ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Լոկոմոտիվի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինի դին հայտնաբերել են Բորիսովսկիե Պրուդի փողոցի վրա։ Այս մասին հայտնում է Ռ–Սպորտը։
Սեպտեմբերին խաղացողը 18 տարեկան էր դարձել։ Նրան գտել են վայրի աղվեսի շնորհիվ, որը ճանապարհ էր հանել ֆուտբոլիստի բաճկոնը։
«Մոսկվայում մահացել է «Լոկոմոտիվի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինը։ Ողբերգության մանրամասները պարզվում են։ Մենք ցնցված ենք ողբերգությունից ու ցավակցություն ենք հայտնում Լյոշայի հարազատներին ու մտերիմներին», – նշված է «Լոկոմոտիվ» ակումբի Twitter–ի էջում։
Պարբերականի տվյալների համաձայն` նախորդ ուրբաթ Ալեքսեյը ֆուտբոլային ակումբ էր մեկնել բժշկական պրոցեդուրաներ անցնելու ու մնացել էր այնտեղ գիշերելու։ Հաջորդ օրը տղան կապի դուրս չէր եկել, նրա ընկերն ասել էր տղայի մորը, որ նրանք Ալեքսեյի հետ լավ խմել էին, իսկ թե ինչ է հետո եղել ու ինչպես է վերջացել, նա չի հիշում։
Դատելով տեսահսկման սարքերի տեսագրություններից, մահացածը միայնակ է գնացել դեպի գետը։ Մահվան հստակ պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։
Լոմակինը մոսկովյան ակումբի ակադեմիա էր եկել 2007 թվականին ու Ռուսաստանի պատանիների առաջնությունում թիմի կազմում վեց խաղ է անցկացրել։