ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Պրիմորիեի բնակիչը խոշոր պարտքը մարել է Հայաստանում հանգստանալու համար։
Պրիմորիեի երկրամասի դատական ակտերի հարկադիր կատարման դաշնային ծառայության վարչությունը հայտնում է, որ տղամարդը 300 հազար ռուբլի պարտք է ունեցել տարբեր վճարումների համար։
Հարկադիր կատարողները բազմաթիվ անգամ տեղեկացրել են կատարողական վարույթ հարուցելու մասին, փորձել են հնարավոր բոլոր միջոցներով հետ վերցնել պարտքերը, բայց տղամարդը համառորեն անտեսել է նրանց։
Բայց երբ նրան արգելել են դուրս գալ Ռուսաստանից, իր հանգիստը Հայաստանում ծրագրած տղամարդը կարճ ժամանակահատվածում գումար է գտել և մարել պարտքերը։