00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ գիտի Հայաստանի իշխանությունը Նիդեռլանդների եկեղեցում բնակվող հայ ընտանիքի մասին

© AFP 2024 / NIELS WENSTEDTБрат и сестра Тамразяны во время службы в церкви (30 октября 2018). Гаага
Брат и сестра Тамразяны во время службы в церкви (30 октября 2018). Гаага - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան 1 ամիս Հաագայի եկեղեցում ապաստան գտած հայ ընտանիքին Հայաստանում պատրաստ են ընդունել ու աջակցել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Նիդեռլանդների իշխանությունը Հաագայի եկեղեցում ապաստանած հայ ընտանիքի հարցով Հայաստանին չի դիմել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Հիշեցնենք` արդեն ավելի քան 1 ամիս Թամրազյանների ընտանիքը` ամուսինը, կինն ու երեք երեխաները, ապաստան են գտել Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկում։ Եկեղեցին հայ ընտանիքին աջակցելու համար հոկտեմբերի 26-ից առ այսօր անդադար պատարագ է մատուցում, որպեսզի խոչընդոտի իրավապահների մուտքը եկեղեցի։ Բանն այն է, որ Նիդեռլանդների օրենքներով` ոստիկանությունը չի կարող ժամերգությունների ընթացքում եկեղեցի մտնել։

«Մենք վերադարձվողների հետ առնչվում ենք այն դեպքում, երբ իրենք արդեն Հայաստանում են։ Հնարավոր է, որ մինչ այդ ուղարկող երկիրը մեզ տեղյակ պահի ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն պայմանագրի շրջանակում և այն դեպքում, երբ անձի քաղաքացիության հետ կապված անորոշ վիճակ է ու կարիք կա, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատի, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են»,– ասաց Դավթյանը։

Իսկ եթե վերադարձվողների փաստաթղթերում քաղաքացիությանը վերաբերող անճշտություններ չկան, ուղարկող երկիրը կարող է արտաքսել նրանց`առանց հայկական կողմին տեղյակ պահելու։

«Հիմա եթե այդ ընտանիքի փաստաթղթերում ամեն ինչ կարգին է, բայց նրանք անօրինական հիմքով են գտնվում Նիդեռլանդներում, ցանկացած պահի կարող են վերադարձվել Հայաստան` նույնիսկ առանց մեզ հետ կապի դուրս գալու»,– ասաց նա։

Церковь святой Екатерины в центре Эйндховена. Архивное фото. - Sputnik Արմենիա
Հոգևորականները Հաագայում շուրջօրյա պատարագ են մատուցում` ի պաշտպանություն հայ ընտանիքի

Եթե Թամրազյանների ընտանիքն արտաքսվի Նիդեռլանդներից ու վերադառնա Հայաստան, Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն խոստանում է նրանց ներառել վերաինտեգրման պետական ծրագրերում ու անել հնարավորը, որպեսզի ապահովվի հայաստանցի ընտանիքի սահուն վերադարձն ու վերաինտեգրումը հայրենիքին։

Թե երբ են Թամրազյանները հեռացել Հայաստանից, որքան ժամանակ են բնակվում Նիդեռլանդներում ու ինչ հիմքով են այժմ վերադարձվում այդ երկրից, Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկություններ չունի։

«Այդ ընտանիքի մասին մենք էլ ձեզ պես մամուլից ենք տեղեկացել»,– ասաց Դավթյանը։

Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով, Թամրազյաններն արդեն 9 տարի է, ինչ բնակվում են Նիդեռլանդներում ու ապաստան էին ստացել այդ երկրի իշխանությունից։ Սակայն միգրացիոն ռեժիմի խստացման հետևանքով դատարանը չեղարկել է հիշյալ որոշումը այն հիմքով, որ այդ երկրի իշխանությունը Հայաստանը համարում է անվտանգ երկիր։

Հ.Գ. Նյութը հրապարակվելուց հետո հայտնի դարձավ, որ Նիդեռլանդների կառավարությունը դիմել է ՀՀ միգրացիոն ծառայությանը, որտեղից հաստատել են, որ նշյալ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են։

Լրահոս
0