00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարամիտ Լուսիկ տոտան, կամ ինչու էր մշակույթի նախարարության առավոտը սկսվում աքաղաղի կանչից

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է այն բարդ ժամանակները, երբ ճարպիկ Լուսիկ տոտան բառի բուն իմաստով հավանոց էր սարքել մշակույթի նախարարության տանիքին։

Շատերն էին ամեն առավոտ լսում զվարթ ծուղրուղուն, բայց քչերը գիտեին` աքաղաղն ինչ գործ ունի Երևանի կենտրոնում։ Ես գիտեի։

Продюсер Иосиф Пригожин - Sputnik Արմենիա
Պրիգոժինի հայկական կոշիկները, կամ ինչպես հասկանալ, որ պետությունը ճիշտ են կառավարում

«Երևանի կենտրոնը» ո՞րն էր։ Ասեմ` Ալավերդյան–Թումանյան խաչմերուկի հատման վայրը, որտեղ մի կողմում առողջապահության նախարարությունն էր, իսկ դեմ դիմաց` մշակույթի նախարարությունը (դարասկզբին դասավորությունն այդպիսին էր)։

Աքլորը երգում էր աքլորների համար նախատեսված ժամին, երգում էր զրնգուն, բարձր, սրտանց։ Ծուղրուղուն հնչում էր երկնքից, բայց եթե ավելի ուշադիր լսեիր, կհասկանայիր, որ ձայնը գալիս էր մշակույթի նախարարության տանիքից` թռչնաբուծության համար նախատեսված ամենաանհավանական վայրից։

– Այդ ինչպե՞ս։

– Շատ պարզ, – բացատրեց առավոտյան վազքիս ընկեր, պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։

Վերապատմում եմ նրա ասածը։ Ցուրտ ու մութ 90–ականներին, երբ ո՛չ ջուր կար, ո՛չ ուտելիք, բայց պետք էր ինչ–որ կերպ գոյատևել, հնարամիտ Լուսիկ տոտան` Շարուրյանի հարևանը, բարձրացել է տանիք, երկար ժամանակ ինչ–որ բան սարքել, տեղափոխել, և երբ մի անգամ նվաճած բարձրությունից հնչել է աքաղաղի ձայնը, բոլոր հարցերը վերացել են. Լուսիկ տոտան տանիքում հավանոց է սարքել։

– Կարո՞ղ ես ծանոթացնել, – հարցրի պրոֆեսորին։

Историк моды Александр Васильев во время презентации своей книги Фамильные ценности. Книга обретенных мемуаров (3 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ամեն ինչում հայերն են մեղավոր, կամ ինչպես է նորաձևության գուրուն դարձել երևանցիների «զոհը»

– Թեկուզ վաղը։

Ես հայտնվեցի բնակելի շենքի տանիքին, որը մշակույթի նախարարության հետ ընդհանուր տանիք ուներ, և որի վրա ցերեկը կռթկռթում էին հավերը, իսկ առավոտյան ծուղրուղու էր կանչում աքաղաղը։ Հետաքրքրվողներին ասեմ, որ աքաղաղի կանչի բարձրությունը կարող է հասնել 90 դեցիբելի։ Բայց պատմությունն աքաղաղի կանչով չի ավարտվում։

Հարթ տանիքը, եթե դրան մոտենանք լուսավոր մտքերով և հմուտ ձեռքերով, իսկ Լուսիկ տոտան նման մարդկանց շարքն էր դասվում, կարող էր օգնել լուծել պարենային խնդիրը և Լուսիկ տոտայի ընտանիքի հարցը (եթե դիտարկենք նեղ առումով)։ Ավելի լայն առումով` Լուսիկ տոտան հավի մսով ու ձվով կերակրում էր ոչ միայն իր ընտանիքին, այլ նաև հարևաններին։

Սեփական ուժերով տանիք բարձրացրած հողում աճում էին բողկ, սոխ, կանաչի։ Հավանոցի շուրջը սխտորի, շաղգամի և չիչխանի թաղարներն էին. բույսերն աճում էին հիդրոպոնիկայի մեթոդով, իսկ ծածկի վրա կանգնած էր մանղալը` լավագույն ժամանակների սպասումով։

Երկու խոսք Լուսիկ տոտայի մասին, որը երիտասարդ տարիներին եղել է ակադեմիկոս Գագիկ Ստեփանի Դավթյանի անվան հիդրոպոնիկայի ինստիտուտի լաբորանտը։ Իսկ Դավթյանն էլ իր հերթին 50–ականների կեսերին եղել է Հայաստանի նախարարների խորհրդի փոխնախագահը։

Памятник Советской армии в Софии - Sputnik Արմենիա
Հայերի հպարտությունը և մեր բակի տղաները. ինչու է Բուզովան ակադեմիկոս Հովհաննիսյանից հայտնի

