00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները պահանջում են վերանայել կառավարության որոշումը

© Sputnik / Asatur YesayantsПраворульный автомобиль
Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպառնում են վերսկսել բողոքի ակցիաները և փակել հայ–վրացական սահման տանող ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պատրաստվում են վերսկսել բողոքի ցույցերը, եթե Հայաստանի իշխանությունը բոլորի համար ընդունելի որոշում չկայացնի։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության հեղինակները հանդիպեցին. տեսանյութ

Այս նախաձեռնության ավելի քան 100 անդամները կտրականապես դեմ են ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6–ին ընդունած որոշմանը, ըստ որի` աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկվել մինչև 2019թ–ի մարտի 1-ը։ Ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչև 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա ավտոմեքենան մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու և շահագործելու հնարավորություն կստանա:

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները, որոնք նոյեմբերի 28-ին փակել էին հայ–վրացական սահման տանող ճանապարհը, նույն օրը հանդիպել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը տարօրինակ էր համարել այն հանգամանքը, որ մարդիկ, իմանալով ապրիլի 1-ից գործող արգելքի մասին, փորձել են աջ ղեկով ավտոմեքենաներ բերել Հայաստան։ Ակցիայի մասնակիցները վստահեցրել էին, որ իրենք խաբվել են։

Նրանք վստահեցրին, որ «Բագրատաշեն» անցակետում փակցված հայտարարության մեջ գրված է եղել, թե աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ժամանակավոր է և կիրառվելու է այս տարվա ապրիլի 1–ից մինչև հոկտեմբերի 1–ը։

Հուսալով, որ նոր իշխանությունը հոկտեմբերի 1–ին կչեղարկի օրենքը` ներկրողները օգոստոսին մեքենաներ են գնել, որոնք Ճապոնիայից փուլ առ փուլ հասնում են վրացական Փոթի նավահանգիստ։ Հիմա գործարարները ստիպված են կա՛մ ղեկի տեղը փոխել Վրաստանի տարածքում ու միայն դրանից հետո Հայաստան բերել, կա՛մ մեքենաները թողնել հայ–վրացական սահմանի չեզոք գոտում։

Այսօր Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» անցակետի չեզոք գոտում մոտ 450 ավտոմեքենա կա։

«Կառավարությունը որոշումը կայացրեց` առանց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ համաձայնեցնելու։ Այդ մեքենաների ղեկը փոխելն անհեթեթություն է, որովհետև դրանից հետո այդ մեքենաները վտանգավոր կդառնան», – պարզաբանեց Գասպարյանը։

«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ եթե իշխանությունը չվերանայի որոշումը, իրենք նորից բողոքի ակցիա կանցկացնեն ու կփակեն «Բագրատաշեն» անցակետը։

Հիշեցնենք` ներկրողների հետ այդ թեմայով վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 30–ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։

Լրահոս
0