00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրահավաքներ, մանդարին և շտաբ-մեքենաներ. ինչո՞վ կհիշվի նախընտրական այս քարոզարշավը

© Sputnik / Asatur YesayantsФрукты, мандарины
Фрукты, мандарины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
12 օրվա ընթացքում 11 քաղաքական ուժ ձգտելու են հնարավորինս շատ քաղաքացիների սրտեր և ուղեղներ գերել։ Միևնույն ժամանակ ուժերը չափազանց անհավասար են։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում նոյեմբերի 26-ին մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 12 օրվա ընթացքում 11 քաղաքական կուսակցություն և դաշինք ձգտելու են հնարավորինս շատ քաղաքացիների սրտեր և ուղեղներ գերել։ Միևնույն ժամանակ ուժերը չափազանց անհավասար են. ինչպես մարդկային ռեսուրսների առումով, այնպես էլ ֆինանսական հնարավորությունների։ Բացի նախընտրական քարոզարշավի կազմակերպման նորույթից, ընտրողը նաև բազմաթիվ բացառիկ խոստումներ կլսի. օրինակ, ՀՀ պատմական տարածքների վերադարձ, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի կազմում։ Սակայն ամեն ինչի մասին հերթով։

Врио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ազգային առաջընթացն» ուզում է զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից

Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը իր նախընտրական քարոզարշավը սկսել է Թալինից (Արագածոտնի մարզ)։ Փաշինյանի խոսքով` Հայաստանում քաղաքական հեղափոխություն է տեղի ունեցել, այժմ տնտեսական հեղափոխության հերթն է։  Եթե ամեն ինչ նորմալ լինի, արդեն 2019 թվականին երկրի տնտեսական կերպարը ամբողջությամբ կփոխվի։ Հայաստանը արդյունաբերական բումի ճանապարհին է։ Նա նաև արտոնություններ խոստացավ փոքր բիզնեսի համար, անհատ տաքսիստների համար հարկերի չեղարկում, ճանապարհային երթևեկության կարգավորման նոր համակարգի ներդնում։

Դառը պատառ եղավ Փաշինյանի համախոհ` Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, թե «թավշյա հեղափոխությունն» ավելի նշանակալի իրադարձություն է, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Ինչը դրդեց Միքայելյանին նման վիճահարույց հայտարարություն անել, մնում է միայն կռահել։ Սակայն ճիշտ կլիներ, եթե Փաշինյանը հանրահավաքների ընդմիջումներում բացատրական աշխատանք տաներ իր համախոհների հետ, որպեսզի նրանք քարոզչական ոգևորվածության մեջ չընկնեն։

«Մենք» դաշինքն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Մատենադարանին հարող տարածքից։

Ցուցակի առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով` Մատենադարանում Հայաստանի պատմությունն է պահվում։ Հայաստանը սկսվում է այստեղից և կշարունակվի այստեղից, ասաց նա:

Սարգսյանն ասաց, որ արդար, հանգիստ և գաղափարական քարոզարշավ է ուզում։

Пашинян на митинге в Ереване прочитал стихотворение Амо Саяна Айастан аселис - Sputnik Արմենիա
«Կարգախոսն ամեն ինչ չէ». քաղաքական ուժերը նախընտրական կարգախոսների վրա լուրջ չեն աշխատել

Այնուհետև երկուշաբթի դաշինքի ներկայացուցիչները Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզ այցելեցին։ Մարզի սահմանամերձ գյուղերը ժամանակ առ ժամանակ գնդակոծվում են ադրբեջանական ԶՈւ կողմից։ Հետևաբար, պաշտպանական ոլորտի բարեփոխումների թեման կենտրոնական տեղ էր զբաղեցնում տեղի բնակիչների հետ հանդիպմանը։ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ անձնակազմը պետք է 20 հազարով ավելացնել։ Նա նաև կարծում է, որ մարտական հերթապահություն պետք է իրականացնեն ոչ թե 18-ամյա ժամկետային զինվորները, այլ պայմանագրային զինծառայողները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսեց քարոզարշավը Նոր Նորք վարչական շրջանից։  Հանրահավաքի ժամանակ կուսակցության անդամ,  Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ընտրությունները պետք է «ընտրություն լինեն հնի ու նորի միջև»։

