00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ավտովաճառողները պահանջում չեղյալ հայտարարել չվճարված հարկերը

© Sputnik / Михаил Мордасов / Անցնել մեդիապահոցАвторынок
Авторынок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չվճարված հարկերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ավտոդիլերների պահանջը Հայաստանի ֆինանսների նախարարությունը լավագույն ելք չի համարում։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ավտոդիլերները իշխանություններից պահանջում են չեղարկել ամբողջ 2018 թվականի ընթացքում ավտոմեքենաների առքուվաճառքի գործարքների դիմաց չվճարված հարկերից գոյացած պարտքերն ու տուգանքները։ Այդ պահանջը նրանք բավական տրամաբանական են համարում, քանի որ այս ոլորտում օրենսդրությունը փոփոխվել է առանց պատշաճ կերպով տեղեկացնելու։ Կառավարությունում ավտոդիլերների առաջարկը չեն ընդունում։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները պահանջում են վերանայել կառավարության որոշումը

Ավտոդիլերները նամակ են գրել կառավարություն, և այդ հարցը կքննարկվի 2019 թվականի առաջին իսկ նիստի ընթացքում։

Բանն այն է, որ օրենքի համաձայն՝ տարեկան ավելի քան 1 ավտոմեքենա վաճառելու դեպքում ֆիզիկական անձինք պետք է ԱԱՀ վճարեն։ Գները չբարձրացնելու և հարկերի վճարումից խուսափելու համար ավտովաճառողները կա՛մ վաճառում էին ավտոմեքենաները բարեկամների միջոցով, կա՛մ գործարքը ձևակերպում որպես նվիրատվություն։ Հետագայում նման մանիպուլյացիաները բացառելու նպատակով 2018 թվականի հուլիսի 1-ից օրենքում փոփոխություններ են արվել։ Այժմ, եթե ֆիզիկական անձը տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա է ձեռք բերում, ապա յուրաքանչյուր հաջորդ մեքենայի՝ նույնիսկ որպես նվիրատվություն ձևակերպված գործարքից նա պետք է ԱԱՀ վճարի։ ԱԱՀ–ն կազմում է ավտոմեքենայի շուկայական արժեքի 80%-ի 20%-ը։ ԱԱՀ–ի չվճարման դեպքում ֆիզիկական անձը տուգանքի է ենթարկվում՝ կախված վճարման ուշացումից և մեքենայի արժեքից։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
«Մենք հետաձգում չենք խնդրել». աջ ղեկով մեքենա ներկրողները դժգոհ են

Ավտոդիլերներն այսօր որոշել են կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել, բողոքարկել գործող օրենքն ու իշխանություններից համաներում պահանջել, մասնավորապես չեղարկել չվճարված տուգանքները։ Որպես փաստարկ վաճառողները նշում են այն, որ օրենսդրական փոփոխությունների մասին պատշաճ կերպով չեն տեղեկացրել և նրանք տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին։

«Ակտիվիստները նամակն ուղարկել են կառավարություն։ Մեր հարցը նախատեսված է ուսումնասիրել հունվարի սկզբին, Ամանորի տոներից հետո։ Ավտոդիլերներն ուզում են աշխատել իրավական դաշտում, սակայն խնդրում են չեղարկել տուգանքները, քանի որ ժամանակին տեղեկացված չեն եղել», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Տիգրան Հովհաննիսյանը։

Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արման Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ համաներումը լավագույն ելքը չէ ստեղծված իրավիճակից։

«Բնականաբար օրենսդրական փոփոխությունը կատարվել է նաև այս հարկումից խուսափելու հնարավորությունը սահմանափակելու համար, որովհետև, եթե մարդը 1 ամսվա ընթացքում վաճառում է 2, 3, 4, 5 ավտոմեքենա՝ նա ըստ էության զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ, հետևաբար, շատ տրամաբանական է, որ նա հարկեր վճարի իր ձեռնարկատիրական եկամուտներից», – ասաց Պողոսյանը։

Министр транспорта, связи и ИТ Ашот Акопян на презентации строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Նախարարն «աջ ղեկով» ավտոմեքենա չի գնել և մյուսներին էլ խորհուրդ չի տա գնել

Նրա խոսքով` բրոկերների և դիլերների նկատմամբ նման համաներում վերջին 2-3 տարվա ընթացքում արդեն երկու անգամ է հայտարարվել։ Պողոսյանն ընդգծեց, որ տնտեսվարողի համար նպաստավոր լուծում օրենքն արդեն նախատեսել է։

«Մասնավորապես` այս անձինք կարող են հարկային մարմնում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատերեր ու զբաղվել ավտոմեքենաների ներմուծմամբ և հետագա վաճառքով: Եթե նրանք գործեն շրջանառության հարկի համակարգում, այսինքն` չգերազանցեն իրացման շրջանառության նախատեսած շեմը, որն այս տարվա համար 115 մլն դրամ էր, ու եթե կարողանան փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները, կարծում եմ` դա դժվար լուծելի խնդիր չէ, քանի որ խոսում ենք ավտոմեքենաների ներմուծման մասին. նրանք կարող են ընդհուպ իրենց հարկային պարտավորությունը նվազեցնել մինչև 1.6 տոկոսի: Որովհետև ավտոմեքենաների առքուվաճառքի գործունեությունը սովորական առքուվաճառքի գործունեություն է, ինչպես, օրինակ` հագուստի առքուվաճառքի գործունեությունը, որի պարագայում հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության 5 տոկոսի չափով, բայց դա վերջնական հարկային պարտավորություն չէ: Դրանից նվազեցվում է ծախսերի 4 տոկոսը: Եվ արդյունքում ձևավորվում է վճարման ենթակա հարկի չափը: Սակայն եթե այդ վերջնական վճարման ենթակա հարկի չափը պակաս է իրացման շրջանառության 1.5 տոկոսից, ապա վճարվում է 1.5 տոկոս», – ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսից շրջանառության նվազագույն շեմը, որից հետո ԱԱՀ է գանձվում, բարձրացվել է  58,35–ից մինչև 115 մլն դրամ։ Բիզնեսը, որի շրջանառությունը, այս շեմից ցածր է, շրջանառության հարկ է վճարում, իսկ որինը բարձր` ԱԱՀ և եկամտահարկ է վճարում։

Հայաստանում մի քանի հարյուր ավտոդիլերներ են գործում, որոնք տարեկան մի քանի ավտոմեքենա են վաճառում` հիմնականում ոչ շատ թանկ։

Փորձագետների գնահատականների համաձայն` դիլերների և ավտոշուկային բաժին է հասնում հանրապետությունում ավտոմեքենաների վաճառքի շուրջ 95%–ը։  Ավտոսրահներից ավտոմեքենա գնում են միայն ունևոր մարդիկ, խոշոր ձեռնարկություններն ու միջազգային կազմակերպությունները։

Լրահոս
0