00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերադառնալ ԽՍՀՄ». կարո՞ղ է արդյոք Հայաստանը կրկին մաքուր պղինձ ու մալուխներ արտադրել

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը կարծում է, որ Հայաստանում մաքուր պղինձ արտադրել կարելի է, սակայն բիզնեսը «չի ձգի», պետության աջակցությունն է պետք։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Կարո՞ղ է արդյոք Հայաստանը խորհրդային ժամանակների նման ձուլել մաքուր պղինձ, պատրաստել մետաղալարեր և մալուխներ։ Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։ Այս մասին Sputnik Արմենիան զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (գլխավոր բաժնետեր` գերմանական Cronimet ընկերություն) գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ։

Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
«Կասեն` ջուրը պղտորում ենք». ինչպե՞ս Ալավերդու պղնձաձուլարանը ձուլվելու եզրին հայտնվեց

Որքանո՞վ է դա շահավետ բիզնեսի համար։ Թվում է, թե պատրաստի արտադրանք տալն ավելի շահավետ է, քան հումք արտադրելը։ Սակայն որքան էլ տարօրինակ է, դա այդքան էլ այդպես չէ։ Այսօր պղնձի մեկ տոննան 6 100 դոլար արժե։ Մաքուր պղինձ ձուլող գործարանները իրենց աշխատանքի դիմաց ստանում են 90-100 դոլար մեկ տոննայի դիմաց։ Սա այն դեպքում, եթե խոսենք միայն պղնձի մասին (քանի որ կոնցենտրատի և խառնուրդաշատ պղնձի վերամշակման դեպքում կարելի է ոսկի և արծաթ ստանալ)։ Սակայն ոսկու դեպքում ևս զտման գներն իջել են։ Եթե 15 տարի առաջ մեկ ունցիայի դիմաց այն շուրջ մեկ դոլար արժեր,

«Եկամտից հիմնական մարժան առաջանում է հենց հումքային հատվածում։ Ճիշտ է`այն ավելի ուժեղ է կախված պղնձի գների տատանումներից (օրինակ`տարեսկզբից պղինձը հազարից ավել դոլարով էժանացել է – խմբ.) Իսկ մաքուր պղնձի ձուլումը, իհարկե, ավելի անկայուն է, սակայն նաև պակաս եկամտաբեր», – նշում է Պոլոսկովը։

Բացի այդ, մաքուր պղնձի շուկայում առաջատարը Չինաստանն է։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում չօգտագործված հզորություններ կան։ Իսկ Չինաստանում, հակառակը, նոր գործարաններ են կառուցում։ Ինչո՞ւ։ Չինացի մետաղագործները պղինձը սպառելու հետ կապված խնդիրներ չունեն. այն «կլանում» է տեղի արդյունաբերությունը։ Օգնում է նաև «կուսակցության ղեկավար ձեռքը». պետությունն այս կամ այն կերպ, աջակցում է իր արտադրողներին։

Այդ իսկ պատճառով վերջին տասը տարվա ընթացքում պղնձի արդյունաբերության զգալի մասը Չինաստանին գնաց։ Այսօր ՉԺՀ–ն ձուլում է աշխարհի մաքուր պղնձի մոտ 40%–ը։

Հայաստանը, բնականաբար, չի կարող ծավալներով մրցել ո՛չ Չինաստանի, ո՛չ Հնդկաստանի կամ Չիլիի հետ։ Եթե փորձենք ինչ-որ տեղ շահել, ապա միայն տեղափոխման ծախսերի վրա խնայելով։

«Մի շարք պատճառներով Հայաստանում տրանսպորտային ծախսերը համեմատաբար բարձր են։ Իսկ պատրաստի պղինձը, բնականաբար, տեղափոխելն ավելի էժան է, քան հանքային կոնցենտրատը», – նկատեց Պոլոսկովը։

Сотрудники компании Sinohydro на презентации строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Չինաստանը պատրաստ է Հայաստանը որպես գործընկեր դիտարկել. փորձագետ

Չէ՞ որ խտանյութում (կոնցենտրատ) պղնձի պարունակությունը 25-30% է կազմում, այսինքն`ծավալով այն մոտավորապես 3-4 անգամ շատ է։ Սակայն մյուս 70%–ը բալաստն է, որի դիմաց դուք, բնականաբար, ոչինչ չեք ստանում։

«Եթե ինչ–որ կերպ փորձենք հիմնավորել մաքուր պղնձի արտադրությունը, ապա միայն այդպես։ Այլապես այդ մասին խոսելու իմաստ չկա` ունենալով մետաղի այն քանակությունը, որն այսօր ունենք», – ասում է Պոլոսկովը։

Նմանատիպ ավելի մեծ նախագծերը տարեկան ոչ պակաս, քան 100 հազար տոննա պղինձ են պահանջում։ Այսօր Հայաստանի հանքավայրերը շուրջ 400 հազար տոննա պղնձի խտանյութ են թողարկում։ Եթե ենթադրենք, որ միջինում խտանյութում 25% պղինձ կա (թեև հաճախ ավելի շատ), ապա հենց 100 հազար է ստացվում։ Ուրեմն կարելի՞ է։

