00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազգային առաջընթացն» ուզում է զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից

© Sputnik / Asatur YesayantsВрио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции "Царукян" Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը քննադատել է Նիկոլ Փաշինյանին` ոչ արդյունավետ սոցիալական քաղաքականության համար։ Քաղաքական ուժը մտադիր է աջակցել երկրում միջին դասի ձևավորմանն ու արդեն անհրաժեշտ բարեփոխումների մի ամբողջ փաթեթ է մշակել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ընտրությունների նորեկներից մեկը` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը կարծում է, որ պատգամավորներին անձեռնմխելիություն պետք չէ։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Աշոտյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնում` ՀՀԿ-ի բրենդով անվճար զբաղվելու համար

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը ասել էր լրագրողներին, որ նրանք բարեփոխումների բավականին ընդարձակ փաթեթ են մշակել։

«Առաջին բարեփոխումների շարքում մենք կարևորում ենք պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Կարծում եմ` օրենսդրական գործունեության համար այն խորհրդարանականին պետք չէ», – ասել է Հարոյանը։

Պատգամավորի թեկնածուն վստահ է, որ այդ ինստիտուտը պետք է եղել քրեաօլիգարխիկ պատգամավորներին։

Բացի այդ` կուսակցությունը հետամուտ է լինելու, որ գործի պատգամավորների հետ կանչի ինստիտուտը։

Օրինակ, եթե խորհրդարանականն անհարգելի պատճառով բաց է թողնում նիստերի նստաշրջանի մեկ քառորդը, ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չի առաջադրում կամ խախտում է պատգամավորական էթիկայի կանոնները։

Граждане общины Ани во время агиткампании блока Мой Шаг (26 ноября 2018). Ширак - Sputnik Արմենիա
Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով

«Ազգային առաջընթացի» մամուլի քարտուղար Հայկ Գրիգորյանը, որն, ի դեպ, որպես պատգամավոր չի առաջնորդվում, ուշադրություն է հրավիրում կուսակցության կարգախոսի վրա` «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»։ Նա պնդում է, որ կուսակցությունը դիրքորոշում է իրեն որպես ձախական ու փորձում է առաջ տանել ոչ թե առանձին քաղաքական գործիչների, այլ գաղափարներ ու ծրագրեր։

«Մենք դիտարկում ենք ժամանակակից պետությունը որպես սոցիալապես պատասխանատու կառույց, ու մեր ծրագրում սոցիալական փոփոխությունների փաթեթ կա»,– ասաց Գրիգորյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության գերական անելիքներից է Հայաստանու միջին դասի ձևավորումը։ Հենց այդ դասն է, Գրիգորյանի կարծիքով, ժողովրդավարական երկրի հիմքը։

Գրիգորյանի կարծիքով` այդ խնդրի լուծմանն ուղղված մի շարք քայլեր են արվելու, օրինակ, մինչև 200–250 հազար դրամ ստացող մարդկանց համար եկամտահարկի կրճատում մինչև 10%։ Միաժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը նախատեսում է շքեղության հարկ մտցնել։ Ըստ կուսակցության մտահղացման` այդ գումարներն ուղղվելու են սոցիալական նպատակներին։

Пресс-конференция Константина Косачева и Армена Ашотяна (13 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ինչո՞վ է մտահոգ Հանրապետականը. սև–սպիտակի եռագույն պատասխանը

Կուսակցության ներկայացուցիչները կարծում են նաև, որ սոցիալական վճարումները պետք է կամավոր սկզբունքով իրականացվեն. պետությունը կվճարի նվազագույն թոշակը, իսկ ով հետագայում  ուզում է բարձր թոշակ ստանա, կարող է ինքը եկամուտից թոշակի գումար փոխանցել իր հաշվին։

Կուսակցությունը կողմ է երկրում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը». համամիտ է դրա արժեքների հետ, ի տարբերություն իրենց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ցենտրիստական կամ նույնիսկ աջ կողմնորոշում ունեցող կուսակցություն է։

Գրիգորյանը քննադատել է իշխանությունների քաղաքականությունը նաև սոցիալական ոլորտում։

«Օրինակ, Ամուլսարի հարցը հօգուտ քաղաքացիների չի լուծվել։ Չի լուծվել նաև թոշակի հարցը», – նշել է նա։

Ռեյտինգային թեկնածու, ուսուցիչ Հայկ Փայտյանը, որը Կոտայքի մարզից է առաջադրվում, նշում է, որ «Ազգային առաջընթացը» համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, քանի որ համակարգը հարմարեցված էր նախկին օլիգարխիկ վերնախավի շահերին։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առանցքային նախարարները չեն փոխվի. Փաշինյանը խոսեց ապագա կառավարության մասին

Պատգամավորի թեկնածուն ուշադրություն է հրավիրել նաև կրթության ոլորտի բարեփոխումներին։

«Առաջին հերթին պետք է ապաքաղաքականացնել դպրոցները, բուհերն ու դրանց ղեկավար մարմինները և ուսխորհուրդները», – ասել է նա։

Նրա կարծիքով` բուհերը պետք է ինքնաֆինանսավորման անցնեն, ինչը թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը։ Ինչն ավելի կարևոր է, կրթությունը կարող է դառնալ գերակա ուղղություններից ու օգնել տնտեսության զարգացմանը։

«Հայաստանը կարող է դառնալ կրթություն արտահանող երկիր, և Հայաստանում կրթական ծառայություններ մատուցվեն ոչ միայն հնդիկներին ու պարսիկներին, այլեւ Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչներին», – ասել է Փայտյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը միանշանակ է արտահայտվել է Հայաստանի արատաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ։

Պատասխանելով արտաքին քաղաքականության ուղղությունների մասին SputnikԱրմենիայի հարցին` «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի քարտուղարն ասաց, որ ԵԱՏՄ–ի ու ՀԱՊԿ–ի դեպքում Հայաստանի շահը դեռ միայն թղթի վրա է։

«Մենք դեռ ոչ մի շահ չենք տեսել ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական առումով», – նշեց Գրիգորյանը։

Сасун Микаелян на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վատ հռետոր, կամ պտուղները քաղելու նախանշան. ի՞նչ է ասել Սասուն Միքայելյանը

Նա կարծում է, որ պետք է բարձրացնել ռուսական ու բելառուսական զենքի վաճառքը Ադրբեջանին։ Եթե այդ հարցը չլուծվի, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ–ից, կարծում է «Ազգային առաջընթացի» ներկայացուցիչը։

Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանը պետք է զենք գնի ոչ միայն Ռուսաստանից, այլև օրինակ, Հնդկաստանից, Ռումինիայից ու Շվեդիայից։

Մեկ այլ արդիական հարց է ռուսական գազի գինը, որը նույնպես անհրաժեշտ է քննարկել և՛ երկկողմանի ձևաչափով, և՛ ԵԱՏՄ–ի շրջանակում։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին` կուսակցությունը վստահ է, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում պետք է վերամիավորման մասին հանրաքվե անցկացնել։ «Ազգային առաջընթացի» կարծիքով` այդպիսով Արցախի միջազգային ճանաչման հարցն ինքնին լուծվում է։

Բացի այդ, քաղաքական ուժը տարածաշրջանի զանգվածային բնակեցման կողմնակից է։

Նշենք` «Ազգային առաջընթացի» ֆինանսական միջոցները սահմանափակ են, նրանք քաղաքում պաստառներ չեն կախելու։ Սակայն քարոզարշավի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները մամուլի ասուլիսներ են հրավիրելու, նաև օգտվելու  են անվճար եթերից։

Լրահոս
0