00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտվում ենք Ջիբրալթարին, բայց մարզադաշտ ենք կառուցելու. ինչի՞ համար է պետք թանկ խաղալիքը

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн
Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հնարավոր է, նախաձեռնի մոտ 30 հազար հանդիսատեսի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցում։ Անհայտ է` որքանով է այն հենց հիմա անհրաժեշտ, հաշվի առնելով, որ հիանալի «Հրազդան» մարզադաշտը արագ տեմպերով անպիտան է դառնում։

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է մոտ 30 հազար հանդիսատեսի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցման մասին, այսինքն այն համեմատելի կլինի «Հանրապետականի» հետ։ Այդ լուրը լսելիս ակամայից մտածում ես գեղեցիկ «Հրազդանի» մասին։

Глава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը 100 մլն դոլարանոց Ազգային մարզադաշտ կունենա. սա Վանեցյանի երազանքներից մեկն է

Ոչ, իհարկե, մեծ ու փոքր մարզադաշտերի կառուցումը միայն ողջունելի է։ Ինչպես  նաև այլ սպորտային ու մշակութային օբյեկտների կառուցումը. հուզական մակարդակի վրա մենք կողմ ենք սպորտի ու մշակույթի զարգացմանը։ Հարցը միայն նման կառուցապատման պրակտիկ նպատակահարմարությունն է։

Երբ խորհրդային պլանային տնտեսությունը մշակույթի անթիվ տներ էր կառուցում, կամ, օրինակ, չափից դուրս մեծ ֆուտբոլային մարզադաշտեր այն քաղաքներում, որտեղ խաղերի էին գնում 30-50 մարդ (հազար չէ), այն ժամանակ էլ էին հարցեր առաջանում։ Դրանցից ամենակարևորը` «ինչու՞»։

Տասնամյակներ շարունակ մեր աչքերի դիմաց անպիտան է  դառնում «Հրազդան» մարզադաշտը։ Չենք գովերգի այդ կառույցը, որը եզակի է և՛ գտնվելու վայրով, և՛ այլ բնութագրերով։ Ասում են` դրա վիճակը վերջնականորեն վատացրել է «Դալմա» առևտրի կենտրոնի մոտի բնակելի շենքի շինարարությունը, երբ պայթեցնում էին հանքատեսակները. պայթյունները վտանգել են մարզադաշտը, որը 200 մետր հեռավորության վրա  է գտնվում։

Главный тренер сборной Армении по футболу Армен Гюльбудагянц на тренировке (12 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետք է զարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը. Գյուլբուդաղյանց

Այդպես է դա, թե ոչ, մասնագետները գիտեն։ Ասում են նաև, որ նոր մարզադաշտ կառուցելն ավելի հեշտ է, քան «Հրազդանը» վերականգնելը։ Ասենք` թե այդպես է, համաձայնեք, որ զուտ գործնական տեսակետից ավելի խելացի է նորը կառուցել։ Ասենք, մենք կհամոզվենք, որ «Հրազդանի»  ոչնչացումը տեխնիկական անհրաժեշտություն է, այլ ոչ թե ևս մեկ հյուրանոց կառուցելու կամ Հրազդան գետի մոտ լավ հողակտորն իրենով անելու որևէ մեկի ցանկությունը, կամ պարզապես նոր մարզադաշտի կառուցման պատրվակով գումար լվալու մի ձև։

Ասենք, նման բաներ չկան, մենք բոլորս ուրախ կլինենք համոզվել, որ կյանքում գոնե մեկ անգամ մեզ մոտ այդ ծավալի նախագծերն իրագործվում են ազնիվ ու մաքուր կերպով։ Մի փոքր կտխրենք «Հրազդանի» համար, դե գոնե միջին ու ավագ սերունդը։ Այդ «լիրիկական» ապրումները  մի կողմ թողնենք։

Իսկ հիմա մի փոքր գործնական։ Փորձը ցույց է տալիս, որ Երևանը, թեև ինչ Երևան, ամբողջ Հայաստանը, շատ լավ կբավարարվի մեկ Հանրապետական մարզադաշտով։ Գումարած որոշ ակումբների որոշ փոքր մարզադաշտերը։ Այն, որ ներքին առաջնության խաղերն անցկացվում են հանրապետության այլ  քաղաքներում, բացատրվում է այդ քաղաքների բնակիչներին ինչ–որ ֆուտբոլ դիտելու հնարավորություն տալու ցանկությամբ։ Թե չէ մեր փոքրիկ առաջնությունը կարելի է  տեղավորել երևանյան երկու մարզադաշտերում։

Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Ինչպես Լենինը դարձավ ութերորդ համարի խաղացող. Լևոն Իշտոյանի հոկտեմբերը

«Հրազդանը» պարզապես պահանջարկ չունի, դա նույնպես ակնհայտ է։ Հիմա մի հարց. ինչու՞ է պետք նոր մարզադաշտ կառուցել, եթե այն պետք է անգործ մնա։ Լավագույն դեպքում այդտեղ անցկացվելու են երկրի առաջնության ու գավաթի խաղերը, որոնք այցելում են նույն 30–50 մարդը (հազար չէ)։ Իսկ եթե հավաքականը սկսի այնտեղ խաղալ, այդ դեպքում ի՞նչ անել Հանրապետականի հետ։ Քանդել ու նորից հյուրանոց սարքե՞լ։

Եթե ՀՖՖ–ն ահռելի նախագծեր ունի Հայաստանը ֆուտբոլային Նյու–Գերմանիա վերածելու վերաբերյալ, ապա պետք, երևի, դրանք կյանքի կոչել, առաջին արդյունքները ստանալ, ու հետո նոր հսկա շինարարություն սկսել։ Երկրում բազում այլ բացթողումներ կան, որոնք պետք է լրացնել, ու 100 միլիոն դոլարի  ներդրումները կարելի է ուղղել անհամեմատ ավելի մեծ գործնական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանը։

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր հավաքականը ջախջախեց Մակեդոնիային. լուսանկարներ

Ու եթե սա բիզնես ներդրում է, ապա լրիվ անհասկանալի է ոչ միայն այն` որտեղից է եկամուտ գոյանալու, այլ ինչպես են ներդրումներն իրենց արդարացնելու։ Եթե դա բարեգործություն է լինելու, ապա վերադառնում ենք ավելի արդիական կարիքների հարցին ու «Հրազդան» մարզադաշտին, որը կարելի է գոնե փորձել փրկել։

Մարզադաշտերն ու համերգասրահները, բասկետբոլային հարթակներն ու մշակութային տներն, անկասկած, պետք են։ Բայց միաժամանակ պետք են մարդիկ, որոնք կլրացնեն դրանք` հանդիսատես է պետք։ Եթե հսկայական համերգասրահում ելույթ ունենա բակի երգի ու պարի համույթը, ապա միջոցառման կգան միայն արտիստների բարեկամները։

Հայկական ֆուտբոլը դեռ քիչ է տարբերվում բակի թիմերի մակարդակից (առանց իրոնիայի ու որևէ մեկին վիրավորելու ցանկության), ամենաշքեղ մարզադաշտ գնալու են ֆուտբոլիստների բարեկամներն ու ընկերուհիները։

Հավաքականն էլ ինչ–որ սկսել է  պարտվել Ջիբրալթարին...

Լրահոս
0