00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքը թուլացել է. որքա՞ն է նրա բաժինը շուկայում

© Sputnik / Asatur YesayantsДепутат Самвел Алексанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Депутат Самвел Алексанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2014թ-ի համեմատ սպառողական շուկայում ավելացել է ալյուր, շաքարավազ և կարագ ներկրող ընկերությունների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. 2018թ-ին Հայաստանում կարևորագույն ապրանքների շուկայում մրցակցությունը բարձրացել է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Депутаты от фракции РПА Араик Григорян и Самвел Алексанян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սամվել Ալեքսանյանը «շշկռվել է». ինչու է նա դեմ քվեարկել Փաշինյանին

Մասնավորապես, ավելի շատ ընկերություններ են սկսել ներկրել ցորեն, ալյուր, շաքարավազ։ Օրինակ` 2014թ-ին հանրապետությունում գործել է մեկ խոշոր ներկրող՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը» (շուկայի մոտ 75 տոկոսը)։ Դրա հետ մեկտեղ կարագի շուկայում աշխատել են ավելի քան քսան փոքր ներկրողներ և տեղի արտադրողեր։ Հիմա «Ալեքս Գրիգի» բաժինը նվազել է մինչև շուկայի 49 տոկոսը, իսկ ներկրողների բաժինը կազմում է 57 տոկոս։

Շաքարավազ ներկրում են արդեն ոչ թե 36, այլ 62 ընկերություն։ Շուկայում խոշորագույն ներկրողի բաժինը (կրկին «Ալեքս Գրիգ») 92 տոկոսից նվազել է մինչև 78 տոկոս։ Ընդ որում` նախկինում Ալեքսանյանին էր պատկանում լայն սպառման շուկայի մենաշնորհը։ Մնացածները շաքարավազ էին ներկրում բացառապես սեփական արտադրության համար (Coca Cola, Pepsi, «Գրանդ Քենդի» և այլն), այժմ սպառողական շուկայում այլընտրանք է հայտնվել։

Ալյուրի շուկայում ավելի շատ ընկերություններ են հայտնվել՝ 34-ի փոխարեն 150։ Նախկինում այստեղ խոշորագույն ընկերություններ էին «Ալեքս Գրիգը» և «Մանանա Գրեյնը»։ Ակտիվացել են ոչ մեծ ներկրողները․ Եվրասիական միությունում նրանց համար հեշտացել է Ռուսաստանի հարավային մարզերից ալյուր ներկրելը։

Депутат Самвел Алексанян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հարկայինը բացառապես Սամվել Ալեքսանյանին չի թիրախավորել. Անանյան

Բայց հիմնականում ոչ թե այլուր են ներկրում Հայաստան, այլ ցորեն։ Շուկայում գործում են երկու խոշոր ալրաղացներ («Ալեքս Գրիգ» և «Մանանա Գրեյն»), բայց փոքրերն էլ կան։ Ալյուրի շուկայում խոշոր ներկրողների մասնաբաժինն այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 տոկոսից 5 տոկոս, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան։

Արդյունքում շաքարի գինը 1 կգ–ի համար 340 դրամից նվազել է մինչև 280 դրամ, բանանի գինը՝ 770-ից 510 դրամ։ Ինչ վերաբերում է մնացած ապրանքներին, որոնք չեն էժանացել (կաթնամթերք և մսամթերք, բուսական յուղ և այլն), ապա ազդել են գնային մյուս գործոնները։

Կարագի դեպքում համաշխարհային գները բարձր են մնացել, իսկ կաթի և կաթնամթերքի շուկայում՝ գյուղացիներից կաթ գնելու գինը։ Եթե մնացած ապրանքների գինը չի նվազել, ապա «մեղավորը» եղել են ոչ թե ընկերությունները, այլ շուկայի պայմանները։ Ընկերությունների շահույթը միջինում նվազել է։ Շաբոյանի խոսքով՝ կոնկրետ շուկայից է կախված, թե որքան, բայց նվազումն ակնհայտ է։

Լրահոս
0