00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին

© Sputnik / Asatur YesayantsВ парламенте Армении готовятся к приему новых депутатов
В парламенте Армении готовятся к приему новых депутатов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորները` ընտրված, թե չընտրված, հավաքում են իրերը, հանձնում բանալիները։ Sputnik Արմենիան խորհրդարանում արձանագրել է ճամպրուկային իրավիճակն ու զրուցել շենքից չհեռացածների հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ամայացած ԱԺ–ի միջանցքներում այս օրերին կարելի է հանդիպել միայն վարչական աշխատողներին, շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին ու հատուկենտ լրագրողներին, որոնք այստեղ են գալիս ԱԺ–ից դեռ չհեռացած որևէ նախկին պատգամավորի հանդիպելու ակնկալիքով։

Բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Պատգամավորների օգնականներն ու քարտուղարուհիները հայտնում են, որ նրանք արդեն մի քանի օր է` խորհրդարան չեն գալիս։

Միջանցքներն ամայի են, աշխատասենյակների դռները փակ, որոշ աշխատասենյակների մոտ պատերից արդեն հանված են նաև նախկին «տերերի» անուն–ազգանուններով ցուցանակները։ Այսպիսի տեսարան այսօր խորհրդարանում արձանագրեց նաև Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը։

© Sputnik / Asatur YesayantsՊատին երևում է պոկված ցուցանակի հետքը
Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին  - Sputnik Արմենիա
Պատին երևում է պոկված ցուցանակի հետքը

Որոշ աշխատասենյակների կիսաբաց դռներից ներս կարելի էր նկատել արկղերում դասավորված կամ աշխատասեղանին շարված գրասենյակային ապրանքները։

© Sputnik / Asatur YesayantsԱրկղերը
Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին  - Sputnik Արմենիա
Արկղերը

Փակ դռների թվում էր նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակի դուռը։ Իսկ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի դուռը թեև բաց էր, բայց նրա օգնականը թույլ չտվեց նկարահանել սենյակը` հայտնելով, որ պատգամավորը գործուղումից դեռ չի վերադարձել։

Միակ պատգամավորը, որն աշխատավայրում էր ու չհրաժարվեց մեզ հետ զրուցել, «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էր։

Նրա աշխատասենյակում սովորական աշխատանքային վիճակ էր, ու ոչինչ չէր հուշում, որ Զոհրաբյանն առաջիկա օրերին պետք է ազատի սենյակը։

«Հին նախագծեր կային, որոնք այս երեք օրվա ընթացքում մաքրել եմ, հեռացրել եմ։ Մնում են այս նկարները, սրանք տեղափոխելն էլ այդպիսի բարդ խնդիր չէ»,– ասաց Զոհրաբյանը` մատնացույց անելով աշխատասենյակի պատերը զարդարող գեղանկարները։

Պատգամավորը նշեց, որ շարունակում է աշխատանքը` որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, այսօր առավոտյան նույնիսկ խորհրդակցություն է ունեցել իր աշխատասենյակում եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ, հետևաբար դեռ ժամանակ չի ունեցել սենյակն ազատելու։

«Կարծում եմ` սենյակն ազատելն ընդամենը մեկ օրվա տեխնիկական հարց է»,– ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ աշխատասենյակում մեծ թվով անձնական գույք կա։ Պատերին կախված նկարներից բացի, գրապահարանում ամուսնու` Սամվել Մկրտչյանի հեղինակած ու այլ գեղարվեստական գրքեր կան։ Բայցևայնպես գույքը հավաքելու ու տեղափոխության հեռանկարը Զոհրաբյանին չի անհանգստացնում։

© Sputnik / Asatur YesayantsՆաիրա Զոհրաբյանն իր աշխատասենյակում
Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին  - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյանն իր աշխատասենյակում

«Ես շատ արագ եմ աշխատում։ Այնպես որ ինձ համար դա 1-2 ժամվա խնդիր է լինելու»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ամայացած շենքում միայնակ աշխատելուն, Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ դա իր համար անսովոր վիճակ չէ։

«Ես սովոր եմ։ Ես ամառն էլ եմ աշխատում, Նոր տարվա օրերին, երբ բաց է լինում ԱԺ–ն, աշխատում եմ։ «Ամայացած» վիճակն ինձ համար սովորական վիճակ է։ Եղել են օրեր, երբ ԱԺ–ի շենքում միակ պատգամավորը եղել եմ ես, ինչպես հիմա։ Կարծում եմ` հիմա էլ այս շենքում 2-3-ից ավելի պատգամավոր չեք գտնի»,– ասաց նա։

Ըստ գործող կարգի` անկախ այն հանգամանքից` պատգամավորն ԱԺ ընտրություններում վերընտրվել է, թե ոչ, նա պարտավոր է ազատել աշխատասենյակն ու հանձնել խորհրդարանի աշխատակազմին։ Այս մասին մեզ հետո զրույցում հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

© Sputnik / Asatur YesayantsԱԺ աշխատասենյակներից մեկը
Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին  - Sputnik Արմենիա
ԱԺ աշխատասենյակներից մեկը

«6-րդ գումարման բոլոր պատգամավորները հանձնում են իրենց աշխատասենյակներն աշխատակազմին։ 7-րդ գումարման պատգամավորները գալիս են և ստանում իրենց սենյակները։ Այսինքն` նշանակություն չունի, վերընտրվել են, վերադառնալու են, թե չեն վերադառնալու։ Տեղի է ունենում նոր բաշխում, որովհետև պետք է հաշվի առնել, որ պատգամավորների մի մասը հանձնաժողովների նախագահներ են դառնում։ Հանձնաժողովների նախագահների աշխատասենյակների ձևը մի փոքր այլ է։ Այդ իսկ պատճառով բոլոր պատգամավորները հանձնում են իրենց աշխատասենյակները»,– ասաց Բաբայանը։

Մեր հարցին, թե չեն դժգոհում արդյոք վերընտրված պատգամավորներն այս պարտադիր գործընթացից, Բաբայանը պատասխանեց, որ դժգոհների մասին մինչ օրս տեղեկություն չունի, բայց հանձնման–ընդունման գործընթացը դեռ ավարտված չէ։

Արդեն հանձնված աշխատասենյակներից ցուցանակները հանված են։ ԱԺ շենքի միջանցքներում ուղեգորգերը փռված են, տոնածառը` զարդարված։

Խորհրդարանը լուռ ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին։

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողովի տոնածառը
Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին  - Sputnik Արմենիա
Ազգային ժողովի տոնածառը
Լրահոս
0