդեն դուրս է եկել իր ափերից, նույն հունի մեջ բերել հնարավոր է միայն լուրջ ինժեներական աշխատանքների արդյունքում։ Իսկ այդ աշխատանքները չեղան։

Քանի որ, եթե ոստիկանությունը խստորեն կանխեր առաջին մեկ–երկու–երեք դեպքերը, հաջորդները տեղի չէին ունենա։ Քանի որ, եթե Կաթողիկոսի վրա հարձակումն ու Էջմիածնում իրականացրած անկարգությունները վճռականորեն դադարեցվեին իրավապահ մարմիններին կողմից, իսկ երկրի ղեկավարությունը դրանց սկզբունքային և խիստ գնահատական տար, երկրորդ (երրորդ, տասներորդ) անգամ նման բան տեղի չէր ունենա։

Ованнес Кочарян  - Sputnik Արմենիա
Հայաստանի փոխոստիկանապետի բնակարանը թալանել են. ԶԼՄ

Սակայն երկրի ղեկավարությունը լռում էր, իսկ ոստիկանությունը ստատիստի դեր էր ստանձնել։

Ահա այդ պատճառով էլ նման դեպքերը կշարունակվեն։ Գուցե ոչ մի դպրոցի (մանկապարտեզի, գործարանի, «սովխոզի») տնօրեն ապահովագրված չէ մի գեղեցիկ օր իր ղեկավարած հաստատության մոտ հավաքված անհայտ անձանց խումբ տեսնելուց, որը պահանջում է իր` տնօրենի, հրաժարականը։ Տնօրենի համար այդ ամենը տարօրինակ և անհասկանալի է, սակայն ինքնապաշտպանական բնազդն է հաղթում։

90-ականներին տեղի ունեցող իրադարձությունների հոգեբանական հիմքը ճիշտ նույնն էր։

Լրահոս
0