Նոր Հայաստանի քաղաքական սպեկտրը պետք է ձևավորեն այն ուժերը, որոնք ազնիվ ճանապարհ են անցել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով` փաստաթղթում ներառվել են ինչպես նախորդ ծրագրի չիրականացած կետերը, այնպես էլ նորերը, որոնք պայմանավորված են հետհեղափոխական գործընթացներով։ Ծրագրի հիմնական էությունը քաղաքացիների սոցիալտնտեսական վիճակի բարելավումն է։ Ինչպես և Փաշինյանը` Մելքումյանը կարծում է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը։ Նա հավաստիացրեց, որ ԲՀԿ–ում գիտեն, թե ինչպես երկիրը դուրս բերել ներկայիս իրավիճակից։

Депутат Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյանն անճանաչելի է դարձել. լուսանկարներ

Ռեսուրսների անբավարար լինելու պատճառով ներկայիս մրցապայքարի նորեկը` Քրիստոնյա–դեմոկրատական կուսակցությունը, որոշեց հրաժարվել ստացիոնար շտաբներից։ Կուսակցությունը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, և նրա ստեղծողները դա հասկանալով, հույս ունեն գոնե խորհրդարան անցնել։ Կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի խոսքով` շտաբի գործառույթը ավտոմեքենաները կիրականացնեն։ Քարոզարշավի հիմնական մասը կուսակցության անդամները կանցկացնեն մամուլի ասուլիսների ձևաչափում։

Շիրինյանը հայտարարեց, որ նրանք աջակցում են Փաշինյանին որպես հեղափոխության առաջնորդ, սակայն նրա կառավարությունը ռազմավարական պլանավորում չունի։

«Սասնա ծռեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի առաջին օրը սկսեց ԱԺ շենքի մոտ կազմակերպած մամուլի ասուլիսից։ «Սասնա ծռեր» կուսակցությունը կողմնակից է, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի կողմից նախաձեռնած ինտեգրացիոն միավորումներից, այդ թվում ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ։ Կուսակցության նախընտրական ծրագրում ներդրված է նաև Հայկական լեռնաշխարհը կազմող ՀՀ պատմական տարածքների վերադարձի անհրաժեշտությունը։ Այդ տարածքների մեծ մասն այսօր Թուրքիայի ձեռքերում է։ Ինչպե՞ս են վերադարձվելու հողերը. Հայաստանը պատերազմ կհայտարարի Թուրքիային և Անկարան անձամբ դրանք հետ կտա «գեղեցիկ փաթեթավորվա՞ծ», կուսակցության առաջնորդները չեն պարզաբանում։

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Նրանք նաև նշում են, որ նոր խորհրդարանը պետք է ընդամենը երկու տարի գոյություն ունենա, այդ ընթացքում Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի, և նոր Սահմանադրության դրույթների հիման վրա անհրաժեշտ կլինի նոր ընտրություններ նախաձեռնել։

«Օրինաց Երկիր» կուսակցությունը սկսեց քարոզարշավը Երևանի սուրբ Աննա եկեղեցում` մոմավառությունից։ Նման կրոնականությունը, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետագա հայտարարություններից դատելով, բխում է ավանդական հայկական և քրիստոնեական արժեքները պահպանելու ձգտումից։ Այդ արժեքներն այսօր տարբեր ռիսկերի և սպառնալիքների են ենթակա, կարծում է նա։ Գործող իշխանությունների քաղաքականությունը Բաղդասարյանը չքննադատեց։

