ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն` նշելով, որ հանդիպումը վերաբերել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտին և նոր ռազմական կցորդի նշանակմանը։
Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար։
Նա շնորհավորել է ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին, մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: