00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք հետաձգում չենք խնդրել». աջ ղեկով մեքենա ներկրողները դժգոհ են

© Sputnik / Asatur YesayantsПраворульный автомобиль
Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր որոշում ընդունելով աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու մասին` հանրապետության իշխանությունները չեն խորհրդակցել ներկրողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները ցասման մեջ են իշխանությունների որոշումից։ Այդ մասին «Ավտո Գարանտ» ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում հաստատել է աջ ղեկով մեքենաները Հայաստան ներկրելու արգելքը մինչև 2019թ–ի մարտի 1–ը երկարացնելու որոշումը։ Մինչև նշված ամսաթիվը ներկրողները կարող են երկիր բերել նման մեքենաներ, բայց դրանք կարող են շահագործել միայն ղեկը փոխելուց հետո։

Импортеры праворульных машин перед зданием Минтранса Армении (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաներ ներկրողների «չափազանց գայթակղիչ» առաջարկը հավանության կարժանանա՞

«Մենք այդ մասին չենք խնդրել վարչապետի հետ հանդիպմանը։ Մենք ուզում էինք, որպեսզի մեզ թույլ տան ներկրել և շահագործել գնված աջ ղեկով ավտոմեքենաները։ Մեր կարծիքը ոչ ոք չի հարցրել որոշում ընդունելիս», – ասաց Սարգսյանը։

Ներկրողների հանդիպումը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել նոյեմբերի 28–ին Ալավերդի–Նոյեմբերյան ճանապարհին։ Այդ ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին հայ–վրացական սահման տանող ճանապարհը` պահանջելով շտապ լուծել աջ ղեկով մեքենաները երկիր բերելու խնդիրը։ Փաշինյանը խոստացել էր ելք գտնել ստեղծված իրավիճակից, ինչպես նաև լուծել Վրաստանում մնացած ավտոմեքենաների հարցը։

Նա տարակուսանք էր հայտնել այն առիթով, որ ներկրողները, անտեսելով այս տարվա ապրիլի 1–ից սահմանված արգելքը, շարունակել են ներկրել աջ ղեկով մեքենաներ և հիմա իրենք էլ մտել են փակուղի։

Բայց նախաձեռնության անդամները չեն համաձայնել խնդրի նման գնահատականի հետ, հայտարարելով, որ նախկին իշխանությունները հիմարացրել են բոլորին։

Обсуждение в расширенном формате проблемы запрета праворульных машин в Минтрансе Армении (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ տրանսպորտի նախարարությունում որոշում են աջ ղեկով ավտոմեքենաների ճակատագիրը

Նրանք նույնիսկ որպես ապացույց ներկայացրել են լուսանկարներ «Բագրատաշեն» հսկիչ անցակետից, որտեղ մինչև հիմա հայտարարություն կա այն մասին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը ժամանակավոր բնույթ է կրում և սահմանվում է 2018թ–ի ապրիլի 1–ից մինչև հոկտեմբերի 1–ը։

Հույս ունենալով, որ հոկտեմբերի 1–ին նոր կառավարությունն ամեն դեպքում կչեղարկի օրենքը, ներկրողները դեռ օգոստոսին մի քանի հարյուր մեքենա են գնել, որոնք փուլ առ փուլ Ճապոնիայից հասնում են վրացական Փոթի նավահանգիստ։ Հիմա գործարարները ստիպված են ղեկը փոխել Վրաստանի տարածքում և միայն դրանից հետո ներկրել դրանք Հայաստան կամ թողնել դրանք տարանցիկ գոտում` հայ–վրացական սահմանին։

Հիմա «Բագրատաշեն» հսկիչ–անցակետում կա մոտ 200 ավտոմեքենա։

«Մենք նույնիսկ խոստացել ենք տրամադրել այն ավտոմեքենաների VIN–կոդերը, որոնց մասին  խոսվում է։ Մեզ նման իրավիճակը դուր չի գալիս։ Մենք հիմա գնում ենք Փոթի մեքենաների հետևից, բայց դրանք չենք բերի Հայաստան` ի նշան բողոքի», – ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով` հարցը պետք է կարգավորել, բայց իշխանությունների ընտրած մեթոդը նա առնվազն անազնիվ է համարում։

Sputnik Արմենիայի հյուրն է «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաների վարորդները չեն պատրաստվում վայր դնել զենքը

Ներկրողների հետ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 30-ին նախարարությունում։ Նոյեմբերի 7-ին նախարարությունը հավանության է արժանացրել ներկրողների առաջարկները, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը։

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Ներկրողները պահանջում են չեղարկել արգելքը, քանի որ իրենք մեծ վնասներ են կրում։ Ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 200 մեքենա` հայ-վրացական սահմանի չեզոք գոտում։ Ավտոմեքենաները չեն կարողանում Հայաստան բերել արգելքի պատճառով։

Լրահոս
0