ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետի արտահերթ ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատահմամբ է դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը։
«Ես կնոպկեն շշկռվեցի, պտի ձեռնպահի կնոպկեն սղմեի, պռոստը սխալվա, մատս կպավ, էտի սղմեցի», — ասաց Ալեքսանյանը:
Նա վստահեցրեց, որ ոչ մի անգամ էլ չի ուզել վնաս հասցնել Փաշինյանին։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության ժամանակ Սամվել Ալեքսանյանը միակ պատգամավորն էր, որ դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: