00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարձակվող ՀՀԿ–ն և Փաշինյանի ընտրությունները. «էլեկտորալ շիզոֆրենիան» սկսվեց

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Շահնազարյանին, որպես նոր «կերպար», խաղի մեջ մտցնելով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նրա համար առանձնահատուկ դեր է նախատեսել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ընտրություններին Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը կասկած չի առաջացնում, կուսակցությունները ընդդիմության տեղերի համար են պայքարում: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով` ցանկացած ընտրություններ իրենց առանձնահատկություններն ունեն։ Այս ընտրություններին ֆավորիտը հայտնի է` Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն է, որը ամենայն հավանականությամբ, կվերցնի խորհրդարանի 70%–ը։

«Իմ քայլը» և Նիկոլ Փաշինյանը

Նրանց նախընտրական ցուցակում որևէ սենսացիոն բան չկա։  Հասկանալի է, որ երկրում «երկրորդ մարդը» Արարատ Միրզոյանն է լինելու, երրորդ տեղում ` Լենա Նազարյանը։ Նա, ըստ ամենայնի, ԱԺ խոսնակ կդառնա։

Никол Пашинян вернулся на проспект Баграмяна после выписки из МЦ Наири (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

«Փոխխոսնակի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 4-րդ և 5-րդ տեղերում են, ինչը վկայում է ապագա կառավարության մեջ նրանց կարևոր դերի մասին։ Այնուհետև ցուցակում Ալեն Սիմոնյանն է, որը անկախ պաշտոնի բացակայությունից, նույնպես կարևոր դեր է խաղում։ Սասուն Միքայելյանը գրեթե նույն կերպ», – ասաց Բոզոյանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տասնյակում են նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի  փոխնախարարի պաշտոնակատար  Զարուհի Բաթոյանը։ Այդ մարդիկ կարևոր դեր են կատարում Փաշինյանի կադրային բանկում։ Մյուս նախարարները կամ երկրորդ, կամ երրորդ տասնյակում են։

Միևնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, չի կարելի ասել, որ ցուցակում պրոֆեսիոնալ թիմ է ընդգրկված կամ գաղափարային վառ անձնավորություններ կան։ Այդ մարդիկ, մեծամասամբ, միշտ Փաշինյանի ստվերում են եղել և նրա շնորհիվ էլ կանցնեն խորհրդարան։

Առաջիկա ընտրություններին, նրա խոսքով, մարդիկ քվեարկելու են ոչ թե դաշինքի, այլ անձամբ Փաշինյանի համար։

«Հենց այդ պատճառով էլ ընտրություններից հետո որոշիչ խոսքը Փաշինյանինն է լինելու, հենց նա է թելադրելու «խաղի կանոնները»։ Վտանգ է պահպանվում, որ որոշ ժամանակ անց «Իմ քայլը» (կամ «Քաղաքացիական պայմանագիրը») ՀՀԿ 2-ի կարող է վերածվել», – ասաց Բոզոյանը։

Հանրապետականները նոր «հարձակվող» են ձեռք բերել

Ինչ վերաբերում է այլ ուժերին։ Հանրապետական կուսակցությունը  հաշվարկել է, որ նա առավելագույնը 10-15 պատգամավոր կունենա (կախված խորհրդարանում կուսակցությունների քանակից)։ Հաշվի առնելով, որ Փաշինյանի հիմնական «սպարինգ–գործընկերը» ՀՀԿ–ն է դառնում, ապա կարելի է ասել, որ կուսակցությունը կանցնի ԱԺ, որպես հիմնական ընդդիմադիր ուժ։

Республиканская партия Армении (РПА) - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն հրապարակեց ընտրական ցուցակը

Նրա խոսքով` կուսակցության առաջին 15 թեկնածուներից բոլորը` «խոսուն են»։

«Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ խաղի մեջ է մտնում Դավիթ Շահնազարյանը (ԱԱԾ–ի նախկին պետ)։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը արել է դա Փաշինյանի դեմ «հարվածող բռունցք» ստեղծելու համար։ Շահնազարյանը կտրուկ քննադատելու է ապագա վարչապետին, և քանի որ նա ՀՀԿ անդամ չի եղել, ապա նրան ի պատասխան քննադատել չեն կարողանա», – նշեց Բոզոյանը։

