00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անակնկալ ԱԺ ընտրություններից առաջ. հին քաղաքական գործիչները «թավշյա» անորոշության մե՞ջ են

© PanARMENIAN Photo / Անցնել մեդիապահոցМитинг оппозиционного Армянского народного конгресса
Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուսակցություններ ու դաշինքներ կան, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ռեյտինգային ցուցակներ են ներկայացրել, ոմանք էլ հայտարարեցին, որ չեն մասնակցելու դրանց։ Խառը ժամանակներն իրենց հետ անորոշություն են բերում նաև ներքաղաքական դաշտում, ու կարծես հրաժարվողները համարյա թե ավելի շատ են, քան մասնակցողները։

Պետության բոլոր ոլորտներում իշխանափոխության ընթացքի համար բնորոշ անկայունության պայմաններում ոչ ստանդարտ իրավիճակներ գերթե ամենուր ստեղծվում են։ Խորհրդարանական ընտրությունները, որոնց քաղաքական կուսակցություններն ու դաշինքները պետք է մանանայի պես սպասեին, կարող են անցնել մասնակիցների ռեկորդային քիչ քանակությամբ։

Табло с результатами выборов в ЦИК РА - Sputnik Արմենիա
11 քաղաքական ուժ կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին

Մինչ ապագա հաղթողներն ու մի երկու մանդատով բավարարվողներն իրենց ցուցակներն են ներկայացրել ԿԸՀ, մնացածը հայտնում են, որ չեն մասնակցում, ոմանք էլ՝ նույնիսկ, որ բոյկոտում են ընտրությունները։

Իհարկե, մասնակցության դեմ գլխավոր փաստարկն այն է, որ, ըստ էության արդյունքը կանխորոշված է ու ընտրություն չկա։ Սակայն հրաժարվում են ոչ միայն կուսակցությունները, որոնք այլ պայմաններում կարող էին արժանի արդյունք ցույց տալ, այլ նաև նրանք, որ արդեն սովոր են չնչին տոկոսներին։

Թեև վերջիններիս կարելի է գովել սկզբունքայության համար, օրինակ, կոմունիստներին, որոնք հայտարարեցին, որ իրենց բոյկոտը պատասխան է նախորդ իշխանությունների հակաժողովրդավարականությանն ու ներկայիս իշխանության ցուցադրական ժողովրդավարականությանը։

Այսպես, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի մասնակցում, իսկ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում» միավորումը ընտրության գնալու է, չնայած դրանց «հակաժողովրդավարական բնույթին», սակայն անձամբ չի պատրաստվում մասնակցել դրանց։

Սպուտնիկ Զրույց-Վազգեն Մանուկյան (31.10.18) - Sputnik Արմենիա
Ընտրության ժամանակ զգացմունքային ֆոնը պետք է իջնի. Sputnik–ի հյուրը Վազգեն Մանուկյանն է

Որոշ չափով անսպասելի էր «Ժառանգության» ու «Օրինած երկրի» հրաժարվելը։ Այնպես չէ, որ այդ կուսակցությունները հավակնում էին ձայների զգալի քանակություն հավաքել, պարզապես դրանք միշտ ուժերը ներածին չափով փորձում էին ընկերանալ հավանական հաղթողների հետ, իսկ երբ դա չէր ստացվում, ապա փորձում են միանալ ամենամեծ ընդդիմությանը։ Այս անգամ կարծես մեծ մարդիկ նրանց չխաղացրեցին, հակառակ դեպքում այդ քաղաքական ուժերը չէին հրաժարվի հնարավորությունից։

Միաժամանակ պետք է իհարկե հաշվի առնել, որ ընտրություններին չմասնակցելու համար այդ կուսակցությունները կարող են այլ պատճառներ ունենալ, որոնք չեն բարձրաձայնում, ու կարող են պարզ դառնալ ավելի ուշ, ընտրություններից հետո, կառավարության ձևավորման փուլում։

Սակայն ամենամեծ անակնկալը «Հայ ազգային կոնգրեսի» ինքնաբացարկն էր. ահա այստեղ առեղծվածային շատ բաներ կան։ ՀԱԿ–ը, ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահի կուսակցությունն է, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանն այն մարդկանցից չէ, որ երբևէ խոստովանում են, որ իրենց ժամանակը վաղուց անցել է։ Թե ինչ կա այստեղ իրականում, կարելի է միայն գուշակել, սակայն մի բան հստակ է. ՀԱԿ–ի չմասնակցությունը լուրջ փաստարկների վրա է հիմնված։

Կամ Լևոն Տեր–Պետրոսյանին հասկացրել են, որ ո՛չ նա, ո՛չ է իր թիմի անդամները ոչ մի բանի հույս չեն կարող ունենալ, ինչը քիչ է հավանական, հաշվի առնելով Նիկոլ Փաշինանի՝ որպես քաղաքական գործիչ կայացման պատմությունը։

Բայց հնարավոր է, որ թաքուն պայմանավորվածություններ ու խոստումներ կան, որոնք ՀԱԿ–ին որոշակի արտոնություններ են տալիս։ Հայկական մամուլում տեղեկություն կա, որ ՀԱԿ–ը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով ձախողման մեծ հավանականությունը։

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ռեբրենդինգ»՝ համապատասխան հասարակության պահանջներին. ո՞ւր են մյուս կուսակցությունները

Թեև դժվար թե կանխատեսվող ձախողումը կարողանա կանգնեցնել Լևոն Տեր–պետրոսյանին, որը 1996 թվականին կրկին զբաղեցրեց նախագահի պաշտոնը` բողոքի ակցիաների դաժան ճնշման արդյունքում, ընդհուպ մինչև բանակային տեխնիկայի օգտագործում. հիմա չգիտես ինչու դրա մասին ոչ ոք չի հիշում։ 1995 թվականից սկսած Տեր–Պետրոսյանի առաջնորդած ցանկացած քաղաքական նախաձեռնություն ձախողվում էր ցանկացած ընտրությունների ժամանակ, սակայն դա նրանց չէր կանգնեցնում։

Այսպիսով, Հայաստանում ամենաօրիգինալ ընտրությունները կկայանան արդեն շատ շուտով, ու մենք չենք տեսնի մեզ ծանոթ դեմքերից շատերին։

Հնարավոր է, դա լավ է, հորձանուտը, երբեմն, կարող է հետաքրքիր փաստեր ջրի երես հանել...

Լրահոս
0