00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կասեն` ջուրը պղտորում ենք». ինչպե՞ս Ալավերդու պղնձաձուլարանը ձուլվելու եզրին հայտնվեց

© Sputnik / Aram NersesyanАлавердский медеплавильный завод группы компаний "Валлекс", Лори
Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը քաղաք ձևավորած ձեռնարկություն է, դրա աշխատանքի դադարեցումը կանդրադառնա գրեթե յուրաքանչյուր բնակչի վիճակի վրա։ Գործարանի ղեկավարությունը փորձում է պայմանավորվել պետության ու ներդրողների հետ, իսկ վարպետները շարունակում են որոշման սպասել։

Ընդամենը 30 տարի առաջ Ալավերդիում կյանքը եռում էր։ Այստեղ գործում էին հացի, լիմոնադի ու գարեջրի գործարաններ, կարի ֆաբրիկա կար։ Գործում էր նաև պղնձաձուլական գործարան, որի եկամտով էլ կառուցվել էր քաղաքի մեծ մասը։

«Դա այն ժամանակ էր... Իսկ հիմա մեզ մոտ գնացքն ասես թանգարանային նմուշ լինի։ Եթե կայարան դուրս գաս, մի երեք ժամ պետք է նայես, մինչև տեսնես», – ասում է քաղաքի թոշակառուներից մեկը։

© Sputnik / Aram NersesyanԱլավերդի քաղաքը
«Կասեն` ջուրը պղտորում ենք». ինչպե՞ս Ալավերդու պղնձաձուլարանը ձուլվելու եզրին հայտնվեց - Sputnik Արմենիա
Ալավերդի քաղաքը

1989 թվականի Ալավերդու պղնձաձուլական գործարանը կանգնեց։ Հետո սկսեց գործել 1996 թվականին։ Մինչև վերջերս աշխատում էր, թեև ոչ ամբողջ թափով։ Հոկտեմբերից կանգնեց ու մինչև հիմա չի գործում։ Սեփականատերը` «Վալլեքսը», պահելու միջոցներ է փնտրում արտադրությունն ու, ամենակարևորը, մարդկանց պահելու համար։

Медеплавильный комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Երկու տարբերակ կա. Ավինյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբերյալ սցենարների մասին

Մի քանի խնդիր կա։ Նախ` նույն «Վալլեքսին» պատկանող Թեղուտի հանքի ֆինանսական բարդությունները։ Գործարանում մշակվող հումքի մի մասը հենց այստեղից էր գալիս։ Հիմա հանքը ՎՏԲ բանկի տնօրինության տակ է։ Նախ` բնապահպանական վճարները. բնապահպանական տեսչության նոր ղեկավարությունը հայտնում է, որ նախորդ տարիներին գործարանը բավականին գումար չէր վճարում ու հիմա պետք է մաքրի հաշիվները։ Հետո էլ Չինաստանից ներդրողների հետ բանակցությունները. նրանք ուզում են մաքուր պղնձի արտադրություն հիմնել։

Քանի դեռ խնդիրները լուծված չեն, իսկ գործարանը չի աշխատում, հին աշխատակիցներից մեկը պատմական զուգադիպություն է գտել. հենց շրջակայքում զենքով մարդիկ են հայտնվում, գործարանը յոթ տարով կանգնում է։

«Լավ կլինի, եթե լուծեն։ Իսկ եթե չէ, պետք է խոպան գնանք։ Անգործ հո չենք նստելու՞», – ասում է գործարանի մեկ այլ աշխատակից։

Խոսակցությանը միանում է  նրա ընկերը։

«Ասենք, հիմա հնարավոր չէ գնալ։ Փետրվար–մարտին են սեզոնային աշխատանքները սկսվում։ Այդ ժամանակ էլ ստիպված կլինենք գնալ։ Մի տեղ տեղավորվել», – պարզաբանում է նա։

© Sputnik / Aram NersesyanԱլավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
1/8
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanԱլավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
2/8
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanԱլավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
3/8
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanԱլավերդի քաղաք, Լոռու մարզ
Ալավերդի քաղաք, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
4/8
Ալավերդի քաղաք, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanԱլավերդի քաղաք, Լոռու մարզ
Ալավերդի քաղաք, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
5/8
Ալավերդի քաղաք, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
6/8
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
7/8
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ - Sputnik Արմենիա
8/8
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
1/8
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
2/8
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
3/8
Ալավերդու պղնձաձուլական գործարան, Լոռու մարզ
4/8
Ալավերդի քաղաք, Լոռու մարզ
5/8
Ալավերդի քաղաք, Լոռու մարզ
6/8
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
7/8
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ
8/8
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Ալավերդի, Լոռու մարզ

Մեզ հետ զրույցում նրանք իրենց անունները չեն ասում ու խնդրում են չլուսանկարել։

«Հետո էլ կասեն՝ ջուրը պղտորում ենք... Մեզ դա պետք չէ։ Մեզ աշխատանք է պետք», – ասում են նրանք։

Երկու օրից գործարանը 250 տարեկան կդառնա։ Քաղաքի կեսը տոհմական բանվորներ են։

«Հասկանում եք` մեր քաղաքում մարդիկ այլ կերպ են մտածում։ Ավելի լավ է` քո երկրում քիչ գումար վաստակես, քան ուրիշի երկրում` շատ։ Մեզ մոտ ոչ ոք չի մտածում, որ ուրիշ տեղ կարելի է ավելի շատ վաստակել։ Փոքրուց երեխան տեսնում է` ինչպես է հայրն ամեն առավոտ գործարան գնում։ Ու նա մեծանում է մտածելով, որ կա տուն ու կա գործարան», – ասում է Armenian Copper Programme ՓԲԸ–ի («Վալլեքս» խմբի մի մասն է) տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։ 

