ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հարավային Կալիֆոռնիայի սուրբ Ջեյմսի կաթոլիկ դպրոցի նախկին տնօրենն ու ուսուցիչն ավելի քան 10 տարի յուրացնում էին դպրոցի փողերը` վատնելով դրանք Լաս Վեգաս գնալու վրա։ Այս մասին հայտնում է Dailybreeze–ը։
Տորենս քաղաքում երկու միանձնուհիները ծախսում էին սուրբ Ջեյմսի կաթոլիկ դպրոցի գումարները։ Կանայք մտերիմ ընկերուհիներ էին և երկուսն էլ թոշակի են անցել անցած տարի։
Դպրոցի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքով` նախկին տնօրեն, քույր Մերի Մարգարեթ Քրոյփերն ու նախկին ուսուցչուհի, քույր Լանա Չանգը 10 տարի շարունակ ուսումնական հաստատության հաշվից գումար են հափշտակել։
Նշվում է, որ խախտումները կարողացել են հայտնաբերել Սուրբ Հովսեփ դե Կարոնդելե քույրերի շքանշանի կազմակերպած ստուգումների շրջանակում։
Այս նորությունը շոկային էր դպրոցականների ծնողների համար, քանի որ նրանց բազմիցս ասում էին, որ դպրոցը «հազիվ է գոյատևում» ֆինանսական առումով։
Միանձնուհիները կատարածի համար զղջացել են։ Դպրոցը խոստանում է հատուցել հասցված վնասը և մտադիր չէ քրեական գործ հարուցել կանանց նկատմամբ, նշում է պարբերականը։