ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. «Ազգային վերածնունդ» կուսակցությանը ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանն իր ընտրությունը կատարեց «հանուն նոր Հայաստանի»։ Այս մասին այսօր տեղամասում ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին հայտնեց թեկնածուն։
«Հանուն այն գործի, որ սկսեցինք ապրիլ–մայիսին ու հանուն բոլորի պայծառ ապագայի»,– ասաց նա։
Ընտրության արդյունքների մասին կանխատեսում Լուսինե Հարոյանը չցանկացավ անել` հորդորելով սպասել ամփոփմանը։
Բայց մինչ այդ հույս հայտնեց, որ ընտրության արդյունքում կձևավորվի քաղաքական, գաղափարական խորհրդարան` երկրի ճակատագրով մտահոգ մարդկանցով, որոնք իրենց կարողությունները կներդնեն երկրի առաջընթացի համար։