00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյան–Մարուքյան պատերազմը. Փաշինյանը մնաց առանց ընդդիմությա՞ն

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու կուսակցություններ` «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», որոնք խորհրդարան են անցել և զբաղեցրել համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը, իսկական պատերազմ են սկսել միմյանց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի ներքաղաքական դաշտը ուրախ ժամանակներ է ապրում։ Երկու կուսակցություններ` «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», որոնք խորհրդարան են անցել և զբաղեցրել համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը, իսկական պատերազմ են սկսել միմյանց դեմ։ Իրավիճակը նույնքան անհեթեթ է, որքան ողբերգական։ Իրենց ուղիղ գործառույթները կատարելու` գործող իշխանություններին որևէ քաղաքական հակակշիռ ստեղծելու փոխարեն նրանք խորտակում են իրար և միմյանց վրա ցեխ շպրտում անձնական վիրավորանքների, կոմպրոմատների և այլ՝ պակաս քաղաքական մեթոդների տեսքով։

Премьер-министр Армении Никол Пашинян на винном фестивале (12 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ժողովուրդը ցանկանում է դառնալ «կալվածատեր», և նոր իշխանությունը ստիպված է իրագործել դա

Այս «գզվռտոցի» համար առիթ է հանդիսացել դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հեռուստաբանավեճը, որին ներկա էին ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի առաջին դեմքերը։ Հիշեցնենք, որ բանավեճի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր «բարգավաճ» օպոնենտ Գագիկ Ծառուկյանից հարցրեց, թե ինչու է նա, լինելով խոշոր գործարար, մնում քաղաքականության մեջ և, ըստ էության, կարող է տանել այն ձայները, որոնք տեսականորեն կարող էին լինել «Լուսավոր Հայաստանինը»։ Ի պատասխան Ծառուկյանը փորձել էր Մարուքյանին կշտամբել նրանում, որ վերջինս ժամանակին փորձել է օգտվել իր ֆինանսական հնարավորություններից՝ քաղաքական կարիերա կառուցելու համար։ Դրանով երկու առաջնորդների բանավեճն ավարտվեց։ Սակայն ընտրություններից հետո իրենց սրերը խաչեցին Ծառուկյանի և Մարուքյանի համախոհները։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «Ծառուկյան – Մարուքյան պայքարի հիմքում նեղ անձնային խնդիրներն են»

ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը Մարուքյանին հանցագործ էր անվանել, ասելով, որ նա 2012 թվականին փաստաթղթեր է կեղծել՝ նպատակ ունենալով ապացուցել նստակեցության ցենզը։ Դա անհրաժեշտ էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Օրենքի համաձայն պատգամավոր պետք է դառնա քաղաքացին, որը վերջին 5 տարին մշտապես բնակվել է Հայաստանում։  Սակայն Մարուքյանը, ինչպես պնդում է ԲՀԿ անդամը, 2009 թվականի հունիսից մինչև 2010 թվականի օգոստոսը ապրել և աշխատել է ԱՄՆ–ում։ Էնֆիաջյանի վարկածով՝ արդարադատությունից Մարուքյանին հաջողվել էր խուսափել  բացառապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի`  Միքայել Մինասյանի աջակցության շնորհիվ։ Ցուցաբերած այդ օգնությունը վկայում է, որ Մարուքյանի կուսակցությունը ժամանակին «նախագծվել է» Մինասյանի կողմից։

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդը պատասխանը չուշացրեց՝ Facebook-ի ուղիղ եթերում «բարգավաճներին» նախազգուշացնելով զերծ մնալ իր հետ պատերազմելուց։

Депутат от фракции Царукян Ваге Энфиаджян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Էդմոնը» շարքային հանցագործ է. Էնֆիաջյանն առաջարկում է Մարուքյանին զրկել մանդատից

