00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարաշահումներ. պետությանը պատճառել են ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

© Sputnik / Karen YepremyanДжермук в объективе Sputnik Армения
Джермук в объективе Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Խարդախ գործարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 160.754.694 ՀՀ դրամի գույքային վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։

Ըստ այդմ՝ Հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Կոռուպցիոն նոր բացահայտում. Ատոմակայանի ղեկավարությունը խոշոր չարաշահում է կատարել

Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենը 2017 թվականի փետրվարի 2-ին գրավոր դիմում է ներկայացրել կառավարությանը՝ խնդրելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը։

Դիմումի քննարկումն ու առաջարկությունների ներկայացումը կառավարության կողմից հանձնարարվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքներ կատարելու միջոցով գույքի գնահատման պաշտոնական փաստաթղթերում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վերոնկարագրյալ գույքի արժեքը նշելով շուկայականից խիստ ցածր՝ 32.531.000 ՀՀ դրամ։

Կատարված կեղծ հաշվարկն ուղարկվել է նույն վարչության օտարման բաժին, որի հիման վրա կազմվել, ապա ՀՀ կառավարության կողմից 13.04.2017թ. հաստատված թիվ 372 Ա որոշմամբ թույլատրվել է 244.600.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, կեղծ գնահաշվարկի արժեքի 75 տոկոսի չափով՝ 24.965.898 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։

Նշված գործարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 160.754.694 ՀՀ դրամի գույքային վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել կատարված կեղծիքներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի առնչության վերաբերյալ, որը տվյալ ժամանակահատվածում իրականացնելիս եղել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաեւ այլ գործարքներում եւս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Լրահոս
0