00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակը փող է. ԿԸՀ–ն հրապարակել է նախընտրական քարոզարշավի հեռուստաեթերի գները

© Sputnik / Asatur YesayantsЦИК Армении
ЦИК Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախընտրական քարոզարշավի հեռուստաեթերի սակագները։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները:

Ժամը 18:00-20:00-ն ընկած ժամանակահատվածի համար «Արմենիա» ՀԸ–ն 1 րոպե եթերաժամի համար սահմանել է 100 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագին, «Շանթը» ևս 1 րոպեի համար 100 հազար դրամ է սահմանել:

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Անակնկալ ԱԺ ընտրություններից առաջ. հին քաղաքական գործիչները «թավշյա» անորոշության մե՞ջ են

Այս երկու հեռուստաընկերություններից հետո մյուսների համեմատ բարձր սակագին է սահմանել «Հ2»-ը: Հայկական երկրորդ հեռուստաալիքը շաբաթվա առաջին վեց օրերին, ժամը 18:00-24:00-ը և կիրակի օրերին ժամը 10:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել է 60 հազար (ներառյալ՝ ԱԱՀ-ն), իսկ հեռուստաընկերության եթերաժամային մյուս գոտում ցանկացած 1 րոպեի համար` 30 հազ. դրամ սակագին (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

«Առաջին ալիք» հեռուստածրագիրը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) այս ցուցակում չորրորդն է` նախընտրական քարոզչության համար տրամադրվող յուրաքանչյուր 1 րոպե եթերաժամանակի համար սահմանված 48 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն): Մի փոքր տարբերությամբ հաջորդում է «Ա -Թիվի» առավոտյան հեռուստածրագիրը` 40 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

«Կենտրոն» ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները ժամը 18:00-24:00-ն ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել են համապատասխանաբար 24 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) և 25 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագները:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Լրահոս
0