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Ֆեոֆանով. Armenian Copper Programme ՓԲԸ–ի տարածաշրջանային տնօրեն
«Կասեն` ջուրը պղտորում ենք». ինչպե՞ս Ալավերդու պղնձաձուլարանը ձուլվելու եզրին հայտնվեց - Sputnik Արմենիա
Նիկոլայ Ֆեոֆանով. Armenian Copper Programme ՓԲԸ–ի տարածաշրջանային տնօրեն

Նրա խոսքով` պետք է ինչ–որ ֆորսմաժորային իրավիճակ լինի, որ տեղաբնակը մտածի հեռանալու մասին։ Իսկ նպաստի հետևից գնալը, ըստ նրա, լրիվ օտար բան է այստեղի մտածողության համար:

Меднохимический комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքսը» հայտարարություն է տարածել

Ինչպես շատերը կգուշակեն Ֆեոֆանով ազգանունից, խոսողն ազգությամբ հույն է։ Հույներն արդեն գրեթե 300 տարի է` այս վայրերում պղինձ են ձուլում։ Հունաստանում հայտնի էստրադային երգ կա` «I doulea kani tous andres»։ Այն ասես Ֆեոֆանովի ու նրա ազգակիցների մասին լինի. կրկներգը նշանակում է` «աշխատանքը տղամարդ է դարձնում»։

«Մեզ ոչ մի հիվանդություն չի կպչում։ Պապս հարյուր յոթ տարի է ապրել, ամբողջ կյանքն աշխատել է։ Հայրս 55 տարի այս գործարանում է աշխատել, յոթ երեխա է ունեցել։ Ես ամբողջ կյանքս այստեղ եմ աշխատում», – ասում է նա։

Երբ ԽՍՀՄ–ը փլուզվեց, ու գործարանը կանգնեց, հույները սկսեցին այստեղից Հունաստան գնալ մի ճամպրուկ հագուստով` կարծելով, թե ժամանակավոր են հեռանում Հայաստանից։ Ամբողջ ունեցվածքը տանը թողեցին։ Նրանց գլխում չէր տեղավորվում, որ գործարանը երկար ժամանակով են կանգնեցրել։ Հիմա գործարանում միայն մի քանի հույն է մնացել։ 

«Գիտե՞ք` մենք այսպիսի կատակ ունեինք. ի՞նչն  է Աստված ստեղծել առաջինը` բա՞ռը, թե՞ գործը։ Աստված սկզբում աշխատանքն է ստեղծել», – ավելացնում է Ֆեոֆանովը։

Քաղաքի փողոցները մարդաշատ են։ Վաճառողները խանութներում ասում են, որ պարտքով ապրանք դեռ չեն վերցնում։ Հայտնի «նիսյայի» տետրն այստեղ անընդունելի է։ Ե՛վ վաճառողների, և՛ գնորդների համար։

Меднохимический комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Ալավերդու գործարանի տերերը շանտաժի են ենթարկում Հայաստանի կառավարությանը

Այս մարդկանցից ձեռնարկություն է ձևավորվում, իսկ ձեռնարկությունից՝ քաղաք։

1996 թվականին, երբ գործարանը նոր էին գործարկում, կոնվենտորային արտադրամասում (որտեղ կարմիր պղինձ էին պատրաստում) երկուսը քիչ էր մնում` կռվեին։

«Մեկն ասում է` շատ կվարց ես տվել, մյուսն ասում է` քիչ։ Կոնվենտորային արտադրամասում կվարցը շտեյնին են տալիս, որ պղնձից երկաթ ստանան։ Նախկինում նրանք հեռվից աչքաչափով կարող էին որոշել` ինչքան կվարց են տվել։ Ինչպե՞ս էին որոշում. ցայտերի բարձրությամբ։ Իսկ տարիների ընթացքում աչքաչափը սկսել էր թուլանալ. մեկին թվում էր` շատ է, մյուսին` քիչ։ Հետո էլ ասում են` բանվորությունը ստեղծագործական աշխատանք չէ», – ասում է Ֆեոֆանովը։

Իսկ թե ինչ ճշգրտությամբ են աշխատում կռունկավարները, դա պետք է տեսնել։

© Sputnik / Aram NersesyanԱլավերդու պղնձաձուլական գործարան
«Կասեն` ջուրը պղտորում ենք». ինչպե՞ս Ալավերդու պղնձաձուլարանը ձուլվելու եզրին հայտնվեց - Sputnik Արմենիա
Ալավերդու պղնձաձուլական գործարան

Հիմա կարևոր է, որ այդ մարդիկ շարունակեն ստեղծագործել իրենց քաղաքում։ Գործարանի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել, որ հենց այդպես էլ լինի։

«Նոր տարուն ընդառաջ լարվածությունից խուսափելու համար «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահը (Վալերի Մեժլումյանը – խմբ.) հանձնարարել է հետաձգել աշխատանքային պայմանագրերի չեղարկումը երկու ամսով` մինչև փետրվարի 28–ը։ Հուսով ենք` Հայաստանի կառավարության հետ մեր համագործակցությունը կշարունակվի փոխըմբռնման մթնոլորտում` ալավերդցիների, լոռեցիների ու Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով», – նշվում է  հայտարարության մեջ։

Քաղաքը սպասում է։

Լրահոս
0