Լուսիկ տոտայի մեծ ընտանիքը կերակրողից զրկվել էր երկրի համար ամենաբարդ շրջանում` խորհրդային կենսակերպից ոչ խորհրդայինի անցում կատարելու ժամանակ, և դժվար է ասել, թե ինչ կլիներ ընտանիքի հետ, եթե այրին չձեռնարկեր այդ գործը։ Աշխատում էր երկու տեղ` սրճարանի գիշերային պահակ և դպրոցի հավաքարար։ Բայց, միևնույն է, գումարը չէր հերիքում, ու հենց այդ ժամանակ էլ նրա գլխում ծնվեց օժանդակ տնտեսություն ստեղծելու գաղափարը։

– Որտեղի՞ց, – հարցրի Լուսիկ տոտային։

– Կառլսոնի մասին մուտլֆիլմից, – պատասխանեց նա։

– Ի՞նչն էր ամենաբարդը։

– Լույսն ու ջուրը։ Հերիք չէ, որ տանը չկա, պետք է տանիքի մասին էլ մտածես, ջուր տաս հավերին, ջրես բանջարանոցը, ձմռանը տաք պահես տնտեսությունը...

– Իսկ ինչպե՞ս եք անում այդ ամենը։

Народный артист Армянской ССР дрессировщик Степан Исаакян с бегемотом Мануком на берегу Черного моря. - Sputnik Արմենիա
Ինչպես «Բժիշկ Այբոլիտ» Մանուկը գերեց միլիոնների սրտերը

– Բոլորի նման։

Իր դիրքի բարձրությունից Լուսիկ տոտան գլխով ցույց տվեց առողջապահության նախարարության շենքը, որի տանիքից ձգվում էին հոսանքի լարերը (լեգենդար «լևի լույսը», որը ժամանակին փրկեց Երևանը)։

– Իսկ եթե գտնեն, ի՞նչ եք անելու։

– Ուրիշ բան կգտնենք։ Տեխնիկայի ու ոճի հարց է։

– Այսի՞նքն։

– Դուք ի՞նչ է, առաջին անգամ եք լսո՞ւմ կաշառքի մասին (դեպքը պատահել է Հայաստանում կոռուպցիան ակնթարթորեն արմատախիլ անելուց շատ առաջ)։ Մի բան կանենք, մի վախեցեք։

Ալբերտ Շարուրյանը, որը վաղուց էր ճանաչում հարևաններին, ասում էր, որ Լուսիկ տոտան պատրաստ էր հավանոցի բարիքները հենց այնպես նվիրել հարևաններին, բայց վաճառել` ոչ մի դեպքում։

Միաժամանակ գործնական տիկինն աչքը պահել էր Ալավերդյանի անտեր տանիքներից մեկի վրա և Շարուրյանին էլ առաջարկել էր գնալ նույն ճանապարհով։ Պրոֆեսորը շնորհակալություն էր հայտնել ու հրաժարվել. ժամանակ չուներ։

Բանասիրության դոկտորի օրն այսպես էր սկսվում. վաղ առավոտից գնում էր Խանջյան փողոցի անկյունում գտնվող հացի խանութ, որտեղ ես ու ընկերս` բժիշկ–ուռուցքաբան Վիգեն Տեր–Հակոբյանը, նրա համար հերթ էինք պահում, եթե ավելի շուտ էինք հասնում։ Թեև ավելի հաճախ պրոֆեսորը մեզանից շուտ էր գալիս։

Церемония бракосочетания в РСФСР - Sputnik Արմենիա
Մերկապար, ջինս ու սթեյք. արդյո՞ք ԽՍՀՄ–ում սեքս կար

Հետո սկսվում էին դասախոսությունները Երևանի համալսարանում, դրանից հետո գնում էր տուն` վաղ միջնադարի հայ բանաստեղծության մասին գրքի վրա աշխատելու։ Ցուրտ, քաղց, մութ, իսկ Շարուրյանը շարունակում էր չխկչխկացնել գրամեքենան և հավատում, որ գիրքը լույս կտեսնի։ Եվ լույս տեսավ։ Որոշ առումով` աստծու օգնությամբ. հրատարակման հարցում օգնեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I–ը։

Իսկ աքաղաղը տանիքի վրա շարունակում էր իր հաղթական երգը։

– Երկա՞ր է կանչում, – մի անգամ հարցրի Լուսիկ տոտային։

– Սովորաբար մեկ–երկու անգամ կանչելուց հետո հանգստանում է։ Հետո երկար ժամանակ հանգիստ է մնում, մինչև ինչ–որ բան չանհանգստացնի նրան։

– Իսկ ինչպե՞ս կարելի է դադարեցնել ծուղրուղուն։

– Վերջին հաշվով ոչ մի կերպ, – բացատրեց Լուսիկ տոտան...

Լրահոս
0