Մամուլի ասուլիսի ձևաչափը քարոզարշավի մեկնարկի համար ընտրեց նաև ՀՀԿ–ն։ ՀՀԿ–ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ասաց, մասնավորապես, որ կուսակցությունը բավարար գիտելիքներ, պատմություն և փորձ ունի։ Կուսակցությունն ընդունել է իր սխալներն ու պատրաստ է ծառայել հայրենիքին։ Նրա խոսքով` ՀՀ քաղաքացուն պետք է մտահոգի Հայաստանի անվտանգությունը, Արցախի ճակատագիրը, բանակի մարտունակությունը, սահմանների հուսալիությունը, գնաճը, սոցիալական խնդիրները, աշխատանքը կորցնելու վտանգը, այլասերությունները, որոնք վտանգում են ավանդական արժեքները։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Աշոտյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնում` ՀՀԿ-ի բրենդով անվճար զբաղվելու համար

ՀՀԿ–ի քարոզարշավի նյութերի սև–սպիտակ դիզայնի ընտրությունը մեկնաբանելիս` Աշոտյանը պարզաբանեց, որ այն գաղափարական հիմք ունի։ «Հայաստանին վերջին 6-7 ամիսների ընթացքում սև–սպիտակ իրականություն էր պարտադրվում։ Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ։ Ինչ երեկ էր` վատ է, այսօրվանը` սպիտակ։ Նրանք լավն են, մենք վատը, նրանք հրեշտակներ են, մենք հրեշներ։ Սակայն դա չէ իրականությունը, այն ավելի բազմազան և բազմաշերտ է», – ավելացրեց նա։

Ընտրողին «նոր իրավիճակ և նոր լուծումներ է» առաջարկում ներկայիս ընտրությունների ևս մեկ «դեբյուտանտ»` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Ստանդարտ կետերի և խոստումների հետ մեկտեղ,  նախընտրական ծրագրում նշված է պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի վերացումը, ինչպես նաև պատգամավորի հետ կանչի պրակտիկայի ներդրում, եթե նա անհարգալից բացակայել է նիստերի 25%–ի ընթացքում։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քարոզարշավը սկսել է յուրօրինակ ակցիայով. կուսակցության անդամները Մաշտոցի պուրակի տարածքում մանդարիններ են բաժանել։  Նրանց կարծիքով` մանդարինը թարմություն է խորհրդանշում։ Այդպիսով կուսակցությունը հասկացնում է, որ քաղաքական դաշտը թարմացման, թարմ դեմքերի և գաղափարների կարիք ունի։

Сенор Асратян НКР - Sputnik Արմենիա
Սենոր Հասրաթյանը Սասուն Միքայելյանի խորհուրդ է տվել լռել, երբ ասելիք չունի

Հին կուսակցություններից մեկը` ՀՅԴ–ն իր քարոզարշավը սկսել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին նվիրված արձանի մոտ հրավիրված  հանրահավաքից։ Ամենից դատելով` դաշնակցականները հատուկ որոշել են ընտրողների հետ երեկոյան հանդիպումն անցկացնել, որպեսի հնարավորինս շատ մարդ գա այստեղ։

Հանրահավաքը բացելիս` կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս տարիների ընթացքում ՀՅԴ–ի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը չի փոխվել։ Կուսակցությունը մշտապես հավատարիմ է եղել իր արժեքներին և պետականության գաղափարին։ Նրա խոսքով` հեռավոր 1890 թվականին ստեղծված կուսակցության կարգախոսները, ծրագրերն ու գաղափարները նույնն են մնում։

«Դաշնակցություն» կուսակցությունը պայքարելու է ազատ, անկախ և համախմբված Հայաստանի համար։

Մանուկյանը քննադատել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանին «թավշյա հեղափոխության» հետ կապված վերոնշյալ հայտարարության համար։ Նրա խոսքով` սա ոչ այլ ինչ է, քան արցախյան շարժման դերի հավասարեցման փորձ, կամ Միքայելյանը պարզապես չէր հասկանում, թե ինչ է խոսում։

Լրահոս
0