«Տեսականորեն, այո։ Սակայն մի ընկերության համար սա դժվար աշխատանք է։ Մեծ ներդրումներ, լուրջ բնապահպանական վերահսկողություն է պահանջում, ցածր մարժա ունի, մաքուր պղնձի արտոնագրման համար լրացուցիչ ռեսուրսներ են հարկավոր, որպեսզի ապրանքը ճանաչվի միջազգային բորսաներում և երաշխավորված բորսայական արժեք ունենա։

Այդ իսկ պատճառով երկխոսություն է պետք վարել պետության և քաղաքացիական հանրության հետ։ Այսպես թե այնպես, ցանկալի է, որ նախագծի իրագործմանն իր ներդրումն ունենա պետությունը։ Պետական շահն ակնհայտ է` նոր աշխատատեղեր կստեղծվեն» , – նշեց Պոլոսկովը։

Հավանաբար, ցանկալի է նախագծին ներգրավել նաև Արցախում գտնվող Կաշենի պղնձի հանքավայրը։ Հատկապես, երբ ժամանակավորապես կանգնած է Թեղուտի հանքավայրը, որը Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրից հետո մեծությամբ երկրորդն է։

«Այսպես, թե այնպես, սա գործընթաց է, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերին պետք է հավաքել մեկ տանիքի տակ։ Իսկ պետության մասնակցությունը օգտակար է նաև այն պատճառով, որ պետությանն ավելի հեշտ է վարկ ստանալ զարգացման բանկերից, որտեղ ֆինանսավորումն ավելի շահավետ է։ Իսկ ազգային նշանակության նման մասշտաբային նախագիծը հենց զարգացման բանկերի համար է», – ընդգծեց Պոլոսկովը։

Медеплавильный комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Երկու տարբերակ կա. Ավինյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբերյալ սցենարների մասին

Եթե խոսենք հանքաքարի համալիր վերամշակման մասին, ապա հարց է մնում. ինչ անել պղնձի հանքաքարում եղած ծծմբի հետ, որը խառնուրդաշատ պղնձի արտադրման ժամանակ գազերի հետ մեկտեղ արտանետվում է օդ։ Հենց այս հարցերն է այս պահին քննարկում Հայաստանի կառավարությունը «Վալլեքս» ընկերության հետ (Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր)։

Խորհրդային տարիներին գործարանում պղնձարջասպ էին արտադրում, այնուհետև ծծմբաթթու։ Սակայն խորհրդային շրջանում ինքնարժեքի և շուկայի հարցեր չկային։ Այսօր կան։

Առաջին հարցը գինն է։ Մի շարք մետաղագործական արտադրություններում ծծմբաթթուն մնում է որպես կողմնակի արդյունք։ Այդ պատճառով որոշ արտադրողներ այն սպառում են գրեթե ինքնարժեքով, երբեմն էլ նույնիսկ ավելի ցածր` միայն թե սպառեն։ Երկրորդ հարցը տրանսպորտն է։

«Հատուկ նյութերից պատրաստված ցիստեռններ և երկաթգծում կարգավորված տրանսպորտային շղթա է պետք, որպեսզի վթարների ռիսկեր չլինեն», – նշեց Պոլոսկովը։

Մեկ այլ հնարավորություն է փոշու տեսքով տարրական ծծումբ կամ գիպս արտադրելը (գիպսի դեպքում կալցիում կարբոնատ կպահանջվի)։

«Տարբերակները շատ են, և դրանք լուրջ քննարկման կարիք ունեն։ Եթե առաջարկներ լինեն շահագրգիռ կողմերից, կարելի է դիտարկել դրանք։ Սակայն, կրկնվեմ` մի ընկերության ռեսուրսները չեն բավարարի այդ ամենով զբաղվելու համար։ Պետության հետ երկխոսություն է պետք վարել ամբողջ այս շղթայի վերաբերյալ», – նշեց Պոլոսկովը։

Բոլոր այս հարցերն արդեն մի քանի ամիս է քննարկում են կառավարությունն ու բիզնեսը, մասնավորապես` «Վալլեքսն» ու նրա Ալավերդու պղնձաձուլարանը։ Եթե հաջողվի մաքուր պղնձի արտադրություն հիմնել, դա կնպաստի հազարավոր աշխատատեղերի բացմանը։ Չէ՞ որ այսօր Ալավերդու պղնձաձուլարանում շուրջ 600 մարդ կա, իսկ խորհրդային տարիներին այն ավելի քան 3 հազար աշխատակից է ունեցել։

Սակայն դեռ առաջ անցնել պետք չէ։ Դժվար բանակցություններ են, և բարձրագոչ հայտարարություններն այստեղ չեն օգնի, այլ միայն կխանգարեն։ Այնուամենայնիվ, տեղում դոփել չի կարելի։ Չէ՞ որ մարդկանց աշխատանք է պետք։

Լրահոս
0