00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան

© Sputnik / Asatur YesayantsПользователь социальной сети Facebook делится постом
Пользователь социальной сети Facebook делится постом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցցանցերի օգտատերերը չեն կարողացել անտարբեր մնալ այնպիսի լուրջ քաղաքական իրադարձության հանդեպ, ինչպիսին են ՀՀ ԱԺ ընտրությունները։ Քաղաքական գործիչների առանձին արտահայտություններն ու նախընտրական կարգախոսները մեմեր են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Եթե քաղաքական կատակների համար մրցանակ լիներ, համացանցի որոշ օգտատերեր «հանդիսատեսի համակրանք» մրցանակին կարժանանային։ Մինչ քաղաքական գործիչներն իրենց «կոտորում» էին ընտրողների ձայները ստանալու համար, քաղաքական թեմաներով կատակները գնալով ավելի մեծ թափ էին հավաքում։

Sputnik Արմենիան ներկայացնում է սոցցանցերում տարածում ստացած նախընտրական կատակները։

Եթե մտահոգ ես...

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները կատակասերների ուշադրության կենտրոնում էին հայտնվել։ Հիշվող ու բավականին հավակնոտ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսը մեծ տարածում ստացավ սոցցանցերում ու բազում հումորների առիթ տվեց։

© Photo : Facebook/ Thai SpaՄերսման սրահի գովազդ
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան - Sputnik Արմենիա
Մերսման սրահի գովազդ

Եվ, իհարկե այդ կարգախոսը չէին կարող չօգտագործել մարկետոլոգները։ Հանրապետականների կարգախոսը հիմքում բազում գովազդային պաստառներ հայտնվեցին` սկսած առողջ ապրելակերպից մինչև մազեր «կրակելու» գովազդ։

Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀԿ–ին ձայները դրանից չավելացան, բայց հանրապետականների գովազդով զբաղվող մարդիկ, ինչ խոսք, հարգանքի են արժանի։

© Photo : FacebookՖիթնես մարզչի ծառայությունների գովազդ
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան - Sputnik Արմենիա
Ֆիթնես մարզչի ծառայությունների գովազդ

Մեմեր են հայտնվել նաև նախորդ իշխանության սխալների մասին։ Դրանք բացահայտորեն ակնարկում են, որ հանրապետականներն ընկել են իրենց փորած փոսը։ Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ նոր Ընտրական օրենսգրքի դեպքում ՀՀԿ–ն կարող էր խորհրդարան անցնել 2% ձայներով։ Իսկ նախորդ 5% –անոց շեմի դեպքում արտահերթ ընտրություններում 4,70% հավաքած կուսակցությունը Ազգային ժողով չանցավ։

Ֆրանկլին Գոնսալես

Քարոզարշավը հիշվել է նաև Ֆրանկլինով, բայց ոչ Ռուզվելտ։ Պարզապես այդ կեղծանվան տակ էր թաքնվում Նարեկ Սարգսյանը։ Բանն այն է, որ դեկտեմբերի 7–ին Հայաստանի իրավապահ մարմիններն ու Ինտերպոլի ազգային բյուրոն Պրահայում հայտնաբերել էին Սերժ Սարգսյանի` խուզարկության մեջ գտնվող զարմիկին։ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկը, ձերբակալման պահին Գվատեմալայի քաղաքացու անձնագիր էր ներկայացրել` Ֆրանկլին Գոնսալես անունով։

Դե, հասկանում եք` համացանցի օգտատերերը հումորով են համեմել այդ միջադեպը։ Արդյունքում, սոցցանցերի օգտատերերը մի քանի օր ստեղծագործում էին երևակայելի Ֆրանկլինի շուրջ։

Անգամ կիրառվեց ՀՀԿ–ի կարգախոսը, այն ձևափոխվեց «Եթե մտահոգ ես, ընտրիր Ֆրանկլին Գոնսալեսին» կարգախոսի։

Գաղտնալսում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երկրորդ գաղտնալսման փաստը, ընդ որում` այս անգամ իր մեկնաբանություն էր արել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Օգտատերերը հարմարեցրել էին հին մեմերը նոր իրողություններին։ Գաղտնալսման հրապարակումից հետո համացանցային ստեղծագործության նոր գոհար է հայտնվել. «Եթե մտահոգ ես, գաղտնալսիր»։

Ի դեպ` ինչպես և առաջին անգամ, հասարակական կարծիքի «ազդարարները» տեղի ունեցածը կապում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Կլասիկ

Հանրային հեռուստատեսությամբ ընտրությանը մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջնորդների պատմական բանավեճը կարող էր այլ բաներով հիշվել, եթե չլիներ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտքի գոհարը։ Մարդիկ մինչև հիմա չեն կարողանում մոռանալ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանին Ծառուկյանի ասած արտահայտությունը։ Բանավեճի ընթացքում Մարուքյանն ասաց, որ նա կլասիկ պատգամավոր է, ինչին Ծառուկյանը պատասխանեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ»։

Դա դարձավ ևս մեկ մեմ ու թևավոր արտահայտություն, մարդիկ մինչ այժմ տպավորության տակ են ու հաճախ են մեջբերում Ծառուկյանին։ Մարուքյանին սկսեցին բնորոշել Classic բառով։

Մենուա Հարությունյան

ՀՀԿ վարկանիշային թեկնածու Մենուա Հարությունյանը սոցցանցերում առանձնահատուկ ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ ձիով շրջեց Կապանում, որտեղ նա առաջադրվել էր ռեյտինգային համակարգով։

Հարությունյանն առաջարկել էր Կապանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ծառայությունն իրականացնեն ձիերով։ Նա սոցցանցերում լուսանկար էր հրապարակել, որից հետո կատակասերների թիրախ դարձել։ Այս թեմայով մեկնաբանությունների ու մեմերի իսկական «հեղեղ» եղավ։

Առավել տարածում է գտել այն լուսանկարը, որտեղ Մենուայի ձին գլուխը շրջած խնդրում է չլուսանկարել իրեն։ Լուսանկարի վրա գրված է. «Ապե նենց նկարի դեմքս չերևա»։

Լրահոս
0