00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդարանո՞ւմ, թե՞ նրա պատերից այն կողմ. որտե՞ղ կծնվի հայկական ընդդիմությունը

© Sputnik / Asatur YesayantsЗал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн
Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրական ընդդիմություն կարող է ձևավորվել ոչ միայն Ազգային ժողովի պատերի ներսում, այլ նաև արտախորհրդարանական ուժերի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը» կարող են վերածվել «Իմ քայլը» դաշինքի իրական ընդդիմության: Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

В парламенте Армении готовятся к приему новых депутатов - Sputnik Արմենիա
Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին

Նրա խոսքով` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, օրենսդրության համաձայն, խորհրդարանի աշխատանքի սկզբից պետք է ներկայանան որպես ընդդիմություն։

«Մեկ այլ հարց է, թե դե ֆակտո նրանք որքանով կլինեն ընդդիմություն։ Ես համաձայն եմ նրա հետ, որ այս խորհրդարանը հիմա չունի ուժեղ ընդդիմություն։ Դա կարող է մեծ թերություն լինել», – ասաց Հակոբյանը։

Ոչ բոլոր իշխանություններն են ցանկանում ունենալ ուժեղ ընդդիմություն, Հայաստանում սովորաբար այն նախընտրել է հարմարավետ ընդդիմադիրների։ Տվյալ փուլում և այս իրավիճակում խորհրդարանում ներկայացված են հասարակական տրամադրությունները։

«Բայց քաղաքական իրավիճակը փոխվում է։ Ուժերը, որոնք այսօր աջակցում են իշխանությանը, արտաքին քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում կարող են փոխել իրենց դիրքորոշումը», – ասաց Հակոբյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил с рабочим визитом Берд (10 августа 2018). Тавуш - Sputnik Արմենիա
«Միս ու աղ». տնտեսության ոլորտում ինչ է խոստանում անել ՀՀ նոր խորհրդարանը

Նույն «Բարգավաճ Հայաստանը» երկար ժամանակ չի ցանկացել իրեն ընդդիմություն անվանել, բայց 2015թ–ին մի պահ հայտնվել է արմատական ընդդիմադիր ուժերի կողքին։

Միաժամանակ նա չի բացառում, որ «Իմ քայլը» դաշինքում ժամանակի հետ կարող է ձևավորվել ընդդիմություն։ Հայկական իրականությունում դա բավական հաճախ է պատահում։

Օրինակ, 1990թ–ին ՀՀՇ–ն անցավ իշխանության. մեկ տարի անց Վազգեն Մանուկյանն իր համախոհների հետ դուրս եկավ «շարժումից» և լուրջ ընդդիմություն դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի համար։

«Ես կարծում եմ, որ ներկա իշխանությունները կազմված են բավական տարաբնույթ ուժերից, ինչպես ծագման, քաղաքական հոսանքների տեսանկյունից, այնպես էլ աշխարհաքաղաքական նախապատվությունների։ Ես նման սցենար չեմ բացառում», – նշեց Հակոբյանը։

Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մնանք նոր խորհրդարանին սպասող. երբ կգումարվի ԱԺ նիստը, և երբ կձևավորվի նոր կառավարությունը

Նրա խոսքով, եթե խորհրդարանի ներսում չձևավորվի ուժեղ ընդդիմություն, ապա այն կհայտնվի նրա պատերից դուրս։

Կան քաղաքական ուժեր, որոնք մնացել են խորհրդարանից դուրս` ՀՀԿ–ն, Դաշնակցությունը, «Մենք» դաշինքի կուսակցությունները։ ՀՀԿ-ն և Հ.Յ.Դ.-ն բավական փորձառու են, պատմություն ունեն, և հազիվ թե այս ընտրություններից հետո նրանք անհետանան։

«Բացառված չէ, որ երբ ընդդիմադիր դաշտում վակուում է, ապա կհայտնվեն նոր կուսակցություններ։ Ոմանք թույլ կլինեն, ոմանք` ուժեղ։ Բայց ամեն ինչ ընտրություններով չի ավարտվում, կարելի է ասել, որ սկսվում է», – նշեց Հակոբյանը։

Пользователь социальной сети Facebook делится постом - Sputnik Արմենիա
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`  6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։

Լրահոս
0