Այսինքն` նա կկատարի հարձակվողի գործառույթ, իսկ մյուսները ավելի զուսպ կլինեն և ավելի կառուցողական հանդես կգան։ Մարտավարական տեսանկյունից` վատ հաշվարկ չէ։

Ապաքաղաքականացում և արևմտյան ճակատ

«Բարգավաճ Հայաստանը» Փաշինյանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո վերջնականապես կորցրեց իր աննշան «ընդդիմադիր» լինելու կարողությունը։ Կուսակցությունը գնաց ապաքաղաքականացման ճանապարհով, խաղադրույք է արվում, հիմնականում, տեղերում կուսակցության թեկնածուների վրա։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ-ն ներկայացրեց իր համամասնական ցուցակը. առաջին հորիզոնականում Ծառուկյանն է

Կուսակցությունը կթուլանա, ավելի շատ խաղադրույք կարվի նրա վրա, որ նա պարզապես խորհրդարան անցնի։  Թեև հավանականություն կա, որ ԲՀԿ–ն ԱԺ չի անցնի։

Իսկ «Լուսավոր Հայաստանի» հիմնական մրցակիցը կլինի «Մենք» դաշինքը («Հանրապետություն» + «Ազատ դեմոկրատներ»)։

«Նրանք արևմտամետ դաշտ են ներկայացնում, այդ իսկ պատճառով պայքարն ընթանալու է նրանց միջև։ Ընդ որում նրանց թիմի և ընտրազանգվածի մեծ մասը տարել է Փաշինյանը, որը նույնպես մտնում էր «Ելք» դաշինքի  մեջ և ընկալվում, որպես նրանց թիմի մի մաս», – ասաց Բոզոյանը։

Նրանց միջև պայքարը կհանգեցնի ձայների մասնատման, այդպիսով ավելացնելով խորհրդարան չանցնելու նրանց շանսերը։ Նրանց համար քվեարկելու են այն մարդիկ, որոնք Փաշինյանին ոչ բավարար «արևմտամետ» են համարել։

«Սասնա ծռեր»–ը և մյուսները

Մյուս կուսակցություններից խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն միայն «Սասնա ծռերը»։  Սակայն դա կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են հանդես գալու չափազանց արմատական դիրքերից և քննադատելու Փաշինյանին։  Տեսականորեն` նրանք հնարավորություն ունեն։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Անակնկալ ԱԺ ընտրություններից առաջ. հին քաղաքական գործիչները «թավշյա» անորոշության մե՞ջ են

«Վերջին 6 ամսվա ընթացքում հայտնվել են մարդիկ, որոնք հիասթափվել են Փաշինյանից։  Դա հեղափոխական զանգվածն է, նրանք ավելի ծայրահեղ քայլերի կողմնակից են։  Նրանք դժգոհ են կադրային քաղաքականությունից, այլ գործողություններից։ Նրանք իրենց ձայնը չեն տա ՀՀԿ–ին կամ ԲՀԿ–ին», – ասաց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա խորհրդարան անցնելու հնարավորություն նրանք չունեն։  Բոզոյանի խոսքով` դժվար է գնահատել և դիտարկել` իրենց համար կանխատեսելի պարտված ընտրությունների գնացող առանձին մարդկանց ամբիցիաները։

«Անձամբ եմ տեսել, որ մարդիկ, ներգրավվելով գործընթացում, սկսում են անկեղծորեն հավատալ, որ նրանք կարող են որևէ բանի հասնել։ Դա կոչվում է «էլեկտորալ շիզոֆրենիա»։ Այդպես ընդունված է ասել, սա վիրավորական խոսք չէ», – ասաց Բոզոյանը։

Մարդիկ պարզապես օբյեկտիվ չեն կարողանում գնահատել իրենց հնարավորությունները, իրավիճակը։ Ընդ որում նրանք կարող են կիրթ և ադեկվատ լինել, սակայն չտեսնել ամբողջական պատկերը։

Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև ընտրական գործընթացին ամբողջ աշխարհում։

Նոյեմբերի 14-ին քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել իրենց ընտրական ցուցակները։ Խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 9-ին, կմասնակցեն 9 կուսակցություն և 2 դաշինք։ Քաղաքական ուժերը նախընտրական մրցապայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 26-ից։

Լրահոս
0