«Որոշել եք մեզ պատերա՞զմ հայտարարել։ Մենք ձեզ կվերացնենք։ Մոռացե՞լ եք, թե ով եք դուք, և ով մենք... Օրինակ, հիմա մարտի 1-ի գործով քննություն է գնում։ Փոխանակ գնաք և ցուցմունք տաք, այնպես ինչպես մարդկանց համազգեստ էիք բաժանում, «Լուսավոր Հայաստանի» հետ պայքարի վրա եք գումար ծախսում։ Նայեք ձեր և իմ քաղաքական կենսագրությանը», – ասել էր Մարուքյանը։

Սրանով նա ակնարկում էր, որ Ծառուկյանն ու նրա թիկնազորի անդամները մասնակից են եղել Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ին ցույցերը ուժային միջոցներով ցրելուն։ Այն ժամանակ զանգվածային անկարգությունների հետևանքով 10 մարդ էր մահացել։

Մարուքյանը խոստացել է նաև Ծառուկյանին հանգիստ չթողնել. նոր խորհրդարանում նա ամեն օր ստուգելու է, թե արդյո՞ք գործարարը ներկայանում է նիստերին, թե ոչ։

Депутат от фракции Елк Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Էդ կլասիկ հարցը չե՞ք մարսում». Մարուքյանը պատասխանում է Ծառուկյանին

Մարուքյան–Ծառուկյան և Մարուքյան–Էնֆիաջյան վեճին զուգահեռ, սոցցանցերում և լրատվամիջոցներում իսկական պատերազմ է ընթանում մանիպուլյացիայի, բամբասանքի և սպեկուլյացիայի ողջ զինանոցի օգտագործմամբ։ Պարզել թե ո՞վ է ճիշտ, ո՞վ մեղավոր, տեղեկատվական այս խառնաշփոթի մեջ անհնար է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կուսակցությունների հակադրությունը երկուսին էլ էական հեղինակային և քաղաքական վնաս է հասցնում։

«Պատկերավոր ասած՝ նրանք կռվում են միմյանց հետ, իշխանության հետ պատերազմելու փոխարեն։ Նման պայմաններում երկու ուժերն էլ ավտոմատ կերպով իրենց ընդդիմադիր գործառույթները փոխանցում են արտախորհրդարանական ուժերին, այդ թվում նաև ՀՀԿ–ին։ Ծառուկյան–Մարուքյան դիմակայությունը ուժերի վերականգնման հնարավորություն է տալիս այն ուժերին, որոնք ջախջախիչ պարտություն են կրել խորհրդարանական ընտրություններում», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Кандидат в депутаты от партии Просвещенная Армения Эдмон Марукян ответил на вопросы журналистов после выхода из избирательного участка (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է Ծառուկյանի հիշատակած Գևորգը. Մարուքյանը բացեց փակագծերը

Եթե խորհրդարանի ներսում չհաջողվի արդյունավետ  և առողջ ընդդիմություն ձևավորել, ապա այն կստեղծվի արտախորհրդարանական ուժերի հաշվին։ Նման իրավիճակ ձեռնտու չէ ո՛չ «մենամարտողներին», ո՛չ իշխանությանը, կարծում է Բադալյանը։

«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրավիճակը հիմա փոխվել է։ Նախկին իշխանության ժամանակ առաջատար ընդդիմադիր ուժի կարգավիճակի համար մղվող նրանց պատերազմը, գուցե, և որևէ իմաստ ունենար։ Բայց հիմա լրիվ այլ հանգամանքներ են և խնդիրներ։ Խաղի կանոններն այլևս այն չեն, և շարունակելով «ոչնչացնել» միմյանց, նրանք ոչնչացնում են իրենք իրենց», – ասում է քաղտեխնոլոգը։

Նա ենթադրում է, որ գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակը որոշակի առումով շահավետ է։

Բացի այդ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնություն է խորհրդարանում, նա նաև գործունեության համար բավական հարմարավետ պայմաններ է ստացել շնորհիվ այն հանգամանքի, որ այն ուժերը, որոնք կոչված են «համակարգային» ընդդիմություն լինելուն, պատերազմում են միմյանց հետ։ Փաշինյանն ու իր համախոհները, համենայնդեպս, այս պահին կարող են չմտահոգվել, որ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը իրենց համար կարող են ինչ–որ խնդիրներ ստեղծել։

Լրահոս
0