00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ․ Նիկոլ Փաշինյան
13:08
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոտրված կարծրատիպեր նոր Հայաստանում. Ազգային ժողովում մոլոկան պատգամավոր կլինի

© Sputnik / Aram NersesyanВнеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսեյ Սանդիկովը մտադիր է ԱԺ–ում ոչ միայն պաշտպանել ռուսական համայնքի շահերը, այլև մասնակցել ամբողջ երկրի համար ընդհանուր խնդիրների լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հաղթած «Իմ քայլը» դաշինքից նոր ԱԺ անցած ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի աշխատանքն ուղղված կլինի ռուսաց լեզվի հանրահռչակմանն ու ռուս համայնքի խնդիրների լուծմանը։ Այս մասին քաղաքական գործիչն ասաց Sputnik  Արմենիային տված հարցազրույցում։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Ծառուկյան–Մարուքյան պատերազմը. Փաշինյանը մնաց առանց ընդդիմությա՞ն

Սանդիկովը ծնվել է 1983 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական  համալսարանը՝ մարքեթինգի մասնագիտացմամբ։ 2007 թվականին ավարտել է Հայ–ռուսական համալսարանի ասպիրանտուրան, որից հետո 7 տարի աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում։ Վերջին մի քանի տարիները աշխատում է ՏՏ ոլորտում։

ԱԺ անցնելու ցանկություն Սանդիկովը հայտնեց այն ժամանակ, երբ ուժի մեջ մտան սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում են ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրի (եզդիներ, քրդեր, ասորիներ, ռուսներ) մեկական ներկայացուցչի պարտադիր ներկայություն օրենսդիր մարմնում։ Սակայն նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում այս գաղափարը մի շարք պատճառներով չհաջողվեց գործնականում իրականացնել։

«Այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձություններից` «թավշյա հեղափոխությունից», իշխանափոխությունից, քաղաքականության մեջ նոր միտումներից հետո, ես որոշեցի գործել։ Անձամբ եմ նախաձեռնություն ցուցաբերել, առաջարկ է եղել նաև համայնքի կողմից», – պատմեց Սանդիկովը։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսեյ Սանդիկովը
Կոտրված կարծրատիպեր նոր Հայաստանում. Ազգային ժողովում մոլոկան պատգամավոր կլինի - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Սանդիկովը

Հենց մոլոկանների համայնքի ներկայացուցիչ լինելով` այն, որ իրենց ընտրել են, նա դիտարկում է որպես մոլոկանների մասին կարծրատիպերի, շաբլոն պատկերացումների վերացում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանում ռուսական համայնք ասելով հաճախ միայն մոլոկաններին նկատի ունեն, թեև դա այդպես չէ։

Սանդիկովն իր պատգամավորական մանդատը, առաջին հերթին, ուզում է օգտագործել ռուսաց լեզվի հանրահռչակման, ինչպես նաև համայնքի ինքնությունը պահպանելու համար։

«Նախատեսում եմ լուծում տալ կրթական ոլորտին, դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակին առնչվող հարցերին, ինչպես նաև ավելացնել ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարանների քանակը», – նշեց երիտասարդ քաղաքական գործիչը։

Премьер-министр Армении Никол Пашинян на винном фестивале (12 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ժողովուրդը ցանկանում է դառնալ «կալվածատեր», և նոր իշխանությունը ստիպված է իրագործել դա

Մյուս կարևոր հարցերից է` ՀՀ ԶՈւ–ում մոլոկանների ծառայության հետ կապված խնդիրը։

Սանդիկովը պարզաբանեց, որ մոլոկանների կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս նրանց զենք վերցնել։ Սակայն այլընտրանքային ծառայության մասին օրենքը համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն չի տալիս ծառայելու այդ ձևաչափում։ Նրա կարծիքով` անհրաժեշտ է անել փոփոխություններ, որոնք թույլ կտան մոլոկաններին այլընտրանքային ծառայություն անցնել։

Անկախ հայ ժողովրդի հետ ունեցած հիանալի հարաբերություններից, նա կցանկանար, որ մոլոկանների համայնքի որոշակի «փակ» լինելուն հայ հասարակությունը ըմբռնումով մոտենա։

«Անձամբ ես կարծում եմ, որ դա կապված է ինքնապահպանման հարցերի հետ։ Փակվածությունը ենթադրում է սեփական կանոնների պահպանում, ձուլման խոչընդոտում։ Եթե մեր եղբայր հայերը մեզ ըմբռնումով մոտենան և դրա վերաբերյալ լեգենդներ չհյուսեն, կատարյալ կլինի», – կարծում է Սանդիկովը։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խորհրդարանո՞ւմ, թե՞ նրա պատերից այն կողմ. որտե՞ղ կծնվի հայկական ընդդիմությունը

Խոսելով այն մասին, թե ինչու են մոլոկանները հազվադեպ իրենց ուսումը շարունակում բուհերում և գերադասում են աշխատել հողի հետ, պատգամավորը նշեց, որ այդ ավանդույթը, ըստ ամենայնի, արմատներով սերում է դեռ Հայաստան իրենց աքսորի սկզբնական ժամանակաշրջանից։  Այն ժամանակներում մարդիկ ամենածանր աշխատանքն էին անում հաց վաստակելու համար։ Այդ աշխատանքներին ներգրավում էին իրենց երեխաներին, այնուհետև նաև թոռներին։

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ ամենածանր, տքնաջան աշխատանքը մեր համայնքն է կատարել։ Այժմ ես դրական միտում եմ նկատում. բուհեր ընդունվող երեխաների քանակը մեծացել է։ Դա կապված է նաև նյութական բարեկեցության բարձրացման, ինչպես նաև կայունության զգացում ունենալու հետ», – կարծում է Սանդիկովը։

Անկախ նրանից, որ հիմնական շեշտը քաղաքական գործիչը դնելու է ազգային հարցի վրա (մանդատը նախատեսում է դա), այնուամենայնիվ,  դա չի խանգարի նրա գործունեությանը, որը ուղղված կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար ընդհանուր խնդիրների լուծմանը։

Լրահոս
0