00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսությունը քաղաքականությունից զատ. ԵԱԶԲ–ն խոսել է երեք ընկերությունների ներդրումներից

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցАндрей Бельянинов
Андрей Бельянинов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱԶԲ–ն մտադիր է Հայաստանում ներդնել շուրջ 170 մլն դոլար. ներդրումները վերաբերվում են Ucom, «Սպայկա» և «Հայաստանի էլցանցեր» ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ հայկական ընկերությունները, որոնք բարեխիղճ կվճարեն հարկերը, խնդիրների չեն բախվի, ասաց Եվրասիական Զարգացման Բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովը` մեկնաբանելով նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող ընկերություններին բանկի կողմից վարկ տրամադրելու վերաբերյալ նոր իշխանությունների վերաբերմունքը: Այս մասին տեղեկացնում է  Sputnik  Արմենիայի թղթակիցը։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը գործարարներին կոչ արեց հեղափոխություն սկսել

«Սա այն դեպքն է, երբ տնտեսությունը քաղաքականությունից դուրս է։ Քաղաքական գործիչները գալիս ու գնում են։ Ժողովուրդները, տնտեսությունները մնում են։ Հայաստանի տնտեսությունը այդքան մեծ չէ, որ առանցքային ընկերությունները տնտեսական շրջանառությունից անջատենք», – ասաց Բելյանինովը։

Նա հույս հայտնեց, որ բոլոր մշակումները կիրականացվեն, սակայն նախագծերը «ճշտվում» են մինչ օրս։ Որոշակի խնդիրներ են առաջացել Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև այն հանգամանքի, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  «Հայաստանի էլցանցերը» նախագիծ չէին թողնում, պարզաբանեց ԵԱԶԲ–ի ղեկավարը։

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, դա նրա ներքին գործն է, նույնպես ընդգծեց Բելյանինովը, հայտնելով, որ ավելի վաղ հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ։

«Եթե փոխանցեմ նրա խոսքերը, ապա կհնչի հետևյալ կերպ` «վճարել ես հարկերդ, հանգիստ քնիր» (ինչպես ռուսական գովազդում  – խմբ.)։ Ընկերությունները, որոնք իրենց բարեխիղճ են դրսևորում, այսինքն՝ որոնք վճարում են բոլոր հարկերը և որոնց նկատմամբ որևէ պահանջ չկա  (առավել ևս հարկերի չվճարման հետ կապված խնդիրներ), բիզնեսի բացարձակ լիիրավ մասնակիցներ են», – նշեց ԵԱԶԲ–ի ղեկավարը։

Ветряная электростанция - Sputnik Արմենիա
Իսպանացիները «կարավելլաներ» բարձրացրին հայկական լեռներ. մաքուր էներգիայի նոր նախագիծը

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բոլոր երեք ընկերությունները իրենց ոլորտներում առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Բացի այդ, բանկը նրանց հետ աշխատել է շուրջ մեկ տարի, նրա համար դա «շուկայի մի մաս է», իսկ բուն նախագծերը Բելյանինովը բնութագրել է որպես «լավ և պատրաստի»։

«ԵԱԶԲ–ն միակը չէ նման իրավիճակում։  Լավատեսորեն եմ տրամադրված», – ասաց Բելյանինովը։

Եվրասիական բանկը մտադիր է Հայաստանում 240 մլն դոլար ներդրում անել։ Նախապատրաստվող նախագծերի պորտֆելը դիվերսիֆիկացվել է Հայաստանի համար առաջնային ոլորտներով. գյուղատնտեսություն, էլեկտրաէներգետիկա, հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաներ, միկրո` ՓՄՁ (տեղական ֆինանսական ինստիտուտների` միջնորդների միջոցով)։

Առաջին նախագիծը վերաբերում է` «Արմսանպրոդակտ» ՍՊԸ–ի հետ համատեղ իրականացվող ջերմոցային համալիրի կառուցմանը։

Նախագծին խորհրդատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Սպայկա» (առաջատար ագրարաառևտրային ընկերություն և Հայաստանից գյուղմթերքի խոշորագույն արտահանող) ընկերությունը։

Сторонники премьер-министра Никола Пашиняна во дворе Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Աշխարհի հայերի քարտեզը». ի՞նչ օգուտ դրանից, եթե հայերը չեն ուզում աշխատել

Երկրորդ նախագիծը` «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ի վարկային պորտֆելի օպտիմիզացիան և ներդրումային ծրագրի ֆինանսավորումն է։ ԵԱԶԲ–ի ֆինանսավորումը մինչև 60 մլն դոլար կկազմի։

Երրորդ խոշոր նախագիծը կապված է Ucom բջջային օպերատորի ներդրումային ծրագրի ֆինանսավորման հետ։ ԵԱԶԲ–ի վարկային լիմիտը կազմում է 100  մլն դոլար։

«Սպայկա» ընկերությունը մասնավոր զրույցներում կապում են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը 2015 թվականից «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ի 100% սեփականատերն է։ Ucom  ընկերությունն էլ կապում են ՀՀ ՊԵԿ նախկին պետ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։

Լրահոս
0