ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը: Կառուցապատող ընկերությունները պետությանը պատճառել են 425 միլիոն դրամի վնաս։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ–ի ընթացքում բնակարանների առուվաճառքի պայմանագրերում դրանց արժեքը իրականից ցածր են նշել, ինչի հետևանքով պետությանը պատճառել են ավելի քան 350 միլիոն դրամի վնաս:
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վաճառված բնակարանների իրական արժեքները:
«Եռանավ» և «Խաչ 9» ընկերությունների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել։ Վկաների վրա անօրինական ազդեցություն գործելու, գործի նյութերը կեղծելու հիմքով նրանք կալանավորվել են: Բայց քանի որ նրանք ընդունվել են հարկերից խուսափելու փաստը և ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց համաձայն` առաջացել է ավելի քան 425 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից 335 միլիոնը վերականգնվել է, նրանց նկատմամբ կիրառված կալանավորումը և բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացվել են: