00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ հռետոր, կամ պտուղները քաղելու նախանշան. ի՞նչ է ասել Սասուն Միքայելյանը

© Sputnik / Asatur YesayantsСасун Микаелян на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн
Сасун Микаелян на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորիս կարելի է շնորհավորել ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ։ Նախընտրական քարոզարշավին արդեն լսել ենք ակնկալվող խոսքեր, որոնցում քիչ նոր և հետաքրքիր բան կարելի է հանդիպել, ինչպես նաև պարզապես ցնցող հայտարարություններ. շատ ժամանակ է պահանջվում հասկանալու համար, որ դրանք մարսելն անհնար է։ Ինչպես, օրինակ, Սասուն Միքայելյանի խոսքերը։

«Հայաստանի աշխատավորները արտասովոր ոգևորությամբ և հպարտությամբ ընդունեցին արտահերթ ընտրություններից առաջ անցկացվող նախընտրական քարոզարշավի մեկնարկը», – ոչ հեռու անցյալում այսպես կգրեին այսօրվա թերթերը։ Նման տեքստ դժվար է պատկերացնել այսօրվա իրողություններում, քանի որ աշխատավորներ շատ քիչ են մնացել, իսկ «արտահերթ ընտրություններ» ասվածն այն ժամանակ գոյություն չուներ. այն ժամանակ նույնիսկ հերթական ընտրություններն էին ընկալվում որպես ծանր պարտականություն և հաստատ լայն քննարկման առարկա չէին դառնում։

Сасун Микаелян - Sputnik Արմենիա
Հրազդանի նոր քաղաքապետը Սասուն Միքայելյանի որդին է

Մյուս կողմից, շատ նման է խորհրդային և ներկայիս հայաստանյան ընտրությունների արդյունքների կանխորոշվածությունը։ Իսկ «ոգեշնչվածություն» և «հպարտություն» առանձնակի ո՛չ այն ժամանակ էր նկատվում, ո՛չ էլ այսօր, և եթե որևէ մեկը նման հուզական վիճակում էր գտնվում, ապա այն պետք է խարխլվեր Սասուն Միքայելյանի խոսքերից հետո։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը ապշեցնող բան ասաց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որը ՀՀ-ում կռեց հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այդ հաղթանակը, որը կատարվեց ազգի քաջորդիների շնորհիվ, այդ հաղթանակը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, ժողովուրդն էլ, կներեք,  չպատկերացրեց, թե մարդիկ ինչու իրենց գլուխները դրեցին զոհասեղանին»։

Նման ընդարձակ ցիտատը մեջբերվել է խուսափելու համար այն հնարավոր մեղադրանքից, որ Միքայելյանի խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել։ Սակայն ընդհանրապես անհնար է պատկերացնել, որ այս խոսքերն ասվել են հայկական հողի վրա, այն էլ մի մարդու կողմից, որն իր ներդրումն է ունեցել արցախյան հաղթանակում։

Բնականաբար, հարց է ծագում. այս ի՞նչ էր։ Եվ դրան մի քանի պատասխան կարող է լինել։

Գուցե, Սասուն Միքայելյանը, որը հռետորական արվեստի դասընթացներ չի անցել, դերասանական խոսքի կորիֆեյ չէ, այն էլ նախընտրական քարոզարշավի պաթոսում, պարզապես ցանկանում էր ավելորդ անգամ խայթել «նախկիններին»` մեղադրելով նրանց նաև այն բանում, որ ժողովուրդն իր վրա չզգաց սեփական հերոսության արդյունքները։

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Չգիտեմ, արդյունքների մասին, սակայն հայ ժողովուրդը հիանալի գիտի իր հաղթանակի իմաստն ու նշանակությունը, և ոչ մի իշխանություն՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա այդ գիտակցումը նրանից չի խլի։  Հենց այդ պատճառով էլ մարդիկ զանգվածային կերպով հրաժարվում են ընկալել Միքայելյանի խոսքերը, կրկին ու կրկին ապշելով, թե ինչպես կարող էր պատերազմի մասնակցի մտքում ծնվել նման նախադասություն. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որը ՀՀ-ում կռեց հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

Նույնիսկ, եթե դա «նախկիններին» խոցելու փորձ էր, ցանկալի է դրա համար պակաս զգայուն թեմաներ ընտրել։  Թեմաներ, որոնք անհավանական բազմանշանակ և բազմիմաստ չեն,  որոնք մեզանից յուրաքանչյուրը անձնական չի համարում. կարևոր չէ անցե՞լ է նա այդ պատերազմը, թե ոչ։

Բազմաթիվ այլ առիթներ կան ««նախկիններին» կպնելու» համար, առավել ևս, որ վերջիններս անձամբ անդադար ստեղծում էին այդ առիթները։ Հույս կա, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ղեկավարության մեջ խոսակցություն կլինի, և Սասուն Միքայելյանը մոտ օրերս բոլորին կպարզաբանի, թե ինչ է նկատի ունեցել։

Իհարկե, հավանականություն կա, որ ոչ մի պարզաբանումներ չեն  հետևի։ Այդ ժամանակ ոչինչ չի մնում, քան համարել, որ այդ խոսքերը մտածված են ասվել, հատուկ. որպես պետքական կարգախոս, կոնտեքստի մեջ վերցրած նախապես կազմած բառակապակցություն։ Սակայն խոսքն ասված է, սերմերը ցանված. հիմա է դեռ, որ սերմերը բավարար չեն, սակայն յուրաքանչյուր նման նոր ցանքով կմոտենա պտուղները քաղելու ժամանակը։

Լրահոս
0